Թափառող շների աճին զուգահեռ՝ վտանգ կա լեյշմանիոզ վարակի․ Երևանում այս տարի արդեն 119 հիվանդ կենդանի է հայտնաբերվել

2022 թվականին՝ մինչև մայիսի 31-ը, Երևանի քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ը շների հետազոտություն իրականացնելու գործընթացում 1500 կենդանուց հայտնաբերել է լեյշմանիոզ հիվանդությամբ վարակված 119 շուն։ Ընդ որում՝ այս թիվը վերաբերում է միայն մայրաքաղաքին, քանի որ Կենտրոնը մարզերում շների վերաբերյալ գործողություն իրականացնելու իրավասություն չունի։

Լեյշմենիա հիվանդության վարակի հիմնական աղբյուրը դրանով հիվանդ շներն են, սակայն այն մարդուն փոխանցվում է մլակների միջոցով, որոնք հիմնականում ձվադրում են օրգանական նյութերով հարուստ վայրերում (աղբարկղեր, աղբախցիկներ, աղբակույտեր): Մասնագետների խոսքով՝ հիմա, երբ Երևան քաղաքում նկատվում է թափառող շների քանակի աճ, վտանգ կա նաև հիվանդության տարածման։

«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի» տնօրեն Արմեն Բեգոյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում մանրամասնում է՝ լեյշմանիա հիվանդությամբ վարակակիր շունը ենթարկվում է այրման։

«Կենտրոնը կատարում է շների բռնում, տեղափոխում կլինիկական համալիր, որտեղ բացվում են կենդանիների հիվանդության թերթիկները։ Այնտեղ նշվում է կենդանու տեսակը, գույնը, սեռը, և թեստավորում է արվում լեյշմանիոզ հիվանդության դեմ։ Եթե տեսանելի է կամ կան կասկածներ, շունը հետազոտվում է նաև կենդանիների ժանտախտ հիվանդության դեմ։ Նշված հիվանդություններից որևէ մեկը հայտնաբերելուց հետո կենդանին ենթարկվում է Էֆթանազիայի, այսինքն՝ քնեցվում է՝ ըստ միջազգայնորեն սահմանված կարգի, հետո նրանց մարմինը ենթարկվում է այրման»,- ասում է Բեգոյանը:

Եթե կենդանու մոտ չի հայտնաբերվում լեյշմանի կամ ժանտախտ հիվանդությունները, ապա շունը ստերջացվում է, պատվաստվում։ Հետվիրահատական շրջանից հետո նրա վրա փակցվում է համապատասխան գույնով համարը, որից հետո կենդանին բաց է թողնվում այն տարածք, որտեղից վերցվել է։ 2022 թվականին պատվաստված շները կարմիր կլիպս ունեն, դա արվում է այն բանի համար, որ այդ շներին 2 տարուց հետո վերապատվաստեն։

Երևանի քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի խոսքով՝ Կենտրոնի ամբողջ ծրագիրը ուղղված է թափառող շների գլխաքանակի կրճատմանը, սակայն դրանում մեծ դեր և պատասխանատվություն պետք է ունենան նաև քաղաքացիները։

«Մենք նրանց ստերջացնում ենք, և ստերջացված շունը, բնականաբար, կորցնում է վերարտադրողականությունը, այսինքն՝ չի կարողանում բազմանալ։ Որոշ տարիներ հետո եղած շները կքչանան, և կհասնենք այն կետին, երբ թափառող շներ այլևս չենք ունենա։ Սակայն այս առումով պետք է պատասխանատու լինեն նաև քաղաքացիները, մասնավորապես շանը որոշ ժամանակ պահելուց հետո բաց չթողնեն դուրս»,- շեշտում է նա։

Այդ առումով ստեղծվել է օրենքի նախագիծ, որը կարգավորելու է քաղաքացիների՝ կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը․ «Պետք է օրենք՝ համակարգելու համար քաղաքացիների կենդանիներ պահելու և վարվելակերպի կանոնները։ Օրենքն արդեն պատրաստ է, հիմա սպասում ենք, որ ԱԺ-ն այն քննարկի և ընդունի։ Ես ինքս մասնակցել եմ օրենքի քննարկմանը և կարող եմ ասել, որ այն կտա բոլոր հարցերի լուծման պատասխանները»,- համոզված է զրուցակիցը։

«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի» տնօրենը նաև շեշտում է՝ Կենտրոնը թեև մարզերում որևէ գործառույթ կատարելու իրավասություն չունի, սակայն այժմ օգնում են նաև մարզերին՝ շների գլխաքանակի կրճատման և հիվանդությունների տարածման կանխարգելման հարցում․ «Հաշվի առնելով, որ մենք միակ մասնագիտացված կառույցն ենք՝ նաև կարողանում ենք աջակցել մարզերին։ Օգնել ենք ստերջացում իրականացնել Արմավիր, Էջմիածին խոշորացված համայնքներում, Մասիսի խոշորացված համայնքում, Ջրվեժում, շուտով նաև՝ Եղվարդում»:

Թափառող շների թվաքանակի ավելացմանը զուգահեռ՝ լեյշմանիա հիվանդության ինչպիսի պատկեր է Հայաստանում

ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) մարդու և կենդանիների համար ընդհանուր և մանկաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը «Հայկական Ժամանակի» հետ զրույցում նշում է՝ հիվանդության աճ ՀՀ-ում չի նկատվում. այս տարի  ունենք 4 դեպք, որից մեկը հիվանդության դեմ բուժվում է մինչ այսօր։

«Հիվանդության աճը վերջին երկու տարիներին որոշակիորեն նվազել է՝ պայմանավորված կորոնավիրուսային հիվանդությամբ։ Այս տարի դեռ չորս դեպք ունենք։ Յուրաքանչյուր տարի ունենում ենք 15-16 դեպք։ Շներից մլակներն են վարակվում, որոնք, մարդկանց խայթելով, կարող են վարակել արդեն մարդուն։ Հիվանդությունը տարածվում է այն անձանց շրջանում, որոնք ունեն իմունային ոչ կայուն համակարգ, նաև՝ երեխաների դեպքում։ Վարակվում են հիմնականում մինչև 5 տարեկան երեխաները, սակայն տարիքային սահմանափակում չկա, և լեշմանիոզով վարակվում են նաև մեծահասակները»,- մանրամասնում է մասնագետը։

4 դեպքից երկուսը արձանագրվել է մարտ-մայիս ամիսների ընթացքում, երկուսը Սյունիքի մարզից են: Վարակակիրները եղել են երեխաները։ Համաճարակաբանի խոսքով՝ եթե նախկինում լեյշմանիան տարածված էր Տավուշի, Լոռու, Սյունիքի մարզերում և Երևանում, ապա վերջին շրջանում հիմնականում Երևանում են արձանագրվում դեպքերը, ինչպես նաև՝ Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզում։

Հիվանդությունը արձանագրվում է հիմնականում ձմռան ամիսներին, որն էլ դրա գաղտնի շրջանի հետևանքն է։

«Շները վարակի աղբյուրն են, կարևոր է, որ վաղ հայտնաբերվի հիվանդությունը նրանց մոտ։ Բուժումը կախված է հիվանդության ընթացքից, բայց բուժվելուց 6 ամիս հետո հիվանդը պետք է բժշկի վերահսկողության տակ լինի։ Դեղորայքները սահմանել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, սակայն դժվար են ձեռք բերվում։ Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք դիմել ենք ԱՀԿ-ին, և իրենք են տրամադրում այն։ Հիվանդության գաղտնի շրջանը մինչև 3 տարի է, բայց սովորաբար 2-3 ամիս է տևում»,- ասում է Պարոնյանը:

Հիվանդությունը սկզբնական շրջանում որևէ ախտանշան չի ցուցաբերում, սակայն հետո վարակակիր անձանց մոտ աստիճանաբար նկատվում է առողջական վիճակի վատթարացում։

«Անձը դեպի վատն է գնում։ Կարող է ջերմություն լինել, քաշի նվազում։ Հիվանդության ժամանակ մարմինը նմանացնում են սարդի․ փորիկը, փայծաղը ուռչում են, ձեռքերը, ոտքերը՝ բարակում»,- մանրամասնում է զրուցակիցը:

ՀՎԿԱԿ-ի մասնագետն ասում է՝ նախկինում հայաստանյան բժիշկները դժվարանում էին հայտնաբերել հիվանդությունը, և ախտորոշումը երկար էր տևում։ Այժմ մեր մասնագետները ավելի իրազեկված են և կարողանում են վարակակրի մոտ հիվանդությունը հայտնաբերել 2 շաբաթվա ընթացքում։ Ինչպես նաև եթե նախկինում հիվանդությունը կարողանում էին հայտնաբերել միայն ոսկրածուծի քսուքի միջոցով, այժմ՝ նաև արագ ախտորոշման թեստերի միջոցով, որոնք առկա են Հայաստանի անգամ հեռավոր մարզերում։

Համաճարակաբանը նաև շեշտում է՝ հիվանդության տարածման կանխարգելման նպատակով անհրաժեշտ է իրականացնել աղբահանման աշխատանքների բարելավում, բակերի, բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների՝ կիսակառույցների բարեկարգում, դրանցում օրգանական աղբի մաքրման աշխատանքներ: Անհրաժեշտ է պարբերաբար և ժամանակին հեռացնել կենցաղային թափոնները՝ կանխելով աղբակույտերի առաջացումը, քանի որ մլակները բազմանում են հենց օրգանական աղբի կուտակումներում:

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6461 դիտում

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ

Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք

Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար

ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին

Սյունիքի մարզպետը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի Ռոբերտ Ղուկասյանին

Անահիտ Մանասյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն, ուսումնասիրել շենքային պայմանները

Սահմանադրական դատարանը հուլիսի 4-ին կհրապարակի ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը

Հաստատվել են 2026 թվականի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը

Ջրային պարեկներն ու փրկարարներն հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության

ՀԱՊԿ-ը ՀՀ-ին կհեռացնի իր շարքերից. ՌԴ-ն արդեն որոշել է, որ մենք իր համար թշնամի ենք. Քոչինյան

Դպրոցների ենթակայության փոփոխության մասին քննարկումներ են տեղի ունեցել Վայոց ձորի և Սյունիքի մարզերում

Ավարտվել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանի աշխատանքային այցը Կորեա

ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները

Վանաձորի գազալցակայաններից մեկում պայթյուն է եղել․ կա տուժած

Սևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Չարենցավանի «Ծիծեռնակ» մանկապարտեզի հիմնանորոգված մասնաշենքի բացմանը

Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային․ պարզաբանում

«ԱԼԵՔՍ 33» ՍՊԸ-ն թերլիցքավորման համար տուգանվել է

Հայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կլինեն

Լավագույն պայմաններ մեր զինծառայողների համար․ Պապիկյանը լուսանկարներ է հրապարակել

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 3-ին

Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը

Համաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսությանը և համագործակցության խորացմանը

Սպանվելուց 4 ամիս անց կհուղարկավորեն Ալի Խամենեիին. որտեղ և ինչպես է պահպանվել մարմինը, ովքեր են մեկնել Իրան

Աննա Հակոբյանն ու «Libra Group»-ի գործադիր նախագահը քննարկել են համագործակցության հնարավորությունները

Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. տոնացույցում ավելացել են Մաշտոցի օրը, Նավասարդն ու մարզերի օրերը

ԱԺ պատգամավորների երդման տեքստը փոխվեց. նոր խորհրդարանում այլ տողերով կերդվեն

ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն

ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր

Դե ինչ, պատմություն կերտեցինք միասին. Ալեն Սիմոնյանի վերջին ելույթը ԱԺ նախագահի պաշտոնում

ԱԺ-ն ընդունել է ՀՀ-ից տևական ժամանակ բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակող օրինագիծը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի. հայտնի է ավելի քան 12 հազար տուժածի մասին

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն

Հիմա պատեհ չէ, ժամանակը չէ. Ռուբինյանը՝ ԱԺ աշխատակազմում փոփոխություններ անելու մասին

Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ, չկա մարդ, որ ինձ այնտեղ դաս է տվել. Ռուբինյան