Ոստիկանությունը Երևանում կանխել է վենդետա, պետք է սպանվեր «Կաբել» մականվամբ քրեական հեղինակությունը. shamshyan.com

Ոստիկանությունը կանխել է քրեական աշխարհում հայտնի «Կաբել»-ի սպանությունը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ ապրիլի 16-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի կարգադրությամբ՝ ոստիկանները մայրաքաղաքում կանխել են մինչև ատամները զինված «գողական ռազբորկան», որն ավելի շատ վենդետա էր լինելու:

Իրացնելով օպերատիվ տվյալները՝ ոստիկանները պարզել են, որ Անդրանիկ Ներսիսյանը և իր շրջապատի անձինք, համոզված լինելով, որ Ա. Ներսիսյանի նկատմամբ այս տարվա մարտի 7-ին ատրճանակով կրակոցներն արձակել են քրեական աշխարհում հայտնի «Կաբել» մականվամբ 53-ամյա Արթուր Բարսեղյանի կողմնակիցները, նախապատրաստել են վերջինիս սպանությունը:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ա. Ներսիսյանը հանձնարարել է իր կողմից ստեղծված և ղեկավարած խմբավորման անդամներին ձեռք բերել տարբեր տեսակի զենքեր, նռնականետեր, ինքնաձիգեր, դիպուկահարներ, ատրճանակներ, նռնակներ, զրահաբաճկոններ, որից հետո վերջիններիս հետ համաձայնության է եկել զրահապատ ավտոմեքենան ՀՀ բերելուց հետո իրականացնել իրենց հանցավոր մտադրությունը՝ սպանելով Ա. Բարսեղյանին:

Փաստի առթիվ փետրվարի 12-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ:

Ապրիլի 15-ին, դատարանի որոշմամբ, խուզարկություն է կատարվել Երևանի բնակիչ 26-ամյա Ա. Ներսիսյանի՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող բնակարանում, որտեղ հայտնաբերվել են խլացուցիչի նմանվող մետաղական առարկաներ, «Sig sauer» գրառմամբ ատրճանակ՝ փամփշտատուփով և 7 հատ փամփուշտներով, «Բերետա» տիպի ատրճանակ՝ փամփշտատուփով և 7 հատ փամփուշտներով, տարբեր տրամաչափի փամփուշտներ, ծալովի դանակ, «Ակուլա» գրառմամբ հրացանի նմանվող առարկա, 2 մետաղական ձողի և նիզակի նմանվող առարկաներ, բանալիներ, փականներ բացելու համար հարմարեցված առարկաներ (ատմիչկաներ), 2 թափանցիկ անոթներ՝ սնդիկանման նյութի պարունակությամբ:

Նույն օրը՝ առավոտյան, ապօրինի կերպով զենք-զինամթերք, թմրամիջոցներ օգտագործելու և պահելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է սև գույնի պահեստատուփ՝ լիցքավորված 5.6 մմ տրամաչափի «ՏՕԶ» տիպի 9 հատ փամփուշտներով:

Ոստիկաններն ու քննիչները, դատարանի որոշմամբ, խուզարկություն են իրականացրել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ 40-ամյա Արկադի Ղազարյանի բնակության վայրին պատկանող շենքի դիմաց գտնվող ավտոտնակում, որտեղ հայտնաբերել են 1 հատ «386-136-72Տ» գրառմամբ նռնակ՝ առանց պայթուցիչի, 1 հատ «9-66 է» տիպի նռնակի պայթուցիչ, 1 հատ նռնակի նմանվող սև գույնի իր՝ «91-4-15» գրառմամբ, 1 հատ նռնակի պայթուցիչ՝ «ՈՒ-515Մ 583, 3-14» գրառմամբ, 5 հատ կաթոցիչ՝ մոխրացած հետքերի պարունակությամբ և 1 հատ մահակ:

Դատարանի որոշմամբ՝ խուզարկություն է կատարվել նաև Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ 26-ամյա Գևորգ Դանիելյանի բնակության վայրում, որտեղ հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի 50 փամփուշտ և 5.45 մմ տրամաչափի 2 փամփուշտ, ինչպես նաև վերջինիս «Ինֆինիտի» 35871 ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է «MP654K, cal 4.5 mm, Made in Russia Baikal 4.5մմ» գրառումներով գործարանային համարի օդամղիչ ատրճանակ՝ մեկ փամփշտատուփով:

Երևանի բնակիչ 31-ամյա Ավետիք Ավետիսյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են 13 հատ բանալիներ, փական բացելու համար հարմարեցված գործիքներ, 18 հատ՝ 6.35 մմ տրամաչափի, 10 հատ՝ 7.62 մմ տրամաչափի, 18 հատ՝ 5.45 մմ տրամչափի, 50 հատ՝ X super գրառմամբ, 9.7 մմ տրամաչափի՝ 2 հատ, 9 մմ տրամաչափի՝ 3 հատ, «94270» գրառմամբ՝ 1 հատ,«45GAPSPEER»՝ 1 հատ, «auto-R100z225» գրառմամբ՝ 1 հատ փամփուշտներ, մեկ հատ խլացուցիչի նմանվող ինքնաշեն 17 սմ երկարությամբ, 6.3 սմ տրամաչափով երկաթյա ձող:  

Հարուցված քրեական գործի շրջանակներում Ա. և Վ. Ներսիսյանները, Ա. Ղազարյանը, Ա. Ավետիսյանը, Գ. Դանիելյանն ու Տ. Ղարիբյանը ձերբակալվել են: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5211 դիտում

Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան

Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը

Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ

Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել

ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը

Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան

Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին