Երևան
12 °C
ՀՀ Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի դիտարկմամբ՝ թեպետ արդեն մեկ ամիս է, ինչ ընդդիմությունը անհնազանդության գործողություններով և հանրահավաքներով իրազեկում է հանրությանը՝ իբրև թե «երկրի աղետալի իրավիճակի մասին», այնուամենայնիվ, դրանք ապարդյուն են, քանի որ հանրությունը լավ է հասկանում, որ ընդդիմադիր ուժերի պայքարը իրականում ոչ թե Արցախի համար է, այլ սեփական շահերի:
«Սա դասակարգային պայքար է: Հսկայական հարստություններ ձեռք բերած անհատների խմբավորումը պայքարում է հասարակ քաղաքացու և օրինական ճանապարհով իշխանության եկած քաղաքական ուժի դեմ: Արցախի մասին լոզունգները ընդամենը քողարկիչ գործիք են՝ նրանց հիմնական նպատակների համար: Ազգային ժողովում երեկ քննարկվում էր «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը, և հայտնի դարձավ, որ ընդդիմադիրներից որոշները անցնում են այս գործերով, մեր աղբյուրներով՝ նրանք 6-ն են: Հետևաբար, դա ապացուցում է, որ նրանց պայքարը հենց այս օրենքի ահագնացող վտանգի դեմ է»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասում է պատգամավորը:
Աղազարյանը, անդրադառնալով ընդդիմադիրների այն պնդումներին, թե իրենց ակցիաներին 50 հազար մարդ է մասնակցում, և իշխանությունն այլևս չի տիրապետում իրավիճակին, շեշտում է՝ այդ ընդդիմությունն է, որ ընդհանրապես չի տիրապետում իրավիճակին:
«Օրինակ, եթե ընդդիմության երթը սկսեր «Լամբադա» կամրջի մոտից և դրան մասնակցեր 50 հազար մարդ, ապա այն պետք է կամրջից, Կոմիտասի պողոտայով, Բաղրամյանի պողոտայով հասներ և վերջանար Դեմիրճյան փողոցում: Ընդհանուր 4 կիլոմետր է, այսինքն՝ ամեն մետրի վրա պետք է լիներ 10 մարդ: Իսկ մենք այդպիսի երթ այս մեկ ամսվա ընթացքում երբևիցե չենք տեսել: Իրենք ուռճացնում են այդ թվերը՝ մեդիաներով փորձելով մանիպուլացնել»,- կարծում է պատգամավորը:
Աղազարյանի խոսքով՝ ընդդիմության երթերին մասնակիցների մի մասն էլ գումարով է մասնակցում դրանց. «Կան նաև ազնիվ մարդիկ, որոնք վստահ են, որ հանուն Արցախի են պայքարում: Սակայն նրանք քիչ տոկոս են կազմում: Հսկայական զանգված կա, որոնք ուղղակի հանուն գումարի են այդ ամենը անում»:
Հարցադրմանը՝ ազնիվ մարդիկ կան նաև լիդերների՞ շարքերում, պատգամավորը բացասական պատասխան է տալիս: «Ո՛չ, ես միայն շարքային քաղաքացիներին նկատի ունեմ: Լիդերների շարքերում ազնիվ մարդ չկա, չկա մեկը, որը մտածում է Արցախի ու պետության համար»,- ասում է նա:
Հովիկ Աղազարյանը, առավել, քան երբևէ, վստահ է՝ ՀՀ-ում իշխանափոխություն չի լինի: Իսկ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ էլ՝ նկատում է՝ դրա իմաստը չի տեսնում:
«Դեռ մեկ տարի էլ չի անցել, ինչ ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվել: Դրանից հետո Հայաստանում էական իրավիճակային փոփոխություններ չեն եղել: Ժողովուրդը իր քվեն տվել է, մոտակա հեռանկարում ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն չի լինելու»,- նշում է պատգամավորը:
Անդրադառնալով ընդդիմության լիդերների շրջանում ներքին խժդժություններ լինելու մասին խոսակցություններին՝ Հովիկ Աղազարյանն ասում է՝ ինքը՝ որպես իշխանական պատգամավոր, ավելի հաշտ է ընդդիմության մի շարք անհատների հետ, քան ընդդիմության ներկայացուցիչներն իրար հետ: «Ընդդիմության ներսում չկա մեկ ընդհանուր գաղափար, ինչը բոլորին կհամախմբի: Ամեն մեկն ուզում է ապօրինի կերպով իր ձեռք բերված հարստությունը պահպանել: Ինչպես նաև ներսում ամբիցիաների խնդիր կա՝ ամեն մեկն ուզում է լիդեր լինել, չեն ցանկանում զիջել իրար»,- ասում է նա:
Անյուտա Աթանեսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT