Երևան
12 °C
Քաղաքական գործիչ, «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի կարծիքով՝ ընդդիմության փողոցային գործողություններով նրանց արտաքին պատվիրատուն կամ պատվիրատուները Հայաստանի իշխանություններին որոշակի ուղերձ էին փոխանցում:
«Տպավորություն ունեմ, որ թե՛ իշխանություններն են այդ ուղերձը ստացել և թե՛ պատվիրատուներն են հասկացել, որ նախկինում ներքաղաքական ճգնաժամեր առաջացնելու ճանապարհով Հայաստանի իշխանություններին ինչ-որ բան հասկացնելու, և/կամ ցանկալի նպատակին հասնելու չարչրկված մեթոդները պարզապես սպառել են իրենց և չեն գործում, առավել ևս՝ Հայաստանում, հատկապես 2018-ից հետո»,- ասում է Բաբաջանյանը:
Ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ նրա հետ «Հայկական ժամանակ»-ի զրույցը՝ ստորև.
- Պարոն Բաբաջանյան, մի քանի օր է՝ ընդդիմադիրները ակտիվ փողոցային գործողությունների մեջ են մայրաքաղաքում: Ինչպե՞ս կգնահատեք այս գործողությունների ընթացքը: Շատերն արդեն արձանագրում են, որ պայքարի դուրս եկած ուժերը ձախողել են, պարզապես չեն ուզում ընդունել դա:
- Հայաստանի համար ներքաղաքական պայքարի՝ խորհրդարանական ընդդիմադիր ուժերի որդեգրած մարտավարությունը նորություն չէ, և հաճախ իշխանություններին հարկ է լինում որոշակի հարցեր լուծել այն ընդդիմությամբ, ինչ կա՝ անկախ դրա քաղաքական բովանդակությունից և որակներից: Գլխավոր խնդիրը մնում է այն, թե ընդդիմության ակցիաները հետայսու որքանո՞վ կմնան օրինականության, իրավականության, սահմանադրականության շրջանակում և որքանով կլինեն պետական, հասարակական կյանքը կաթվածահար անելուն միտված: Որովհետև առաջին տարբերակի պարագայում, որքան էլ տարօրինակ հնչի, ընդդիմությունը կարող է նույնիսկ օգնել Հայաստանին բարդ միջազգային իրադրությունում մանևրի հարցում: Սակայն երկրորդ պարագայում՝ Հայաստանում քաոս, անկարգություն և բախումներ հրահրելը, շահառու կարող են լինել միմիայն Հայաստանի թշնամիները, նրանք, որոնց բացարձակ հետաքրքիր չէ թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի ճակատագիրը:
Ձախողման մասին․ առավել քան վստահ եմ, որ վերջին օրերի փողոցային գործողությունների նպատակը իշխանափոխությունը չէ։ Չի էլ կարող լինել։ Ընդդիմադիրները շատ լավ են հասկանում, որ իրենց և բոլորիս կողմից ճանաչված խորհրդարանական վերջին ընտրությունները տեղի են ունեցել մոտ մեկ տարի առաջ ընդամենը, և այսօր իշխանության փոփոխության հարց բարձրացնելն առնվազն անհեթեթ է, ուստի առանձին ընդդիմադիր ուժերի՝ վերջին օրերի գերակտիվության պատճառը պետք է այլ տեղ փնտրել։ Կարծում եմ, որ այս գործողություններով այդ ուժերի արտաքին պատվիրատուն[երը] Հայաստանի իշխանություններին որոշակի ուղերձ էին փոխանցում։ Տպավորություն ունեմ, որ թե՛ իշխանություններն են այդ ուղերձը ստացել և թե՛ պատվիրատուներն են հասկացել, որ նախկինում ներքաղաքական ճգնաժամեր առաջացնելու ճանապարհով Հայաստանի իշխանություններին ինչ-որ բան հասկացնելու, և/կամ ցանկալի նպատակին հասնելու չարչրկված մեթոդները պարզապես սպառել են իրենց և չեն գործում, առավել ևս՝ Հայաստանում, հատկապես 2018-ից հետո։
- Խորհրդարանական երկու խմբակցության պատգամավորները, ըստ Ձեզ, այս ամենից հետո ինչպե՞ս պետք է վարվեն: Համակարծի՞ք եք այն պնդումների հետ, որ նրանք մանդատները պետք է վայր դնեն: Եվ ինչ եք կարծում՝ կգնա՞ն արդյոք այդ քայլին, թե՞ ոչ:
- Անկեղծ ասած՝ ինձ շատ քիչ է հուզում ԱԺ այդ երկու խմբակցությունների կամ դրա մաս կազմող անդամների հետագա գործունեությունը։ Ես բոլորովին այլ խորհրդարան եմ պատկերացրել, բոլորովին այլ առաջնայնություններ։ Դրա համար ենք նաև մասնակցել ընտրություններին։ Այս երկու ուժերին էլ շարունակում եմ համարել ազգային անվտանգության սպառնալիք։ Նրանք ոչ մի կապ չունեն մեր պետության և պետականության իրական կարիքների հետ։ Նայեք՝ ով որտեղից է սերում, ով ինչ ունեցվածք ունի։ Ինչպես կարող են այդ որակի անձինք առհասարակ ժողովրդի իրական կարիքները սպասարկելուն միտված որևէ զոհողության գնալ կամ սխրանք գործել։
- Այս օրերին նախկին իշխանությունների ժամանակ պաշտոն զբաղեցրած անձանց շուրթերից հնչում են ամենակոպիտ և անթույլատրելի անձնական բնույթի վիրավորանքներ պարունակող արտահայտություններ գործող իշխանության և նրան սատարողների հասցեին, էլ չենք խոսում շարքային ընդդիմադիրների վարքի մասին: Այս ընթացքում նաև ականատես եղանք բռնության գործադրման փաստացի օրինակների: Ինչպիսի՞ գնահատական կտաք այս ամենին:
- Փողոցային ակցիաները, անհնազանդության դրսեւորումները, հանրահավաքները, երթերը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված իրավունք են, որ իրացնում է ընդդիմությունը: Այո՛, քաղաքացիների մի մասին դա կարող է դուր գալ, մեկ այլ մասի՝ ոչ, բայց Սահմանադրության շրջանակում իրացվող քաղաքական եւ քաղաքացիական իրավունքները պետք է լինեն պաշտպանված: Հանրությունն է որոշում՝ միանա՞լ, աջակցե՞լ այդ ակցիաներին, այդ իրավունքների իրացման գործողություններին, թե՞ ոչ: Միեւնույն ժամանակ, պետք է պաշտպանված լինի նույն Սահմանադրությամբ ամրագրված կարծիք հայտնելու իրավունքը, եթե այդ կարծիքը չի վիրավորում որեւէ մեկի պատիվը, արժանապատվությունը, բռնության կամ այլ անօրինական գործողությունների կոչ չէ:
Երբ որեւէ իրավունքի իրացում դուրս է գալիս օրինականության շրջանակից, ապա այդտեղ պետք է գործի իրավապահ համակարգը, երբ իրավապահ համակարգը չի գործում, դա արդեն ազգային անվտանգության սպառնալիք է, ինչպես այն, երբ չի գործում, օրինակ, բանակը: Բանակը պետք է գործի արտաքին ագրեսիայի դեպքում, իրավապահ համակարգը պետք է կանխարգելի եւ պայքարի ներքին ագրեսիայի դեմ: Ըստ այդմ՝ Հայաստանի իրավապահ համակարգը պետք է կոնկրետ գործողություններով հստակ արձագանք տա թե՛ բռնության կոնկրետ դեպքերին, թե՛ բռնության կոչ անող գործողություններին: Հակառակը կարող է լինել պարզապես քաղաքացիական բախումների հրահրումը, որի շահագրգռությունը կարող են ունենալ թե՛ ներքին, թե՛ արտաքին խմբեր: Իսկ դա նշանակելու է Հայաստանի քայքայում, երբ հանրության ներսում բռնությունը դառնա հարցեր լուծելու, հարաբերություններ պարզելու միջոց:
- Ըստ Ձեզ՝ կարո՞ղ է ինչ-որ պահի իրավիճակը վերահսկողությունից դուրս գալ:
- «Դիմադրության» շարժումը, որով խորհրդարանական ընդդիմությունը սկսել է անհնազանդության ակցիաներ, մեծ հաշվով ունի զարգացման հեռանկարների կամ սցենարների բավականին սահմանափակ շրջանակ: Հռչակված գլխավոր նպատակը, ինչպես հայտնի է, վարչապետ Փաշինյանի հեռացումն է, կամ, այլ կերպ ասած, իշխանափոխությունը:
Անկասկած է, որ խորհրդարանական ընդդիմությունը ոչ միայն չունի այդ նպատակն իրագործելու համար անհրաժեշտ հասարակական վստահություն ու համակրանք, այլ անգամ հակառակը՝ գործող իշխանության հանդեպ առանձնակի վստահություն ու համակրանք չունեցող հանրային շերտերն անգամ պատրաստ են աջակցել այդ իշխանությանը թեկուզ մի հարցում՝ բացառել նախկին իշխանության վերադարձը: Իսկ փողոցում ու հրապարակում անկասկած նախկին իշխանությունն է, ու գործնականում դա ոչ միայն հնարավոր չէ թաքցնել, այլ ոչ ոք չի էլ թաքցնում: Սակայն չունենալով իշխանափոխության հասարակական ռեսուրս՝ փողոցային պայքարի դուրս եկած խորհրդարանական ընդդիմությունը թերևս բավարար ռեսուրս ունի անհնազանդության ակցիաների միջոցով ճգնաժամային իրավիճակ ստեղծելու համար: Սա կարող է հանգեցնել թերևս երկու տարբերակի:
Կա՛մ իշխանությունն այդ «դիմադրությանն» ու «անհնազանդությանը» ինչ-որ պահից պատասխանում է ուժով՝ հասարակական կարգն ու պետական բնականոն կյանքը վերականգնելու համար, կա՛մ իշխանությունը, որոշակի ժամանակահատված դիտարկելով այդ ամենի դինամիկան, դրա չնվազելու պարագայում գնում է փողոցում գտնվող քաղաքական ուժերի հետ հաղորդակցության ճանապարհով, ինչն էլ կարող է հանգեցնել քաղաքական հանգուցալուծման շուրջ որոշակի համաձայնությունների: Թեև դատելով փողոցում գործածվող հռետորաբանությունից՝ այդպիսի համաձայնության տարբերակ կարող է լինել թերևս միայն նոր արտահերթ ընտրությունը:
Համենայն դեպս, խորհրդարանական ուժերը «վերցրել» են պայքարի մի այնպիսի նշաձող, որտեղ թերևս պետք է կարողանան հասնել նվազագույնն այդպիսի մի «հնչեղ» նշաձողի, այլապես ակցիաները կա՛մ պետք է շարունակվեն անվերջ, կա՛մ որևէ կերպ դադարեցնելը նշանակելու է ոչ թե դրանց, այլ պարզապես դրանք սկսող ընդդիմության ավարտ: Ակցիաների անվերջ շարունակությունը, բնականաբար, կաթվածահար է անելու Հայաստանը և հղի է լինելու քաղաքացիական բախումների մեծ վտանգով: Այդպիսի վտանգ է առկա նաև այն պարագայում, երբ իշխանությունը որոշի ինչ-որ պահից դիմել անհամաչափ ուժի: Բոլոր դեպքերում, ուժային և բախումնային որևէ հանգուցալուծում թուլացնելու է միմիայն Հայաստանն ու Արցախը: Փոխարենը, կարող են լինել քաղաքական հանգուցալուծումների տարբերակներ, որոնք կարող են նպաստել Հայաստանի և Արցախի քաղաքական դիրքերի ամրացմանը:
- Իսկ ինչպե՞ս եք գնահատում այս օրերին ոստիկանության և իրավապահ համակարգի գործողությունները, կարո՞ղ եք համեմատական անցկացնել նախկին և ներկա ոստիկանական գործելակերպի միջև:
- Ոստիկանական և առհասարակ իրավապահ համակարգերին առավել կոշտ լինելու պատգամ կտայի։ Հայաստանում ժողովրդի իշխանությունը պետք է ամեն գնով պաշտպանել։ Ժողովրդավարությունը Հայաստանի դեպքում դարձել է մեր անվտանգության կարևոր բաղկացուցիչը՝ աշխարհի հետ հարաբերվելու, աշխարհի հետ հասկանալի լեզվով խոսելու եզակի քաղաքական գործիք։ Այն, ինչ նախկինում չենք ունեցել, և վերջին շրջանի դիվանագիտական ակտիվությունը հենց այդ բոլորի հանրագումարն է։
- Դուք գրառում էիք կատարել՝ կապված Նիկոլ Փաշինյանի արտահայտած այն մտքի հետ, ըստ որի՝ կան գծեր, որոնք անցնելու դեպքում ժողովրդավարությունը կգործի իր օրինական գործիքակազմով: Ըստ Ձեզ՝ արդյոք այդ գծերը ընդդիմությունն արդեն հատե՞լ է:
- Չնայած իմ որոշակի բացասական վերաբերմունքին երկու ուժերի և նրանց առաջնորդների նկատմամբ, այնուամենայնիվ, արձանագրենք, որ, ի պատիվ Ֆրանսիայի հրապարակում նստացույց անող քաղաքական ուժերի, կարծում եմ՝ մեծ հաշվով կարմիր գծեր չեն հատվել, պետության հեղինակությունը նրանց գործունեությունից չի սասանվել։ Ինձ, սակայն, մտահոգողը հրապարակի քաղաքական ուժերից մեկի՝ նախկինում ընդհատակյա ահաբեկչական գործունեությունն է, չերևացող՝ պետության հիմքում, ընդերքում առկա գործընթացներն են։ Պետք է ուշադրությունը կենտրոնացնել ոչ թե այն իրողությունների վրա, որ տեղի է ունենում հրապարակներում, այլ այն ակտիվ գործողությունների, որոնք մնում են մեր բոլորի տեսադաշտից դուրս՝ «նկուղներում»։
- Ի վերջո, ըստ Ձեզ, ինչո՞ւ ընդդիմության շուրջը հանրային լայն համախմբում չստեղծվեց:
- Պատճառը նպատակների սահմանում չունենալն է, ասելիքի և անելիքի տոտալ ասինխրոնությունն է։ Իշխան Սաղաթելյանի ելույթը հիշեք, որտեղ նա խոսում է «թալանը վերադարձնելու»՝ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի տված խոստումը նրան հեռացնելուց հետո կատարելու մասին: Բնականաբար, երբ նախկին իշխանություն-ներկայիս ընդդիմությունը խոսում է «թալանի վերադարձի» խոստում կատարելու մասին, դա առաջացնում է ծիծաղ, որովհետև հանրությունը «թալանի» համար մեղադրում է հենց նախկին իշխանությանը՝ դրա առաջնորդների գլխավորությամբ, որոնք կառուցել էին բիզնեսի հետ սերտաճած կոռուպցիոն իշխանական բուրգ, և որոնք այժմ առաջնորդում են խորհրդարանական ընդդիմությանը: Գործնականում, սակայն, Իշխան Սաղաթելյանի հայտարարությունը ամենևին «լեզվի սայթաքում» կամ անուշադրություն չէր, և իր տողատակում բոլորովին էլ ծիծաղի առարկա չէ: Սաղաթելյանի շուրթերով «բարբառում» է այն ներքին ռազմավարական խնդիրը, որ իշխանության հետ ունեցած իր խնդրից բացի, ընդդիմությունն ունի արդեն ինքն իր թևերի կամ բևեռների միջև:
Այդ համատեքստում, Իշխան Սաղաթելյանի ելույթի տողատակում ներընդդիմադիր բարդ հարաբերություններն են, որոնք նույնքան բարդ էին հենց այն ժամանակ, երբ ներկայումս խորհրդարանական ընդդիմության ուժերը՝ թե՛ «Հայաստան» դաշինքը իր տարբեր սեգմենտներով, թե՛ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ իր տարբեր սեգմենտներով, Հայաստանում զբաղեցնում կամ կազմում էին կառավարող համակարգը: Այդ բարդությունների «անկյունաքարերից» մեկը հենց ֆինանսատնտեսական խնդիրներն էին, որ «փոխանցվեցին» 2007-08 թվականներին, երբ Ռոբերտ Քոչարյանը ստիպված էր փոխանցել իշխանության ղեկը Սերժ Սարգսյանին: Ասում եմ՝ ստիպված էր, որովհետև կան մի շարք էական նշաններ, որոնք խոսում են իշխանության ղեկի հարցում Ռոբերտ Քոչարյանի՝ բոլորովին այլ ծրագրերի մասին, ինչի վերաբերյալ խոսել եմ բազմիցս:
Մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանը դիտարկում էր 2007 թվականի խորհրդարանի ընտրությանը նորաստեղծ և մեծ ժողովրդականություն վայելող ԲՀԿ-ի միջոցով հեռացնել կառավարող մեծամասնության դիրքից ՀՀԿ-ին, փոխել կառավարող համակարգի ներսում ուժերի բալանսը և նոր բալանսի հիմքով էլ նախագահի թեկնածու առաջադրել արտգործնախարար Վարդան Օսկանյանին: Ընդ որում, արժե նկատել, որ այդ տարբերակը կարող էր հանրային իմաստով լինել միանգամայն անցողիկ՝ հաշվի առնելով այն, որ Վարդան Օսկանյանը ի տարբերություն Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի նախագահության երկու ժամկետի ընթացքում թերևս ամենանվազ խոցելի, գրեթե չվարկաբեկված, այսպես ասած, դեմոկրատական իմիջով, արևմտյան քաղաքակրթական նկարագրով ֆիգուր էր, որը կարող էր ընտրվել եթե ոչ բացարձակապես «մաքուր» քվեարկությամբ, ապա առնվազն՝ էապես անաղմուկ ճանապարհով:
Հաջորդիվ արդեն Ռոբերտ Քոչարյանը կարող էր դիտարկել կա՛մ վարչապետի պաշտոնի միջոցով մնալու, կա՛մ որոշակի դադարից հետո վերստին վերադառնալու, կա՛մ էլ պարզապես իշխանությունը «հեռավար» կառավարելու տարբերակներ: Սակայն չհաջողվեց գլխավորը՝ ՀՀԿ-ին հեռացնելը, այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանին չեզոքացնելը: Եվ չհաջողվեց թերևս ամենից առաջ մի գործոնի՝ Ռուսաստանի պատճառով, որի մոտեցումները այդ փուլում բոլորովին չէին համընկնում Ռոբերտ Քոչարյանի ծրագրերին: Իսկ Ռուսաստանի ազդեցության մասին խոսելը թերևս ավելորդ է:
Այդպիսով՝ Ռոբերտ Քոչարյանը փոխանցեց իշխանության ղեկը ոչ այն սցենարով, ինչպես կուզեր: Ղեկը փոխանցվեց, իսկ ահա ֆինանսատնտեսական «ստատուս-քվոն», բնականաբար, ենթակա էր արդեն այլ տրամաբանության: Փոխանցվեց իշխանության ղեկը, բայց ոչ այն կապիտալ հենքը, որ ապահովելու էր իշխանության կայուն ընթացքը: Ու խորացավ այն ճգնաժամը, որ արդեն բավականին դինամիկ ռեժիմում հասունանում էր 2005-06-ից սկսած: Այդ ճգնաժամը շարունակվում է առ այսօր, որովհետև խոսքը խորքային երևույթների և ճյուղավորումների մասին է, ընդհուպ թերևս Հայաստանի թե՛ աշխարհագրական, թե՛ տնտեսա-քաղաքական, հնարավոր է՝ անգամ ռազմա-քաղաքական սահմաններից դուրս: Իշխան Սաղաթելյանի ելույթը գործնականում արտահայտում է հենց այդ երևույթը, որով պայմանավորված է նաև Սերժ Սարգսյանի բավականին «զուսպ», միաժամանակ «համառ» և հնարավոր է Ռոբերտ Քոչարյանին նյարդայնացնող մասնակցությունը ընդդիմադիր գործընթացներին:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՑնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան
«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան
Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել
Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը
Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել
Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին
Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր
Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու
Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ
2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը
Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են
Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում
Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ
Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած
«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի
Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու
Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ
Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը
Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան
Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT