Արցախյան պատերազմի համար նախատեսված զինամթերքն ապօրինի Հայաստան տեղափոխելու համար դատի է տրվել 54 անձ, 32-ը՝ դատապարտվել

ՀՀ գլխավոր դատախազությունն ամփոփել է Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի դեմ 2020 թ-ի սեպտեմբերի 27-ին սանձազերծված, մինչև 2020թ. նոյեմբերի 9-ը իրականացված պատերազմի ընթացքում և դրանից հետո ռազմական գործողությունների շրջաններից զենք-զինամթերք ապօրինի ձեռք բերելու, ՀՀ տեղափոխելու, ապօրինի կերպով պահելու, շրջանառելու դեպքերով իրականացված քննությունների ընթացքը ապրիլի 1-ի դրությամբ:

Ըստ այդմ՝ 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2022թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում, պատերազմով պայմանավորված, ապօրինի կերպով զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր ապօրինի ձեռք բերելու, հափշտակության, փոխադրման դեպքերի առթիվ նախապատրաստված 756 նյութերից 219-ով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի տարբեր մասերի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), նաև 238-րդ հոդվածի (Զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը)հատկանիշներով:

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից՝ նշելով, որ հիշյալ քրեական գործերից 16-ը միացվել է այլ գործերի, 38-ով կայացվել է հիմնականում առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը հայտնի չլինելու, առանձին դեպքերում քննությունից մեղադրյալի թաքնվելու, գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմքերով վարույթի կասեցնելու որոշում: Իսկ 63 քրեական գործի վարույթ կարճվել է, որոնցից 38-ը՝ արդարացնող, 25-ը՝ ոչ արդարացնող հիմքերով:

60 քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: 

Քննված և քննվող քրեական գործերի նյութերի ուսումնասիրությունը փաստում է, որ զենքը, ռազմամթերքը ձեռք են բերվել Արցախի Հանրապետության պաշտպանական տարբեր շրջաններից և կիրառվել կամ նախատեսված են եղել օգտագործելու պատերազմի ընթացքում թշնամու դեմ գործողություններում:

Հայտնաբերվել և առգրավվել են հիմնականում տարբեր տեսակի ինքնաձիգներ, գնդացիրներ, ատրճանակներ, սվին-դանակներ, օպտիկական սարքերով հրազեններ, հակատանկային նռնականետեր, տարբեր տրամաչափի փամփուշտներ, պայթուցիչներ, տարբեր տիպի նռնակներ, տրոտիլային խորանարդիկներ, էլեկտրական դետոնացման սարքեր, շրջանառությունն արգելված բազմաթիվ այլ առարկաներ:

Ապօրինի կերպով ձեռք բերված և փոխադրված զենք-զինամթերքի մի մասը հայտնաբերվել է Արցախ-Հայաստան ավտոճանապարհի հսկիչ կետերում կատարված ստուգումների, իսկ զգալի մասը՝ հետագայում կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում: Դրանց մի զգալ մասը ի հայտ է բերվել քաղաքացիների հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում՝ ինքնակամ ոստիկանություն ներկայացվելու միջոցով: 

Քննված կամ քննվող քրեական գործերով 2022թ. ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի  (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) տարբեր մասերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել 93 անձ, որոնց մի մասի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նշված ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 54 անձի վերաբերյալ 42 քրեական գործ:

Դատարան ուղարկված 29 գործով 32 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ: 20 անձի վերաբերյալ 13 գործով դատաքննությունը շարունակվում է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5291 դիտում

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին

Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը

Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք

Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը

Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք

Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են

Ռուբիոն հայտարարել է, որ Լավրովի հետ քննարկել է պատերազմին վերջ դնելու անհրաժեշտությունը

Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Մարմաշենում կստեղծվի «Կանաչ տեխնոլոգիաների հաբ». Կառավարությունն ուղղակի վաճառքով համայնքային հող կտրամադրի

«Գլոբալ Կոլիբրի» ՍՊԸ-ի 31-ամյա աշխատակցուհին կասկածվում է ընկերությունից շուրջ 14 մլն դրամ հափշտակելու համար