Երևան
12 °C
ՀՀ առողջապահության նախկին նախարար, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի համոզմամբ՝ հանրային սննդի վայրերում, այդ թվում՝ բացօթյա սրճարաններում, ռեստորաններում, ծխելու արգելքը շատ տեղին է, պարզապես՝ մի փոքր ուշացած: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Թորոսյանը վստահեցնում է՝ օրենքը ճիշտ է և օրինակելի՝ նկատելով՝ բազմաթիվ երկրներ այժմ մեզնից օրինակ են վերցնում:
«Անձնական դիտարկումներս եւ շփումներս թույլ են տալիս մտածել, որ շատ ծանր ծխողներ այս օրենքի ուժի մեջ մտնելուց հետո սկսել են կա՛մ շատ քիչ ծխել, կա՛մ չծխել: Որոշ մարդիկ վերաիմաստավորել են իրենց առողջ լինելու անհրաժեշտությունն ու դադարեցրել ծխելը»,-ասում է Թորոսյանը:
Պատգամավորը, անդրադառնալով հանրության շրջանում հնչող այն բողոքներին, ըստ որոնց՝ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կենտրոնի հանրային որոշ օբյեկտների կողքով անցնել չի լինում, քանի որ սրճարաններին հարակից մայթերում կուտակվում են ծխող մարդիկ, նշում է. «Ինձ համար շատ տարօրինակ են, այսպես կոչված, բողոքները: Ի՞նչ է նշանակում՝ խանգարում են անցորդներին: Ավելի լավ է՝ նստեն հաց ուտելու, սուրճ խմելու ընթացքում ծխեն, իրենց ու կողքիններին վնասեն, միայն թե դուրս չգա՞ն»:
Խոսելով նաեւ այն մասին, թե դրսում ծխելով՝ մարդիկ ավելի շատ են սկսել ծխախոտի մնացորդ նետել գետնին եւ քաղաքը աղտոտել, Թորոսյանը շեշտում է՝ եթե մարդը տարրական կուլտուրա չունի շրջակայքը մաքուր պահելու, կամ սննդի կետերի սեփականատերերը չեն կարողանում ճիշտ տեղերում աղբամաններ տեղադրել, դա ոչ մի կերպ օրենքը սխալ չի դարձնում: Ընդհակառակը, ըստ նրա, ծխախոտի մնացորդը գետնին գցելը խոսում է բոլորովին այլ խնդիրների մասին: «Այսինքն՝ ոչ միայն պիտի զարգացնենք փակ տարածքներում ու հանրային վայրերում չծխելու կուլտուրան, այլեւ փողոցում ուրիշներին չխանգարելու եւ այլն: Չեմ ուզում ասել, բայց դրսից եկած ռուսներն են մեր քաղաքը մաքրում աղբից, քանի որ մեր բազմաթիվ քաղաքացիներ Հայաստանը սիրում են միայն «Ֆեյսբուք»-ում՝ ստատուսներ գրելով»,- արձանագրում է պատգամավորը:
Առողջապահության նախկին նախարարի կարծիքով՝ այժմ բոլորը՝ թե՛ սրճարանների սեփականատերերը, թե՛ այցելուները եւ թե՛ իրենք՝ քաղաքական գործիչները, պիտի ջանք գործադրեն, որ հնարավորինս ի կատար ածվեն օրենքի բոլոր կետերը՝ մեղմելով առաջացնող հարակից տհաճ երեւույթները:
Վերջինս նաեւ նկատում է՝ օրենքը բավականին լավ է գրված ու մշակված, պարզապես փոքրիկ բացթողում է նկատվում, որը շտկման կարիք ունի:
«Օրենքը փորձում են շրջանցել, հատկապես այն սրճարանների սեփականատերերը, որտեղ նարգիլե է թույլատրվում: Ասում են՝ իբր այդ նյութի մեջ նիկոտին չկա (օրենքը նիկոտին պարունակող ծխախոտային ապրանքատեսակներին է վերաբերում): Մեր առողջապահության նախարարությունը պետք է մտածի, թե ինչպես կարելի է դրա դեմն առնել: Կա՛մ լաբորատոր փորձաքննությամբ պիտի ապացուցվի, որ նիկոտին կա դրա մեջ, կա՛մ էլ օրենքում պիտի փոփոխություն արվի, որ հանրային վայրերում արգելվի օգտագործել այն ապրանքները, որոնք ծուխ են արտադրում»,- ընդգծում է Արսեն Թորոսյանը:
Անդրադառնալով ծխախոտի գովազդի արգելմանն ու խանութներում փակ ցուցափեղկերով վաճառելու դժգոհություններին՝ պատգամավորը ասում է. «Խաչմերկուներում կարմիր լույսի առկայություն էլ կարող է որոշ մարդկանց խանգարել, ու կարող ենք առաջարկել հանել դրանք, որպեսզի արագ տեղ հասնեն, սակայն արդյունքում բազմաթիվ վթարներ կլինեն»:
Թորոսյանը նաեւ ընդգծում է՝ ծխախոտի գովազդի արգելքը հատկապես միտված է նոր սերնդի չծխելուն, ոչ թե այն անձանց, որոնք արդեն երկար տարիների ծխողներ են: Խոսելով մեր երկրում անչափահասների շրջանում ծխախոտ օգտագործողների թվի ավելացման մասին՝ պատգամավորը նշում է՝ պատկերն իրականում շատ անհանգստացնող է. «Հետազոտություններ են արվել դեռահասների շրջանում ոչ միայն ծխելու վերաբերյալ, այլեւ ալկոհոլ եւ թմրամիջոց օգտագործելու: Այդ ամենը բավականին երիտասարդացել է, ընդհուպ՝ մինչեւ 13-14 տարեկան»:
Թորոսյանի կարծիքով՝ մեզ թվում է, թե մեր երեխաները շատ կրթված են, ավանդույթի ուժով թմրանյութ չեն օգտագործում, սակայն այս գլոբալիզացումն աշխարհում ու ինֆորմացիայի հասանելիությունը ամեն ինչ խառնել են իրար: Վնասակար սովորությունների գովազդը եւս զգալի ազդում է մեր դեռահասների վրա:
«Ծխախոտի, ալկոհոլի եւ թմրամիջոցների հասանելիությունը դեռահասների շրջանում բերում է կախվածության: Պետք է լայնամասշտաբ գործողություններ իրականացնեք, որպեսզի կանխենք դրա տարածումը: Իսկ կանխելու լավագույն ճանապարհը այդ մասին բաց խոսելն ու բացատրելն է: Ավանդական այն սխալ մոտեցումը, թե հնարավոր չէ՝ իմ երեխան նման բան անի, պետք է մի կողմ դնենք ու խնդիրներին բաց աչքերով նայենք»,- ասում է Թորոսյանը: Վերջինիս համոզված է՝ այս փոփոխությունները ու զգալի արդյունքի հասնելը մի փոքր ժամանակատար ու բարդ են լինելու, սակայն հետագայում սերունդը շնորհակալություն է հայտնելու:
Նշենք, որ այսօր՝ մայիսի 31-ը, Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Հայաստանում ամեն տարի ծխախոտի առաջացրած հիվանդություններից մահանում է ավելի քան 5500 մարդ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքով ձերբակալված Ջավադյանը, Մալոյանը կալանավորվել են
Գագիկ Բեգլարյանը կմնա կալանավորված
Հանրային լողափերում մեկնարկել է ուժեղացված ծառայությունը․ տեսանյութ
Քաղաքային որոշ բնակավայրերում 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական ծառայությունները կպատվիրակվեն նաև մասնավորին
2027-ի հունվարի 1-ից կատարողականի գնահատման վրա հիմնված համակարգը ՏԻՄ-երում պետք է աշխատի. Նիկոլ Փաշինյան
Արթուր Հովհաննիսյանը շնորհավորել է, սա մեր ներկուսակցական ընտրությունն է, որևէ մեկը որևէ մեկից չի նեղանում
Գիտենք՝ Կարապետյանն ինչպես է հարստացել. նման հիմարները նման մեթոդներով այլևս չեն կարող հարստանալ
ՔՊԿ վարչության նիստ է կայացել. տեղի է ունեցել խմբակցության ղեկավարի ընտրություն․ տեսանյութ
Անհամբերությամբ սպասում եմ Ձեր երկրի հետ սերտ համագործակցությանը․ Եգիպտոսի նախագահը՝ Նիկոլ Փաշինյանին
Ալեն Սիմոնյանի մասով դեռ պետք է մտածենք, ես նախապես չեմ պլանավորել, որ նա չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր
Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը. հայտարարություն
Չի բացառվում, որ շենքեր գրավեն, զենք կիրառեն. ՌԴ-ն մտածում է՝ ՍԴ-ի որոշումից հետո մարդկանց հանի փողոց
Արուսյակ Մանավազյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու
Վաղը մեկնելու եմ Իրան, շփումներ ղեկավարության հետ նախատեսված են․ Փաշինյան
Երկրաշարժ Հայաստանում
Ճիշտ համարեցի, որ պաշտոնավարման ժամկետի ավարտին ԱԺ նախագահը Ձեզ շնորհակալություն հայտնի․ Սիմոնյանը՝ նախագահին
Երկաթուղիները Հայաստանի սեփականությունն են, պետք է ծառայեն ՀՀ շահերին․ ՀԿԵ-ն տեղյակ է գործընթացներից․ վարչապետ
Արտյոմ և Արամ Խաչատրյանները կկալանավորվեն․ կիրառված 200 մլն դրամ գրավը կդառնա պետության եկամուտ
Վաղուց նախապատրաստվել ենք՝ մոնոպոլիաները վերացնելով. Փաշինյանը՝ ՌԴ-ից ներկրվող վառելիքից կախվածության մասին
Վերահաստատում եմ համագործակցելու իմ պատրաստակամությունը․ Բրազիլիայի նախագահը շնորհավորել է վարչապետին
Նյու Յորքում շարունակվում է Առաջին տիկնանց և պարոնների գլոբալ ամենամյա ակադեմիան․ մասնակցում է Աննա Հակոբյանը
Ես կդաստիարակեմ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի փոքրիկին, եթե նա չվախենա և գա ԱԺ․ սպասում եմ․ Ռուբինյան
Քաղաքական մակարդակում ԵՄ արտահանման խնդիրը կարող ենք արձանագրել, որ լուծված է, մնում է՝ ակտիվ աշխատենք
ՊՆ-ն ամառային զորակոչի համար «1991 ստորաբաժանման» մրցույթ է հայտարարել․ ինչպես դիմել
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 2-ին
Էդիկ Մալոյանն ու ևս մեկ սպա ձերբակալվել են. մեղադրանքը՝ հայտնել են պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ
Գրիգորյանն ու ԵՀ նախագահի դիվանագիտական խորհրդականը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Վահագն Խաչատուրյանը և Դեյվիդ Ալենն անդրադարձել են հայ-ամերիկյան գործընկերությանը
Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան ավարտվել է. ՀՀ վարչապետը ճանապարհել է նրան դեպի ինքնաթիռ
Հայաստանը միակ գործընկեր երկիրն է, որը ներկայումս վիզայի ազատականացման ակտիվ երկխոսության մեջ է ԵՄ-ի հետ
Գալու են «մենք դեպուտատ ենք» դեմքի արտահայտությամբ նստեն. Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ նոր ընդդիմության մասին
Եվրոպական շուկայի դռները բացվում են հայկական արտադրանքի համար. Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ աջակցության մասին
Համատեղ ընդունված հայտարարությունները միայն խոսքեր չեն, այլ կոնկրետ գործեր․ Փաշինյանը՝ Ֆոն դեր Լայենին
Առանց Նիկոլ Փաշինյանի ինձ որևէ քաղաքական պրոցեսում չեմ տեսնում. Ալեն Սիմոնյան
GTB Development ընկերությունը դարձել է ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Հանրային պահանջ կար, պատգամավորները հանձնառու են եղել իրացնելու. ՆԳ նախարարը՝ ընտրական փոփոխությունների մասին
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
Որևէ այլ գործընկերոջ շահերը չենք արհամարհում, բայց չենք էլ կարող ավելի բարձր դասել, քան ՀՀ-ի շահերը. Փաշինյան
Անհեթեթություն է. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնի համար առաջարկ ստանալու մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT