Քաղաքում վխտում են բանդայի ներկայացուցիչները, բռնության կոչ անող լածիրակները, պիտի վզներից բռնեն, կարգի բերեն. քաղաքագետ

Այո՛, Արցախը ունի փրկության կարիք, սակայն ընդդիմության նման «փրկիչներից» փրկելու կարիք ունի այն: «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով ընդդիմության վերջին օրերի գործողություններին, որը նրանք ներկայացնում են որպես Արցախի փրկության համար մղվող պայքար:

Մեհրաբյանի կարծիքով՝ պատմության մեջ այս ընդդիմությունը մեկ անգամ արդեն փորձել է փրկել Արցախը՝ 1998 թվականին, և այդ փրկության հետևանքներն արդեն 20 տարի է՝ հայ ժողովուրդն իր մաշկի վրա զգում է: «Դրա արդյունքն էլ 2020 թվականի 44-օրյա պատերազմն էր: Հետևապես այս ամենը էժան մանիպուլյացիա է, անլուրջ «ղարմաղալ», հանրությունը լուրջ չի վերաբերվում»,- ասում է Մեհրաբյանը:

Դիտարկմանը՝ Արցախի նախագահը հայտարարել է, որ կապի մեջ է ՀՀ կառավարության ղեկավարի հետ, և վերջինս Արցախի մասով որևէ փաստաթուղթ չի պատրաստվում ստորագրել առանց Արցախի ժողովրդի հետ համաձայնեցման, ինչպես նաև օրեր առաջ՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը շեշտել էր, որ Արցախը իր կամ առարկա չէ, որ հանձնես կամ չհանձնես, չի կարող դա տեղի ունենալ առանց հանրության կարծիքը հաշվի առնելու, հարցադրմանը՝ հետևաբար այս պահին ո՞րն է ընդդիմության գործողությունների նպատակահարմարությունը, քաղաքագետը վստահ է՝ պատճառը իշխանությունը զավթելն է:

«Եթե իրենք իսկապես ցանկանում են Արցախը փրկել, ապա թող գնան Արցախ, ոչ թե Կոմիտասի պողոտան փակեն: Այս ակցիաներով ոչինչ չի հաջողվելու»,- նկատում է Մեհրաբյանը՝ միևնույն ժամանակ դժգոհելով իրավապահների մեղմ գտնվելուց:

«Քաղաքում վխտում են այն բանդայի ներկայացուցիչները, որոնք նոյեմբերի 9-ին մտել էին կառավարական շենքեր: Իրավապահները պետք է շարժվեն օրենքով: Բռնության կոչեր անող լածիրակները վխտում են փողոցներում, անպատիժ շրջում են և եթե չպատժվեն, ապա շարունակելու են իրենց գործողությունները: Հայաստանում բռնության կոչերը քրեականացված են: Թող դրանց վզներից բռնեն, պատասխանատվության ենթարկեն, կարգի բերեն»,- պնդում է քաղաքագետը:

Նրա խոսքով՝ չգիտի, թե իշխանություններն ինչո՞ւ չեն գնում այդ քայլին, սակայն վստահ է՝ ընդդիմության այս քայլերը իշխանությանը ձեռնտու չեն. «Սա ընդդիմություն չէ, սա չարիք է, չարորակ ուռուցք: Նրանց գործունեությունը չարիք է պետության համար»:

Ընդդիմության ցանկացածը ոչ թե հեղափոխությունն է, այլ հեղաշրջումը, սակայն չեն հաջողելու, վստահ է քաղաքագետը:

«Կրկնօրինակում են 2018 թվականի հեղափոխությունը՝ կարծելով, թե կհասնեն հաջողության: Մի ասացվաք կա՝ «Կապիկն ու ակնոցը»: Կապիկը ակնոց է դնում, բայց խելացի չի դառնում: Հիմա սրանցն է: Նույն բանը, որ անում են, չի նշանակում, թե հաջողության են հասնելու: Շահագործում են Արցախի թեման, որը շատ զգայուն է այսօր: Կարծում են՝ դրանով շատ մարդ կհավաքեն: Բռնության կոչերով են հանդես գալիս: Դատախազությունը պետք է զբաղվի դրանով՝ պետության շահերը պաշտպանելով: ԱԱԾ-ն էլ պետք է այդ թափթփուկներով զբաղվի»,- ասում է նա:

Մեհրաբյանի խոսքով՝ իշխանությունը ամեն դեպքում պետք է զգոն լինի, քանի որ ընդդիմությունը ցանկանում է արդար ընտրությունների միջոցով ընտրված իշխանությանը հեռացնել:

«Սրան պետք է տրվի իրավաքաղաքական բնորոշում: Նստացույց են անում կամ հանրահավաք, թող անեն, սակայն բռնության կոչեր անել չի կարելի: Փորձերը բազմաթիվ են, և այդպիսի կոչեր անողները պետք է պատժեն, նոյեմբերի 9-ի գիշերվա միջադեպերի քրեական գործերն էլ պետք է ավարտին հասցվեն»,- ասում է Մեհրաբյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8126 դիտում

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել