Մեր նպատակներից մեկն է խթանել առողջ ապրելակերպը, ֆիզկուլտուրան և սպորտը. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սևանա լճի թերակղզում մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողների պարգևատրման արարողությանը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը:

Մրցաշարն անցկացվել է այսօր Գեղարքունիքի մարզի Շողակաթ-Սևանա լճի թերակղզի 40 կմ երկարությամբ ճանապարհահատվածում 1 փուլով և երկու տարիքային խմբով (առաջին տարիքային խումբ՝ 18-35 տարեկան կանայք, 18-40 տարեկան տղամարդիկ, երկրորդ տարիքային խումբ՝ 36 և բարձր տարիքի կանայք, 41 և բարձր տարիքի տղամարդիկ):

Պարգևները հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է բոլոր ներկաներին, մրցաշարի մասնակիցներին ու մրցանակակիրներին. «Նախ ուզում եմ ևս մեկ անգամ բոլորիս շնորհավորել Մայիսի 28-ի՝ Հանրապետության օրվա առիթով: Պիտի ասեմ, որ «Վարչապետի գավաթ» մրցաշարն ի սկզբանե հենց այդպես էլ պլանավորել ենք, որ ամեն ձևի հետ կապված գավաթը տեղի ունենա մեր պետականության համար կարևոր նշանակություն ունեցող օրերին: Իհարկե, սկզբնական շրջանում որոշակի տեղաշարժեր կլինեն մինչև մրցաշարերը տեղավորվեն ավելի հաստատուն տրամաբանությամբ:

Ուզում եմ շնորհավորել բոլորիս, որովհետև այս մրցաշարերը կայանում են, և ամեն տարի մենք տեսնում ենք, որ մի փոքր ավելի մասնակիցներ ունենք: Շարունակելու ենք բոլոր մրցաշարերը, դրանք լինելու են ավանդական, մրցանակային հիմնադրամը առնվազն չի պակասելու: Հույս ունենանք՝ սա կնպաստի, որ մեր երկրում ավելի շատ մարդիկ զբաղվեն սպորտով, առողջ ապերալակերպը դառնա կենսակերպ և մեծ հաշվով կարողանանք նաև մասսայականացնել սպորտը: Նաև պիտի հույս ունենանք, որ սա պիտի նպաստի ոչ միայն մրցաշարերի առիթով մարդիկ հեծանիվ վարեն, այլև առօրյա կյանքում: Ժամանակակից աշխարհում, ընդհանրապես խցանումների պայմաններում մասնավորապես հեծանիվը, իհարկե, կարող է հետաքրքիր, օգտակար, առողջարար այլընտրանք լինել: Մեր նպատակներից մեկը հենց դա է՝ խթանել առողջ ապերալակերպը, խթանել ֆիզկուլտուրան, խթանել սպորտը:

Շատ ուրախ եմ, որ մրցաշարերը նաև իրենց ավանդական տեղն են գտնում. խճուղային հեծանվավազքի անցկացման վայրը Սևանն է, դպրոցական վազքի թիմային տեղն արդեն որոշել ենք, որ կլինի Պարզ լիճը, նաև սեղանի թենիսի մրցաշար ունենք, որը մշտական տեղ չունի, բայց նաև հընթացս կորոշենք: Նախնական՝ առաջինը տեղի է ունեցել Չարենցավանում, վազքինը՝ Էջմիածնում: Սա նաև հանրապետությունում որոշակի մրցաշարային աշխարհագրություն ապահովելու նպատակ ունի»:

Վարչապետը նաև խոսել է այն մասին, որ այս մրցաշարի ընթացքում տարեց մասնակցի համար նախատեսված մրցանակը ստացել է երիտասարդ մասնակիցը, որի պատճառը տարեցների պասիվ մասնակցությունն է եղել և ընդգծել, որ լրացուցիչ խթան կմտածեն, որպեսզի տարեցների մասնակցությունն ավելի ակտիվ լինի:

Նիկոլ Փաշինյանը նաև շնորհակալություն է հայտնել մրցաշարի մշտական գործընկերներին, ինչպես նաև բոլոր կազմակերպիչներին, մրցավարներին. «Մրցավարները շատ կարևոր են: Մեր մրցութային ամենակարևոր պայմաններից և ցանկություններից մեկն այն է, որ մրցումները տեղի ունենան կատարյալ արդարության պայմաններում, և որևէ կասկած չլինի, որ իսկապես հաղթել են ուժեղագույնները»:

Վարչապետն ուրախությամբ ընդգծել է, որ կան կրկնակի մրցանակակիրներ, կա նաև մրցանակակիր, որը երեք մրցանակ է ստացել. երկուսը՝ հեծանվավազքից, մեկը՝ վազքից և հույս հայտնել, որ նրանց օրինակը կոգեշնչի այն մարդկանց, ովքեր նախկինում առիթ չեն ունեցել մասնակցելու այս մրցաշարերին:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ կազմակերպիչները պետք է ամեն բան անեն՝ մրցաշարարերի մասին տեղեկատվությունը հասանելի դարձնելու բոլոր պոտենցիալ մասնակիցներին և քաջալերեն, որպեսզի ամեն տարի ավելի ու ավելի շատ մասնակիցներ լինեն:

Երկու տարիքային խմբերում 1-ից 20-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները պարգևատրվել են դրամական մրցանակներով: Մասնավորապես՝ 1-ին տեղը զբաղեցրած մասնակիցները ստացել են 1 մլն դրամ, 2-րդ տեղը՝ 600.000, 3-րդ տեղը՝ 400.000, 4-րդ տեղը՝ 150.000, 5-րդ տեղը՝ 100,000, 6-10-րդ տեղերը՝ 75.000-ական և 11-20-րդ տեղերը՝ 50.000ա-ական դրամ: 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները պարգևատրվել են նաև ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով:

Այս մրցաշարի ընթացքում առաջին անգամ իրականացվել է դոպինգ-ստուգում՝ WADA-ի կանոնների համաձայն: Երկու տարիքային խմբերում հաղթող մասնակիցները, ինչպես նաև այլ մասնակից՝ վիճակահանությամբ, տեղում ենթարկվել են դոպինգ-ստուգման:

30584.jpg (502 KB)

30582.jpg (491 KB)

30574.jpg (493 KB)

30576.jpg (480 KB)

30578.jpg (473 KB)

30590.jpg (418 KB)

30591.jpg (516 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1593 դիտում

Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ստանձնել է Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնը

Փրկարար ծառայության արդիականացման հայեցակարգը պատրաստ է, կան կայացված որոշումներ․ ՆԳ նախարար

Սյունիքի Վերիշեն բնակավայրի ավագ դպրոցի վերջին զանգը՝ ժամանակավոր մասնաշենքում. գյուղում նորն է կառուցվում

Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում հայտնաբերվել է «Բիդեք» ՍՊԸ-ի աշխատակցի դին

«Լռության լուսե թռիչք». վերջին զանգը՝ Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում

«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 21:00-ի դրությամբ

Հասնեք ձեր երազանքներին, կայանաք և կարևորը` մնաք ձեր հայրենիքում, շնորհավոր Վերջին զանգ. Շիրակի մարզպետ

Երևանում մեքենաներ են բախվել. ընտանիքի անդամները, այդ թվում՝ 2 երեխա, տեղափոխվել են հիվանդանոցներ

Ուրանի հարստացման գործընթացը շարունակելու Իրանի իրավունքը քննարկման ենթակա չէ. բանակցությունների 5-րդ փուլ

Անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած օտարերկրացի հետախուզվողը ձերբակալվել է

Հայաստանը «միջանցքի» հարցում առաջարկել է լուծում. որն է այն. մանրամասնում է պատգամավորը. տեսանյութ

Վարդան Ղուկասյանը որոշել է Ճերմակ հիվանդանոցի նախկին շենքը չվաճառել. ինչ է առաջարկում Հարությունյանը նրան

Երևանն ու Բաքուն սահմանազատման շուրջ կարծիքներ ու առաջարկներ են փոխանակում. ԱԳՆ. «Ազատություն»

Անհետ կորած 17-ամյա աղջիկը հայտնաբերվել է

Եղնիկն ընկել է Այգեշատ գյուղի ջրանցքը

Վերջին դասը Կապանի թիվ 1 հիմնական դպրոցում. լուսանկարներ

ՀՈԱԿ-ներում տեղադրված արևային համակարգերն անարդյունավետ են աշխատում, լուրջ ուսումնասիրություն է պետք. Մինասյան

Դավիթ Խուդաթյանը հետևել է Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքներին. տեսանյութ

Քոչարյանը հոգեկան խնդիր ունի. նա ստրուկի հոգեբանությամբ որբ է, որին պետք է տեր կամ ֆեոդալ. Թորոսյան. տեսանյութ

Հայաստանն ու Ադրբեջանը գագաթնաժողովների հյուրընկալման հարցում աջակցել են միմյանց թեկնածությունները. վարչապետ

Հայաստան կժամանի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն

Հայաստանը կհյուրընկալի Եվրոպա մայրցամաքի քաղաքական կարևոր իրադարձություններից մեկը. Արայիկ Հարությունյան

Պարեկային ծառայության ձևավորմամբ հասել ենք համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազման թիրախին. Արփինե Սարգսյան

Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհին մեքենա է շրջվել․ կա զոհ և տուժած

Սերժ Սարգսյանը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու համար. նախաքննությունն ավարտվել է

«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 17:00-ի դրությամբ

Հետաձգվել են նույնականացման միջոցներով դրոշմավորման ժամկետները. երբ այն կլինի պարտադիր

Amazon Web Services-ը հետաքրքրված է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ. նախագահն ընդունել է Ջեֆ Բարրին

Բյուրականի աստղադիտարանի նախկին տնօրենը չարաշահել է պաշտոնեական դիրքը, շուրջ 78 մլն դրամի վնաս պատճառել

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում. Նիկոլ Փաշինյան

Ամենը սկսվել է հակառակ կողմից, ստացել են համաչափ պատասխան. Սարիկ Մինասյանը՝ Աննա Հակոբյանի գրառումների մասին

Նախատեսվում է շուրջ 600 նոր աշխատատեղի ստեղծում. Գևորգ Պապոյանն այցելել է «Հոմպլեքս Հիպեր Մոլ»

Գործող պլաստիկ վարորդական վկայականները ինքնաշխատ եղանակով կդառնան թվային. ՆԳ նախարար

Եթե Լևոն Քոչարյանի հայհոյանքները նրանց համար էթիկայի խախտում չեն, ապա ի՞նչ են՝ օրհնա՞նք. Ալխաս Ղազարյան

Ձեր վճարած հարկերի շնորհիվ կյանքեր են փրկվում. Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է իրականացվող պետական ծրագրերը

Ինչպես ասում է ընկեր Ղուկասյանը, կապրենք, կտեսնենք, խոշորացույցով հետևելու ենք կատարված աշխատանքին. Մինասյան

Վարչապետը Աննա Հակոբյանի և Արփիի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել

2 մրցանակ` FacePass-Amio դեմքի սքանավորմամբ վճարման եղանակի համար

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 23-ին

ՊՆ զորամասեր սնունդ տեղափոխող մեքենան բախվել է բնակչի տան պատին, բարձրությունից ընկել «07»-ի վրա. կա զոհ