Երևան
12 °C
Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի խոսքով՝ երեկ Բրյուսելում տեղի ունեցած Շառլ Միշել-Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև եռակողմ հանդիպումը հերթականը չէր, սակայն, եթե հանրությունն ակնկալում է արագացված լուծումներ, այդպես չի լինելու:
«Օրինակ՝ Մինսկի խմբի շրջանակներում Արցախի հարցն այնքան ձգձգվեց, որ վերածվեց պատերազմի: Հիմա աշխարհաքաղաքական տեկտոնական շարժեր են, և այս խառնարանում սպասել մեր հարցերի արագ լուծման, ուղղակի հնարավոր չէ: Վաղ է խոսել բրյուսելյան հանդիպումների սպասելիքների մասին. գործընթացը դեռ սաղմնային վիճակում է»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում նշում է քաղաքագետը:
Անդրադառնալով այն կարծիքներին և պնդումներին, ըստ որոնց՝ բրյուսելյան ձևաչափը փոխարինում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին՝ քաղաքագետը չի համաձայնում դրանց հետ՝ նշելով, որ փոխարինել չի կարող, քանի որ Մինսկի խմբում կա նաև ԱՄՆ-ն, իսկ այդ երկիրը համաշխարհային քաղաքականությունում որոշումներ ընդունողներից մեկն է:
«Ռուսաստանը հայտարարեց, թե Մինսկի խումբը գոյություն չունի այլևս՝ հասկացնելով, որ կարիքը չկա: Ընդ որում՝ Ռուսաստանը մեզ համար նախապատրաստել էր 3+2 ձևաչափը կամ ռուս-թուրքական ձևաչափը, որի միջոցով շրջափակելու էին տարածաշրջանը և հոշոտելու այն: Սակայն փոխարինելու մասին խոսք չի կարող լինել: Հայկական կողմն էլ նշում է, որ բրյուսելյան հանդիպումների ակունքներում Ռուսաստանի հանդիպումների ընթացքում ընդունված պայմանավորվածություններն են: Բայց մեզ համար Բրյուսելը կենսական նշանակություն ունի. ավելի կիրթ քաղաքական դիսկուրսի դաշտ է: Եվ լավ կլինի, որ մենք կարողանանք համոզել ԱՄՆ-ին ներգրավվել Բրյուսելի ձևաչափի մեջ: Հիմա Բրյուսելը չունի Մինսկի կշիռը, այն ուղղակի հարթակ է՝ շփվելու ու հարցեր քննարկելու համար»,- ասում է Սուքիասյանը:
Բրյուսելյան հանդիպումից հետո հայտնի դարձավ, որ առաջիկա օրերին միջպետական սահմանին տեղի կունենա սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ նիստը։ Անդրադառնալով սրան՝ քաղաքագետը շեշտում է՝ ՀՀ-ի շահերից բխում է, որ այս գործընթացը արվի արագ ու խաղաղ պայմաններում:
«Սակայն ցանկանում եմ նշել, որ շատ դժվար գործընթաց է լինելու, ինչպես նաև՝ երկար: Եթե այս գործընթացները լինելու են բրյուսելյան շրջանակներում, ուրեմն լավ արդյունք կարելի է սպասել: Իսկ եթե գործընթացի մեջ խառնվելու է Ռուսաստանը, ապա պետք է վստահ լինենք՝ սահմանազատումը ոչ միայն երկար է տևելու, այլև չի լինելու: Ունեմ մտավախություն, որ Հայաստանը փորձում են «արցախացնել»: Արցախի հարցը «լուծեցին», հիմա էլ եկել են, Հայաստանին են ուզում դելիմիտացնել: Իսկ ի՞նչ քարտեզներով: Ռուսաստանն ասում է՝ ինձ մոտ են քարտեզները, բայց ո՞վ կարող է Ռուսաստանից քարտեզ վերցնել: Նրան այսպես թե այնպես ձեռնտու չէ, որ դելիմիտացիայի գործընթացը վերջանա»,- կարծում է զրուցակիցը:
Դիտարկմանը, որ ձեռք է բերվել համաձայնություն՝ արեւմտյան Ադրբեջանի եւ Նախիջեւանի, Ադրբեջանի տարածքով՝ Հայաստանի տարբեր մասերի, ինչպես նաեւ երկու երկրների հաղորդակցության ենթակառուցվածքների միջոցով միջազգային բեռնափոխադրումների շուրջ: Հարցադրմանը՝ հայ և ադրբեջանցի ժողովուրդները պատրա՞ստ են միմյանց հետ կոմունկիացվելու և բաց ճանապարհների, Սուքիասյանն ասում է՝ եթե պետությունները պատրաստ են, ժողովուրդը նույնպես պատրաստ պետք է լինի:
«Հայաստանում, երբ հակաթուրքական լոզունգներ են գոռում, իրականում այդպիսի բան չկա: Թուրքիայի հետ մենք առևտուր ունենք, ժամանակին հայերը Թուրքիայում հանգստանում էին, այսպիսի հարցերը պետք է դնել մի կողմ, ամեն բան էլ հնարավոր է: Դա կոչվում է կոնֆլիկտի տրանսֆորմացիա: Եկեք չխոսենք կոնֆլիկտի մասին, այլ տնտեսական զարգացման»,- նշում է նա:
Սուքիասյանը չի կարծում, որ հայ և ադրբեջանցի ժողովուրդները պատրաստ չեն կոմունիկացիաների հաստատման:
«Հայ-ադրբեջանական կոնֆլիկտը հայ-թուրքական կոնֆլիկտի մի մասն է: Այո, հոգեբանական անդունդ կա ժողովուրդների մեջ, բայց մի օրինակ եմ ցանկանում բերել: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացում Գերմանիայի և ԽՍՀՄ-ի հարաբերություններն ահավոր էին: Սովետական բանակը Ստալինի որոշմամբ զանգվածային բռնաբարել էր գերմանացի կանանց: Այժմ Գերմանիան և Ռուսաստանը հարաբերություններ ունե՞ն, թե՞ ոչ: Հետևապես քաղաքականությունը հուզականություն ու գավառամտություն չի սիրում: Եթե այժմ իրադրությունն այնպիսին է, որ պետք է հարաբերություններ կարգավորվեն, ապա մենք պետք է գնանք դրան, ինչը նորմալ գործընթաց է: Եթե մենք չենք ուզում գնալ հարաբերությունների կարգավորման, ապա ելքը պատերազմն է: Իսկ մենք դրան պատրա՞ստ ենք»,- անուղղակի հարցադրում է անում քաղաքագետը:
Հայկ Սուքիասյանը, գնահատելով ՀՀ-ի արտաքին մարտավարությունը և ԱԳՆ-ի աշխատանքն այս հարցում, նկատում է՝ հայկական կողմը ակտիվ է արտաքին քաղաքականության մեջ:
«Թեկուզ վիրավոր վիճակում, իշխանությունը բալանասավորման քաղաքականություն է վարում, լավացնում է հարաբերությունները մի շարք պետությունների հետ: Կարծում եմ՝ մեր արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը լավագույնս աշխատում է, զարգանալու տեղ կա, սակայն պետք չէ անընդհատ բողոքել»,- ասում է նա:
Անյուտա Աթանեսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան
ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել
Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել
Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը
Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան
Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին
Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում
«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին
Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում
Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը
ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս
Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար
Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների
Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը
Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ
Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան
Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց
Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին
Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը
Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ
ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ
Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ
Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ
Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը
Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում
«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ
Ավետիք Չալաբյանը կալանավորվել է
«Կաթնառատ» ապրանքանիշի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT