Թանկարժեք մեքենաներով, թիկնապահներով, ծեծող բրիգադներով ասպատակում են Հայաստանում և «փրկում Արցախը». Վահան Վարդապետյան

Հայաստանում դարձյալ ծավալվել է «փրկչական» շարժում, այն էլ աշխարհաքաղաքական փոթորիկ-ալեբախումների օրերին։ Ռևանշիստ-փրկիչները փրկել են ուզում Արցախը, Հայաստանը, մեզ՝ բոլորիս, թրքացումից, ինչպես Քոչարյան կրտսերն էր ասում․ «Մեր հայ մնալու հարցն են լուծում»։ Օր օրի դառնում են ավելի ագրեսիվ ու չարացած, իրենց չհամակրող և զսպող քաղաքացիներին հայհոյում, թուրք ու դավաճան անվանում։

Թանկարժեք ավտոմեքենաների շարասյուներով, հաղթանդամ թիկնապահներով, հարձակվող ու ծեծող բրիգադներով ասպատակում են մարզերում և Երևանի փողոցներում՝ «փրկելու Արցախը»։ Ահա այսպես են փրկում մեզ, Արցախն ու Հայաստանը։

Հայաստանի ներքաղաքական գործընթացներում նաև արցախցիներին ընդգրկելով՝ ուղղակի հարվածում են մեր պետականության և Արցախի ողնաշարին։ Չհասկանալո՞վ, չգիտակցելո՞վ․․․ իհարկե՝ ոչ։

Միշտ էլ դեմ եմ եղել, երբ ժողովրդի մի հատվածի թուրք ու ալբանացի անվանեն, առավել ևս՝ այսօր, նամանավանդ՝ ո՞վ է ո՞ւմ թուրք անվանում՝ առավել հայեցի լեզվամտածողությամբ, հոգևոր-մշակութային ավելի բարձր արժեքներ կրող, ավելի բարոյական ու ազնիվ, խաղաղության և երկրի կայունության վրա դողացող քաղաքացիների մեծամասնությա՞նն են անվանում, այսպե՞ս են երկիր փրկում և Արցախ պաշտպանում, թե՞ ապրելով ու աշխատելով Արցախում, շենացնելով Հայաստանն ու ամրապնդելով մեր պետականությունը։

Աշխարհում մեր ժողովրդավարության բարձր վարկանիշը և իշխանության լեգիտիմությունը վարկաբեկելու ու նսեմացնելու իրենց համառ ջանքերը հաստատ չեն նպաստում Արցախի փրկությանն ու Հայաստանի պետականության ամրապնդմանը։ Այս մտքով ու դաստիարակությամբ, կեղծ ու հակասական վարքագծով դժվար է համակիրների թիվն ավելացնել։

«Ղրիմը մերն է» հանրահայտ ֆոլկլորային արտահայտության հեղինակը և լիդերների լիդերը, որը «պատրաստ է քննարկել միութենական պայմանագրի հարցը», առաջնորդում են «ազատ, անկախ, Հայաստան» վանկարկող երթի մասնակիցներին։ Եթե փոքր-ինչ անկեղծ լինեն, ապա իրենց կոչերն ու վանկարկումները համարժեք կդարձնեն իրական նպատակներին՝ «ձեռքներդ հեռու մեր թալանից», «աջակցե՛ք մեզ, որ նորից օգտվեք», «ո՛չ բռնագանձման օրենքին», էլ ի՜նչ Արցախ, ի՜նչ Հայաստան, ի՜նչ ազատ ու անկախ․․․

Հանրահավաքի հռետորներից մեկն էլ Հայաստանն ու հայ ժողովրդին պաշտող անձին՝ Ռ․ Քոչարյանին է մատնացույց անում։ Նո՞ր է սկսել պաշտել, թե՞ անցած քսան տարվա պես շարունակելու է պաշտել։ Ցինիզմ, անլրջություն, ամբարտավանություն, մեղմ ասած․․․

Մեր բոլոր պարտությունների, ձախողումների պատճառը սահմանադրական կարգի խախտումն ու իշխանության ոչ լեգիտիմությունն է եղել։ Վերջին ավելի քան 20 տարիների մեր ամենամեծ ձեռքբերումը եղել է սահմանադրական կարգի վերականգնումն ու լեգիտիմ իշխանության ձևավորումը (ինչը անհավանական թվացող մի երազանք էր դարձել), որի շնորհիվ հետպատերազմական շրջանում հաջողվեց պահպանել երկրում կայունությունն ու կանխել պետականության փլուզումը ներքին ցնցումներից։

Մեր հասարակությունն այնքան է հասունացել ու լրջացել, որ անգամ ծանր պարտությունից հետո չտրվեց տեղատարափ սադրանքների ու ճնշումների (նախկին նախագահների, հոգևոր առաջնորդների, մտավորական կոչեցյալ խավի և այլն), մերժեց իշխանության բռնազավթումը և նախընտրեց իշխանության ձևավորման սահմանադրական ճանապարհը։ Այսօր էլ մեր հասարակության գերակշիռ մեծամասնությունն իր հասուն, լրջախոհ գիտակցությամբ և քաղաքացիական կեցվածքով անհանգստանալու տեղիք չի տալիս։ Ուստի սույն հոդվածիս շարադրման շարժառիթը մի քանի ընկեր-մտերիմների արդարացումն է, թե՝ «մենք դրանց հետևից չենք գնում, այլ գնում ենք երկիր փրկելու»։ Այսօր ով ինչ անի, «արդարանալու» հիանալի ձև կա՝ «երկիր ենք փրկում»։

Քաջ գիտակցելով, որ ընտրություններով հաղթել երբեք չեն կարող, քաղաքական մեծամասնություն դառնալ օրինական ճանապարհով բացառված է, ուստի ամեն ինչի դիմում են՝ իշխանությունը բռնազավթելու համար։ Փրկիչների նպատակը՝ ձևավորել ժամանակավոր կառավարություն, կեղծել ընտրությունները և դառնալ իշխանություն։

Ավելորդ չեմ համարում ևս մեկ անգամ հաստատել, որ եթե անգամ հույս չեն կապում և չեն հավատում իշխանությանը, միևնույն է, ձեր հետևից չեն գալու, ձեր կողքին չեն կանգնելու, մի՛ չարացեք։ Որքան կարելի է ատել սեփական երկիրն ու ժողովրդին և ստանձնել հինգերորդ շարասյան դերակատարությունը։ Համոզված եմ՝ սրանք չեն էլ սպասում տիրոջ հրամանին, բնազդով են զգում՝ երբ և որքան ինքնամատուցվեն ու ինքնաառաջադրվեն և որպես մահակ ծառայեն ոչ միայն սեփական իշխանության գլխին, այլև վտանգեն ինքնիշխանությունն ու անկախությունը։

Իշխանության փոփոխություն Հայաստանում պետք է տեղի ունենա միայն ու միայն սահմանադրական ճանապարհով՝ քաղաքացու ընտրությամբ։ Փաշինյանը պարտավոր է սրբորեն հետամուտ լինել, և ոչ մի նահանջ այս հարցում։

Կարծում եմ՝ հավատարիմ մնացի իմ այն սկզբունքին, որ հոդվածիս մեջ և, առհասարակ, իրենց դեպքում չգործածեմ «ընդդիմություն» տերմինը։ Տեղին է ռևանշիստ-փրկիչներ անվանումը: Իրենք մշտապես եղել են ու կան ընդդիմություն՝ սահմանադրական կարգին, օրինակարգ իշխանության ձևավորմանը, օրինականությանը, կայունությանն ու ներքին խաղաղությանը։ Գոնե ինքնապաշտպանական բնազդը հուշի, որ պապանձված ու ծակուծուկ մտած՝ քարշ տան իրենց գոյությունը։

Բայց քանի որ հեղափոխական գործընթացները լիարժեք ու խորությամբ չեն ծավալվել, ամենուր առկա է կիսատ-պռատ, ոչ արդյունավետ ընթացք, հակահեղափոխությունը հերթական անգամ գլուխ է բարձրացրել՝ ոչ մի բանի առաջ կանգ չառնելով, ոչնչից չխորշելով, համաճարակի և պատերազմի կորուստների հանգամանքը համարելով հարվածի, ապակայունացման ու լարվածության լավագույն պահը, էլ չեմ ասում սրված աշխարհաքաղաքական վայրիվերումների ընթացքում սեփական նավը ճոճելու նենգ և խելացնոր պահվածքը։

Այս «փրկիչներից» է պետք օր առաջ փրկել մեր երկիրը։ Հասարակության գերակշիռ մեծամասնությունն անդրդվելիորեն անհաղորդ է «փրկչական» շարժման հանդեպ, իշխանությանն էլ կարծես թե հաջողվում է ժողովրդավարության լուրջ շեղումներ թույլ չտալով՝ կարգ ու կանոն հաստատել երկրում (տողերիս հեղինակը ներկա և մասնակից է եղել նախկին իշխանությունների ժամանակ անհամաչափ ուժի կիրառման բոլոր դեպքերին և իրադարձություններին, չթվարկեմ գործադրված ողջ արսենալը)։  

Հայաստանի ժողովրդավարական բարձր վարկանիշը, կոնսոլիդացված Արևմուտքի հետ, արդյունավետ հարաբերությունների գրավականն է։ Կարծում եմ՝ մոտ ապագայում բավականաչափ հստակություն կմտնի ՌԴ-Արևմուտք հարաբերություններում, ինչը էականորեն կանդրադառնա տարածաշրջանային խնդիրների հանգուցալուծման վրա։ Մինսկի խմբի համանախագահ որոշ երկրների դերակատարությունը կարող է կտրուկ փոխվել և նպաստավոր պայմաններ ստեղծել ներկայումս անհավանական ու վտանգավոր համարվող Արցախի կարգավիճակի քննարկման հարցում։

Եվս մեկ անգամ՝ սթափություն, զգոնություն, փոխադարձ հանդուրժողականություն, համերաշխություն և աշխատանք. երկիրը փրկում են աշխատանքով։

Բժիշկ, հասարակական գործիչ

Վահան Վարդապետյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
13602 դիտում

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել