Ժողովուրդը լավ գիտի՝ «փրկողների» մեջ ինչպիսի դեմքեր կան, որոնք ժամանակին մարզերը պահում էին ահուսարսափի մեջ. ազգագրագետ

Ընդդիմության փողոցային ակցիաներն ուղեկցվում են ոչ միայն բռնարարքներով և ագրեսիվ հայտարարություններով, այլեւ այդ ակցիաներին չմիացող քաղաքացիներին ուղղված «թուրք» պիտակավորումով: Եվ սա այն դեպքում, երբ ՀՀ-ն մոնոէթնիկ պետություն է, որի 98,2 տոկոս բնակչությունը հայ է։ 

Մշակութային մարդաբան, ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Աղասի Թադեւոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշում է, որ «թուրք» պիտակի կիրառումը մեզանում նորություն չէ եւ ատելության խոսքին, վիրավորանքին հավասարեցված արտահայտություն է։ 

«Առօրյա խոսակցության մեջ, ընդ որում՝ ոչ միայն հայրենասիրական համատեքստում, բավական տարածված պիտակ է «թուրք»-ը, որը մարդիկ կիրառում են դիմացինին վատ, դաժան, անմարդկային որակներով ներկայացնելու, այդ վատ որակները ընդգծելու համար։ Դա ունի իր խորքային պատճառները, որոնցից մեկն էլ թուրքի կողմից ցեղասպանության ենթարկված լինելն է։ Ենթադրում եմ, որ այս բացասական պիտակումը մեզնում կարող է վերանալ, եթե Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ընդունի իր գործած մեղքը։ Միգուցե այս դեպքում «թուրք» բառում այլեւս չի խտացվի ամենայն բացասականը»,- նշում է զրուցակիցը։ 

Որպես ազգագրագետ՝ Թադեւսյանը շեշտում է նաեւ, որ նույն ատելությունը թուրքերն են տածում մեր՝ հայերիս, նկատմամբ եւ միմյանց վիրավորելու համար կիրառում «հայ» տերմինը, մանավանդ այսօր, երբ Թուրքիայում բավական տիրապետող է նացիոնալիստական դիսկուրսը։

«Գալով այսօրվա քաղաքական իրադարձություններին՝ նշեմ, որ ընդդիմությունը փորձում է օգտագործել մեզնում առկա այս ստերեոտիպային մոտեցումը՝ իր քաղաքական հակառակորդի վարկանիշը իջեցնելու, սեւացնելու համար՝ նրան ու նրա աջակիցներին իդենտիֆիկացնելով թուրքի, թրքահաճի հետ։ Նկատեմ, որ այս «սեւ փիառը» էական դեր չի խաղալու իրենց՝ այս քարոզչական հնարքը կիրառողների վարկանիշը բարձրացնելու համար՝ ի հաշիվ իշխանության վարկանիշի իջեցման, քանի որ մեր հասարակությունը շատ լավ դատողություն ունի, նաեւ՝ հիշողություն, բոլորին հիշում է դեմքերով, տեսնում, թե իրեն «փրկողների» մեջ ինչպիսի օդիոզ դեմքեր կան՝ նախկին կրիմինալ-օլիգարխներ, որոնց որդիները այսօր նույնպես հայրենափրկության կոչեր են հղում, այն դեպքում, երբ իրենց կրիմինալ վարքագծով ժամանակին մարզը պահում էին ահուսարսափի մեջ»,- ընդգծում է ազգագրագետը։

Նկատենք, որ մեզանում «թուրք» հասկացության հետ կապված մեկ այլ ստերեոտիպ էլ կա, ըստ այդմ՝ «հայի համար անվնաս է միայն մեռած թուրքը»։ Կա՞ արդյոք մտավախություն, որ ցուցարարների գործողությունները հենց այս տրամաբանության մեջ են՝ «թուրք» որակվողներին կյանքից զրկելու միտում ունեն, ինչը կարող է քաղաքացիական լայնամասշտաբ բախումների պատճառ դառնալ, Թադևոսյանն ասում է.

«Կա նման վտանգավոր միտում։ Այս քաղաքական ուժերի գերնպատակը իրենց շուրջ մեծ թվով համակիրներ համախմբելն է, ինչն առայժմ չի հաջողվում։ Դա պատճառ է դառնում, որ իրենք չարանան ու ագրեսիվ վարքագիծ դրսեւորեն, ինչը ներքին պառակտման սուր վտանգ է պարունակում, երբ ինչ-որ խումբ մարդիկ իրավունք են վերապահում իրենց ավելի հայ համարել, քան նրանց, ովքեր իրենց պես չեն մտածում եւ/կամ իրենց կարծիքը չեն կիսում։ Այդ ագրեսիվ վարքագիծը ցայտուն է նաեւ այն պատճառով, որ ցուցարարների շարքում են օլիգարխիային սպասարկող կրիմինալ տարրերը, կամ էլ կրիմինալամերձ դեմքերը, որոնք գործում են՝ անտեսելով հասարակական կարգուկանոնը»:

Անդրադառնալով օրերս Գյումրիում տեղի ունեցած միջադեպին, երբ ցուցարարները բռնության էին ենթարկել տարեց մարդկանց, Թադեւոսյանը ընդգծում է՝ նման արարքը խորթ է հայ հասարակության արժեհամակարգին։

«Հայեցի, հայկական արժեհամակարգը մերժում է տարիքով փոքրի, մեծի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, էլ չասած՝ նրա վրա ձեռք բարձրացնելը։ Մարդիկ, ովքեր նման վարքագիծ են ցուցաբերել, խիստ պատժի են ենթարկվել ինչպես ազգակցական համայնքում, այնպես էլ թաղային միջավայրում։ Այնպես որ, խաղաղ ցուցարար համարվող զանգվածի մեջ ակնհայտ են ագրեսիվ կեցվածքով խմբավորումները, որոնց իրավապահները պետք է նշանառության տակ վերցնեն ու կանխեն Գյումրիում տեղի ունեցածի կրկնությունը, այլապես դրանք զանգվածային բնույթ կարող են կրել»,- ասում է նա:

Դիտարկմանը՝ արդյոք չի՞ վարկաբեկվում Արցախի փրկության գաղափարը, երբ դրա քարոզիչներն ու աջակիցները նույնականացվում են բռնություն կիրառող, ագրեսիվ վարք ցուցաբերող և իրենց հայրենակիցներին «թուրքի եթիմ», «անասուն ազգ» անվանողների հետ՝ զրուցակիցը նշում է․

«Դա իրենց պրոբլեմն է, թող իրենք մտածեն այդ մասին։ Եթե մարդիկ քաղաքական պայքար են վարում եւ այնքան կոմպետենտություն չունեն, որ հասարակությանը ներգրավելու փոխարեն մարդկանց վանող, անվանարկող, «խրտնեցնող» հայտարարություններ չանեն, ապա դա իմ մեկնաբանելու խնդիրը չէ։ Արցախի համար մղվող շարժումը չի արժեզրկվում, այդ շարժման առաջնորդներն ու նրանց աջակիցներն են իրենք իրենց արժեզրկում։ Արցախի հանդեպ հայ ժողովրդի վերաբերմունքը չի փոխվում այսպիսով, մարդիկ շարունակում են Արցախը համարել անկախ հայկական պետություն, մեր պատմական հայրենիքի մի մասը, իսկ փողոցներում հնչող հռետորաբանությունը ընդամենը մի խումբ մարդկանց վարքագծի պրոբլեմն է»։

Իսկ թե ինչո՞վ կավարտվի հայրենափրկչական այս շարժումը, ազգագրագետը դժվարանում է ասել։ «Արդեն 16 օր է, ինչ ընթանում են այս ակցիաները, եւ տեսնում ենք դրանց մասնակիցների թիվը։ Առաջիկայում էլ կշարունակվեն նույն տեմպով, քանի որ ով պիտի դուրս գար ու միանար, արդեն իսկ միացել է, իսկ ով չի միացել, չի էլ միանալու»,- կարծում է նա։

Հեղինե Մանուկյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4179 դիտում

«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները

Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել

Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ

Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ

Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան

ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել

Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել

Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը

Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան

Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին

Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում

«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին

Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ

Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում

Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը

ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս

Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար

Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների

Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը

Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ

Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան

Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց

Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել

Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի

Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին