QR կոդի տեղադրում հանգուցյալի գերեզմանաքարին, հիշատակի էջ՝ նրա կյանքի մասին. ՀՀ-ում կգործի նոր ծառայություն (լուսանկար)

Հայաստանում գործում է նորաբաց ծառայությունների մատուցման կայքէջ (Husher.am), որտեղ հնարավոր է հանգուցյալի համար հուշապատումներ պատվիրել: Ծառայությունն անհատական QR կոդ է տեղադրում գերեզմանաքարերի վրա, որը սքանավորելու դեպքում բջջային հեռախոսի կամ պլանշետի վրա բացվում է տվյալ անձնավորության հիշատակի էջը:

Հիշատակի էջում ներկայացվում են մահացածի կյանքն ու գործունեությունը՝ լուսանկարների ու տեսանյութերի, հիշողությունների, մեջբերումների, կարծիքների, նամակների եւ ցանկացած այլ բնույթի տեղեկատվության հիման վրա:

Նախաձեռնության հեղինակ Մնացական Ներսիսյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նշում է, որ նախաձեռնության գաղափարն առաջացել է, երբ այցելել է ընկերներից մեկի հարազատի շիրիմին:

«Նայում էի շուրջբոլորս, եւ հանգուցյալների գերեզմանաքարերին հիմնականում գրված էին նրանց ծնված ու մահացած թվերը: Գաղափար առաջացավ տեղադրել նմանատիպ մի բան, որն ավելի շատ ինֆորմացիա կպարունակի հանգուցյալի մասին: Դրան կից որոշեցինք ստեղծել հիշատակի էջ, որտեղ կներառվեն իրական դեպքերի ու դրվագների հիման վրա կազմված հուշապատումներ հանգուցյալների մասին: Հուշապատումներում կարտացոլվի ու կներկայացվի մարդը, նրա ապրած կյանքն ու գործունեությունը»,- նշում է նա: 

Ստարտափի հեղինակը նաեւ մանրամասնում է՝ մահացած անձի մասին ողջ տեղեկատվությունը գեներացվում է QR կոդի միջոցով եւ տեղադրվում գերեզմանաքարի վրա: Վերջինիս փոխանցմամբ՝ QR կոդի միջոցով գեներացված տեղեկատվությունը կարող է լինել ե՛ւ ծածկագրի տակ, ե՛ւ առանց դրա՝ կախված հանգուցյալի հարազատի ցանկությունից:

283363370_662177971866845_169330744681613920_n.jpg (183 KB)

«QR կոդն առանձին փոքրիկ քարով տեղադրված է լինում գերեզմանաքարին: Այն տրամադրելու հետ մեկտեղ մենք հանգուցյալի գերեզմանի տեղադիրքը նշում ենք քարտեզի վրա եւ տեղադրում հիշատակի էջում: Այսպիսով՝ հիշատակի էջի միջոցով հնարավոր է նաեւ գտնել գերեզմանը եւ երթուղի նշել»,- հավելում է Ներսիսյանը:

Նախաձեռնության հեղինակի խոսքով՝ հիշատակի էջը պատրաստող աշխատակիցներն իրենց տրամադրված տեղեկատվությունը խմբագրում են, բերում առավել պատշաճ տեսքի, ինչպես նաեւ խորհուրդներ տալիս եւ օգնում հանգուցյալի հարազատին հուշապատումներ ստեղծելու եւ տեղեկատվությունն ամբողջական տեսքի բերելու հարցում: Դրանից հետո նոր հավաքված տեղեկատվությունը տեղադրվում է կայքում. «Ժամանակի ընթացքում հիշատակի էջը կարելի է խմբագրել, ավելացնել լուսանկարներ կամ այլ նյութեր, որոնք էջը ստեղծելիս, ենթադրենք, հարազատի ձեռքի տակ չեն եղել»:

Ըստ Ներսիսյանի՝ հիշատակի էջ պատվիրող անձի հետ պայմանագիր է կազմվում: Պայմանագրի հիմնական դրույթներից մեկն այն է, որ նա ներկայացնի հանգուցյալի գերեզմանի ու մահվան վկայականը: «Սա հատուկ է արվում, որ մենք վստահ լինենք՝ հանգուցյալի հարազատները տեղեկացված են եւ կողմ են, եթե անգամ պատվիրատուն իրենք չեն»,- շեշտում է նա:

Պատվերները կարող են կատարել գրելու կամ կայքի ստորին հատվածում տեղադրված համարներին զանգելու միջոցով: Վճարը դեռ հստակ չի որոշվել, այս շաբաթվա վերջ կհրապարակվի: Հարցադրմանը՝ ամեն դեպքում, մինչեւ ի՞նչ գնային սահմաններում է տատանվում ծառայության մատուցումը, Ներսիսյանն ասում է. «Դեռ հստակ չէ, սակայն զոհված զինծառայողների դեպքում ավելի մատչելի կլինի»:

Ստարտափը նախաձեռնողի վստահեցմամբ՝ արդեն պատրաստ են ծառայություններ մատուցել, հետաքրքրվողներն էլ շատ-շատ են: Որոշել են առաջիկա մեկ շաբաթում իրենց հանգուցյալ հարազատներից մեկ-երկուսի օրինակով պատրաստել հիշատակի էջ, այն տեղադրել կայքում, որպեսզի պատվիրատուն ավելի հստակ պատկերացնի, թե ինչ կարող է ակնկալել:

Կայքում հիշատակի էջը լինելուն է հետեւյալ կերպ՝ հանգուցյալից մեկ մեծ լուսանկար, նրա ծննդյան եւ մահվան ամիսն ու տարեթիվը, հակիրճ պատմություն մահվան պատճառների մասին (ըստ ցանկության եւ նպատակահարմարության): Ապա գրվելու է կենսագրությունը, անձի գործունեությունը, տեղադրվելու են տրամադրված անձնական լուսանկարներ եւ տեսանյութեր: Հանգուցյալի համար նախատեսված հիշատակի էջի վերջնամասում էլ կարող են զետեղված լինել հարազատների եւ ծանոթների վկայություններն ու նոթերը՝ նվիրված մահացածի հիշատակին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10635 դիտում

Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը վերականգնվում է, այն մեր մշակութային ժառանգության կարևոր մասերից է. Ավինյան

Հրթիռների հետագա տեղակայման հարցը կորոշենք՝ կախված ԱՄՆ-ի և նրա արբանյակների գործողություններից. Պուտին

Շամպայն, կեղծ օղիներ, գինիներ և կոնյակներ. ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտվել

Ռուսաստանն առանց միջուկային մարտագլխիկի բալիստիկ նոր հրթիռ է կիրառել. Պուտին

Տիեզերք արձակված «Սոյուզ-2.1» հրթիռն այլ իրերի հետ տիեզերագնացներին նաև Ամանորի ծանրոցներ և նվերներ կհասցնի

Կասեցվել է Գավառի կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը. ինչ է հայտնաբերվել

Այս պահից սկսած Արևմուտքի հրահրած հակամարտությունն Ուկրաինայում ձեռք է բերում գլոբալ բնույթ. Պուտին

Ուժի ցուցադրում է, «ատամ» ցույց տալու միջոց. քաղաքագետը՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին

ՀՀ-ն պատրաստակամ է իր հնարավորությունների չափով աջակցել Իսպանիայի ջրհեղեղի հետևանքների մեղմացմանը. փոխվարչապետ

Պարգևատրվել են Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության 55 կգ քաշային կարգի մրցանակակիրները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց կտա

Վթարային ջրանջատում Արարատում. որ քաղաքում և գյուղերում ջուր չի լինի նոյեմբերի 22-23-ին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Բաքվում մասնակցել է COP-29-ի գագաթնաժողովին

Տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը. ինչ է քննարկվել

Ոչ պրոֆեսիոնալների պատճառով մարդիկ վստահությունը կորցնում են ամբողջ իշխանության նկատմամբ. քաղաքագետ. տեսանյութ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

ՀՀ-Իրան էլեկտրաէներգիայի փոխհոսքը 350 ՄՎտ-ից կդառնա 1200. ավարտին կհասցվի օդային գծի և ենթակայանի կառուցումը

Թեև համակարգում փախստականների խնդիրները կարևորագույններից են, հաճախ չեն արժանանում պատշաճ ուշադրության. ՄԻՊ

Ժամկետային զինծառայող Արման Ավագյանը հաղթել է իտալացի մասնակցին

Մհեր Գրիգորյանն ընդունել է միջազգային հեղինակավոր Ֆոսթեր ընդ Փարթներս ճարտապետական ընկերության պատվիրակությանը

Գերմանիան կշարունակի քաղաքական աջակցությունը Հայաստանին. Հոֆրայթերի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԱԺ

ԱՄՆ քաղաքացին մեղավոր է ճանաչվել դաշնային աշխատակիցների սպանությունները նախապատրաստելու համար

Առանձնապես ծանր հանցագործություն է բացահայտվել․ կասկածյալը «Պույի Արմենի» որդին է, տուժածը՝ «Կյաժ Կարենը»

Ժամկետային զինծառայողներ Սամվել Գրիգորյանը և Հրայր Ալիխանյանը բրոնզե մեդալներ են նվաճել

Կոչ ենք անում Բաքվին և Երևանին բաց չթողնել պատմական հնարավորությունը, խաղաղությունը մոտ է, քան երբևէ. Ֆիդան

ՆԳ նախարարությանը կից Կանանց հարցերով խորհրդի հանդիպում է անցկացվել Գյումրիում. ինչ է քննարկվել

Միրզոյանը Անտոն Հոֆրայթերին է ներկայացրել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ՀՀ տեսլականը

Այս պահին թիմային աղյուսակում ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում 1-ին հորիզոնականում է. Պապիկյան

Անհետ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն սոցիալական աջակցություն ստանալ

2024-ին կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, ավելացել է կիրառված այլ խափանման միջոցների թիվը

Ժամկետային զինծառայող Տիգրան Մինասյանն արծաթե մեդալ է նվաճել

Հայ-էստոնական հարաբերություններն արագընթաց են զարգանում. Արսեն Թորոսյանն ընդունել է դեսպանին

Կպչուն ժապավենով պատին ամրացված «The Comedian» բանանը աճուրդում վաճառվել է 6,2 միլիոն դոլարով. ով է գնորդը

Անդրադարձ է կատարվել խաղաղության պայմանագրի քննարկումներին. վարչապետն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը

Բելգիացի քաղաքական գործիչները Ադրբեջանին կոչ են արել դուրս բերել զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից

ԱԳ փոխնախարարը Բենժամեն Հադադին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Միջազգային քրեական դատարանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ձերբակալման հրաման է տվել

Հանքաքար վերամշակող ընկերությունում ապօրինի ջրառ է իրականացվել

Զախարովային ուղիղ եթերի պահին զանգահարել և խնդրել են չմեկնաբանել բալիստիկ հրթիռների թեման

«Կոկաին»-ի պարկեր՝ ՀՀ ժամանած օտարերկրացու մարմնում. կանխվել է 550 հազար դոլարի թմրամիջոցի ներմուծման փորձը