Դաշնակցությունը ցանկանում է վիժեցնել ՀՀ իշխանությունների ջանքերը՝ ուղղված երկրի անվտանգությանը. քաղաքագետ

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, օրերս «Արմենպրես» լրատվական գործակալության հետ հարցազրույցում անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին, ընդգծել է՝ «ԱՄՆ-ն ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերակատարումը իր ապագան որոշելու հարցում: Միացյալ Նահանգների դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռեւս մնում է չլուծված»:

Դեսպանի այս հայտարարությունը տարատեսակ քննարկումների տեղիք է տվել, մասնավորապես, թե ի՞նչ է հասկանում ԱՄՆ-ն ԼՂ բնակչություն ասելով, քանի որ ԼՂ բնակչությունը կարող է ենթադրել նաև ադրբեջանցիների գործոնը:

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով՝ ԱՄՆ դեսպանը սույն հայտարարությամբ մեծ մասամբ արցախահայությանն է նկատի ունեցել:

«Այդ երկու ժողովուրդներից միայն Արցախի հայության իրավունքներն են ոտնահարվել և հաշվի չեն առնվել: Սակայն, եթե դեսպանը երկու երկրներին նկատի ունի, չնայած, կարծում եմ, այդպես չէ, մենք պետք է քարոզչական նպատակով այնպես ներկայացնենք, որ հենց Արցախի հայության մասին է խոսում: Որովհետև մյուս կողմի իրավունքները, հենց ադրբեջանցիների խոսքով, արդեն վերականգնվել են»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում նկատում քաղաքագետը:

Անդրադառնալով Թրեյսիի այն դիտարկմանը, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռևս մնում է չլուծված, և իրենք (ԱՄՆ) շարունակում են կարծել, որ տևական լարվածության հիմքում գտնվող և 2020 թ. ռազմական գործողությունների հանգեցրած խնդիրները պետք է կարգավորվեն բանակցությունների միջոցով՝ Սուքիասյանն ընդգծում է՝ ԱՄՆ-ն իր դիրքորոշման մեջ հստակեցում է մտցրել ռուս-ուկրաինական պատերազմից հետո, իսկ մինչ այդ հայտարարություններ չեն եղել կամ եղել են շատ կցկտուր:

«Արցախում եղած պատերազմը ռուս-թուրքական համագործակցություն էր: Ընդ որում, նրանց նպատակը տարածաշրջանում ԱՄՆ-ին և Ֆրանսիային դուրս թողնելն էր: Այսօր Ռուսաստանը խրված է ուկրաինական պատերազմի մեջ, և ԱՄՆ-ն իր լավագույն հնարավորությունն է տեսնում ինչ-որ ճանապարհով վերադառնալու այս տարածաշրջան»,- նշում է զրուցակիցը:

Սուքիասյանի համոզմամբ՝ ԱՄՆ-ի վերադարձը ձեռնտու է և՛ Հայաստանին, և՛ Արցախին. «Իհարկե, մենք ժողովրդի մեջ ունենք հատված, որը սեր ունի առ ինչ-որ բևեռներ, սակայն պետք է առաջ շարժվենք միայն Հայաստանի շահերի տեսանկյունից: Այստեղ խորքը աշխարհաքաղաքական է: Թուրքիայի ու ՌԴ-ի դիրքերը մեր տարածաշրջանում ուժեղացել են, սակայն Ռուսաստանի շնչառությունը հիմա այնքան մեծ չէ, որ կարողանա բոլոր ճակատներում ուժ գործադրել: Այժմ մեզ համար կա լավագույն հնարավորություն՝ քիչ թե շատ արցախահայության իրավունքները պաշտպանելու համար: Մեր շահերից է բխում հարցը ամեն գնով Մինսկի խմբի կամ բրյուսելյան շրջանակներ տեղափոխելը, որպեսզի արևմուտքը մասնակից լինի»:

Վերջինիս խոսքով՝ սահմանագծման և սահմանազատման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ավելի շատ միջազգային լեգիտիմություն կունենա. «Եթե հարցը մնա ռուս-թուրքական տիրույթում, այդ դեպքում նոր սպանդ է լինելու»:

Քաղաքագետը Լեռնային Ղարաբաղի հարցի լուծված չլինելու պարագայում սխալ է համարում Արցախում որոշ երկրների դրոշների տեղակայումը: «Այդպիսով արցախահայերը վիժեցնում են անվտանգության գործընթացները: ՀՀ-ի իշխանությունները փորձում են ամեն գնով ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը»,- համոզված է նա:

Անդրադառնալով նաև դեսպանի այն հայտարարությանը, որ հանձնառու են օգնել հայ ժողովրդին՝ կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են ու այն ճանապարհը, որ հայ ժողովուրդն ընտրել է 2018 թվականին եւ մեկ անգամ եւս վերահաստատել 2021 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ, և այս հայտարարությանը հաջորդած՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA)՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված կոչին, ըստ որի՝ հորդորում են հետ կանչել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիին՝ պատճառաբանելով, թե դիվանագիտական պաշտոնում ավելի քան երեք տարի գտնվելու ընթացքում վերջինս «վատ ցուցանիշներ է գրանցել՝ քաղաքագետը նկատում է, որ դաշնակցության արած հայտարարությունը միտված է հայ-ամերիկյան հարաբերությունները խարխլելուն:

«Կարծում եմ՝ նրանք ունեն հանձնարարություն Հայաստանը կախած պահել մեկ բևեռից: ՀՀ իշխանությունները, քափ-քրտինք կտրած, ամեն բան անում են արտաքին հարաբերությունների ուղղությամբ, փորձում ապահովել դրանց լայն շրջանակ: Հայաստանի շնչառությունը արտաքին ֆրոնտում բացվում է, հնարավորությունները՝ ևս, իսկ դաշնակցությունը ցանկանում է վիժեցնել ՀՀ իշխանությունների ջանքերը՝ ուղղված երկրի անվտանգությանը»,- ասում է Սուքիասյանը:

Վերջինիս խորհուրդ է տալիս ընդդիմությանը Ֆրանսիայի հրապարակից «փասափուսան» հավաքել և գնալ ՌԴ-ի հրապարակում շարունակել ակցիաները. «Իրենք փչացնում են ժողովրդավարության սիմվոլիկան: Այլ նպատակ չունեն»:

Սուքիասյանը վստահ է, որ դաշնակցության կոչը որևէ ազդեցություն չի ունենա, և դեսպանին հետ չեն կանչի:

«Մեր իշխանությունը այն երկրների հետ, որոնց նկատմամբ հետաքրքրություն ունի, դեսպանների միջոցով պետք է բացատրական աշխատանք տանի՝ հասկացնելով, որ այն զանգվածը, որը այժմ փողոցներում է, այն զանգվածը չէ, որը հետաքրքրված է Հայաստանի ապագայով: Չնայած քիչ թե շատ Արևմուտքը դրա մասին պատկերացում ունի: Եվ այս զանգվածի հայտարարություններն Արևմուտքի մոտ մնալու են անլսելի»,- վստահ է քաղաքագետը:

Անյուտա Աթանեսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8340 դիտում

Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան

Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին

Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան

Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ

Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ

ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին

Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին

«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ

Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին

Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ

Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում

800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ

Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից

Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է

Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ

Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը

Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն

Կոտայքի և Գեղարքունիքի էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ

Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ

ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին

Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը

Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո

Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր

Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը

Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները

Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը

Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ

Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո

GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham և Wyndham Grand Yerevan

Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին

Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է

Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները

Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ

ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել

3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է