Թափանցիկ փոխադարձ մեղադրանքները վկայում են՝ ընդդիմությունը հող է ստեղծում՝ ձախողումը որևէ մեկի վրա բարդելու. քաղաքագետ

ՀՀ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի գործողությունների անտրամաբանականությունն այլեւս սահմաններ չունի, եւ որքան չի հաջողվում հանրային մեծ զանգված հավաքել, այնքան ավելի ագրեսիվ են դառնում:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով ընդդիմադիր ուժերի ծավալած փողոցային պայքարին՝ ասում է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը:

«Գնացել, քաղաքապետարանի շենքի դեմը փակել ու հայտարարում էին, թե մարդիկ այնտեղից դուրս կգան պայմանով, որ միանան իրենց հավաքին, եւ դա ասում էին Ազգային ժողովի պատգամավորներ, ինչը առավել քան զավեշտալի է: Համայնքային աշխատողը օրենքով պաշտպանված անձնավորություն է և պետք է պահպանի քաղաքական չեզոքություն»,- շեշտում է Անտինյանը՝ հավելելով, որ նման ապագայում ոստիկանությունը պարտավոր է բավականին կոշտ միջամտություն ցուցաբերել:

Վերջինիս կարծիքով, չնայած բոլոր ջանքերին, ընդդիմադիր ուժերի հավաքներին մարդկանց մասնակցությունը օր օրի նվազում է: Ըստ Անտինյանի՝ բուն պատճառներից մեկն այն է, որ 1988 թվականից սկսած՝ բողոքի ցույցերի եւ հանրահավաքների ժամանակ հասարակությունը հիմնականում եղել է ավելի ագրեսիվ, քան առաջնորդները: Այժմ ճիշտ հակառակն է՝ առաջնորդներն են ռադիկալ կոչեր հնչեցնում, սակայն հասարակությունը այդպես էլ չի միանում:

Քաղաքագետի արձանագրմամբ՝ շարժումը արդեն իսկ տապալված է եւ մտել է փակուղային փուլ, սակայն ընդդիմադիր լիդերները չունեն բավականին կամքը՝ այդ ամենը խոստովանելու, քանի որ այնպիսի բարձր նշաձող են դրել, որ իրենց թույլ չի տալիս այդքան հեշտ հանձնվել:

«Պարտվելը եւս մեկ անգամ խայտառակվել է: Խորհրդարանական ընտրությունները պարտվեցին, իրենց մասնակցությամբ լեգիտիմացրին իշխանությանը եւ տեսան, որ հանրային վստահություն է վայելում գործող ուժը: Հետո որոշեցին գնալ խորհրդարան, այնտեղի լծակներն օգտագործել՝ իշխանությանը տապալելու համար: Խորհրդարանում էլ չհաջողվեց, որոշեցին փողոց դուրս գալ: Փողոցում էլ չհաջողվեց, էլ ի՞նչ են անելու: Սա է հարցը, այդ մարդիկ չունեն կոնկրետ անելիք»,- ասում է Անտինյանը:

Վերջինս նաև նկատում է, որ ընդդիմադիրների՝ Արցախը փրկելու բարձրագոչ հայտարարություններում առնվազն տրամաբանություն չկա, իսկ պայքարն էլ ազնիվ ու արդար չէ. «Եթե ասում են, որ պայքարում են Արցախի համար, հիշեցնենք, որ Արցախի ընտրված իշխանությունը համաձայն է Նիկոլ Փաշինյանի խաղաղության ծրագրի հետ, լա՞վ է, թե՞ վատ, Արցախի իշխանությունը համաձայն է: Իսկ եթե կարծում են, թե Արցախի իշխանությունը ծախված ու դավաճան է, թող գնան Ստեփանակերտում հանրահավաք անեն, ի՞նչ են Երեւանում անում»:

Քաղաքագետի խոսքով՝ այսօր շատերին են նյարդայնացնում ընդդիմադիրների ակցիաները, անիմաստ խառնաշփոթը, անգամ առանձին փողոցների կարճ ժամանակով խցանումները, որոնք վերջիններս «տոտալ պարալիզացում» են որակում: Ըստ նրա՝ մարդկանց այդ ամենը տհաճություն է պատճառում մի պարզ պատճառով, քանի որ գաղափարապես են դեմ ընդդիմադիրներին:

«2018 թվականին ցանկացած փողոց փակում էին մի քանի հոգով, ու րոպեների ընթացքում նրանց էին միանում հսկայական թվով այլ անձինք, ոստիկաններն այլեւս չէին կարողանում դեմն առնել: Ժամանակին ընդդիմադիր գործիչ Փաշինյանը չէր կարող այդքան մարդկային ռեսուրս ունենալ, պարզապես մարդիկ լսել էին իր կոչն ու դուրս եկել փողոց: Այնքան պատասխանատվորեն էին դուրս եկել, որ ոչ մեկի քթից արյուն չեկավ: Իսկ այսօր այնքան ագրեսիվ կոչեր են անում, որ տեսնում ենք դրանց հետեւանքները»,- նշում է զրուցակիցը:

Խոսելով օրեր առաջ Գյումրում ընդդիմադիրների կողմից տարեց մարդկանց ծեծի ենթարկելու դեպքի մասին՝ Անտինյանն ասում է՝ կատարվածը ոչ թե քաղաքական պայքարի մասին է խոսում, այլ տարրական դաստիարակության բացակայության. «Մենք տեսել ենք տեսանյութեր, թե ինչպես են վարվում այդ ծերերի հետ, բայց այդպես էլ չունենք գեթ մեկ փաստ, թե ի՞նչ էին արել այդ խեղճ ծերերը: Միայն լսում ենք հարձակվող կողմի անհիմն արդարացումները: Թող ցույց տան մեկ փաստ, որ վերջապես հասկանաք, թե օրը ցերեկով այդ մարդիկ ի՞նչ էին արել, գուցե ապօրինություն են արել, չտեսնե՞նք»:

Անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, ըստ որոնց՝ ընդդիմադիր ուժերի միջեւ ճաքեր են առաջանում՝ քաղաքագետը հիշեցնում է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի՝ նախօրեին արած հայտարարությանը, թե հարթակում կան մարդիկ, որոնք ստվեր են գցում շարժման վրա, և ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի գրառումը՝ վարչապետի օրոք պաշտոն ստացած, հետո ընդդիմության շարքերն անցածների վերաբերյալ:

«Այստեղ էլ են նրանք իրարամերժ ու անտրամաբանական հայտարարություններ անում: Մի կողմից ասում են՝ կապ չունի՝ հարթակում ովքեր են, եկեք, միացեք մեզ, մյուս կողմից տեսնելով, որ հասարակությունը չի միանում՝ սկսում են ասել, թե չմիանալու պատճառը կոնկրետ անձինք են: Եթե կարծում են, որ անցանկալի մարդիկ կան հարթակում, ինչպե՞ս են ուզում, որ հասարակությունը միանա իրենց»,- ասում է նա:

Անտինյանի համոզմամբ՝ թափանցիկ ակնարկներով փոխադարձ մեղադրանքները մեկ բանի մասին են վկայում՝ ընդդիմությունը հող է նախապատրաստում այս պայքարի ձախողումն ինչ-որ մեկի վրա բարդելու համար. «Իրենք ասում են՝ ժողովուրդ ջան, մենք 250 հոգու ցուցակ ունենք, ովքեր երկիրը փրկելու են այս վիճակից, բայց «սերս գաղտնի թող մնա» ռեժիմով այդ մարդկանց անունները ձեզ չենք ասի»:

Աղունիկ Հովհաննիսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7657 դիտում

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը, ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ