Երևան
12 °C
Այսօրվա ընդդիմադիրները, բացի խաբեբայությունից, այլ զբաղմունք չունեն, որը տեսանելի է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանի վարքագծով:
Անդրադառնալով Արսեն Բաբայանի գրառմանը, ըստ որի՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը երեկ կուսակցության կառավարման խորհրդի նիստ է անցկացրել և հայտարարել, թե Նիկոլ Փաշինյանից ստացել է պաշտոնների շատ գայթակղիչ առաջարկություն, որից օգտվելու են կուսակցության կառավարման խորհրդի բոլոր անդամները և բազմաթիվ լուսավորականներ՝ «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասում է ԼՀԿ անդամ Դավիթ Խաժակյանը:
Վերջինիս խոսքով՝ Էդմոն Մարուքյանը մի քանի օր է՝ ՀՀ-ում չէ և չէր կարող երեկ կառավարման խորհրդի նիստ հրավիրել և նման հայտարարություններ անել. «Երկու շաբաթ է՝ մենք կառավարման խորհրդի նիստ չենք գումարել և նման հարց չենք քննարկել»:
Հարցադրմանը, իսկ եթե նման առաջարկ ստանան, ի՞նչ դիրքորոշում ունեն, ԼՀԿ անդամը նկատում է՝ առաջարկ չեն ստացել, որպեսզի քննարկեն: «Մենք մեր տեսակետները բաց ասում ենք, ասում ենք՝ որ հարցում ինչ քաղաքականության կողմնակից ենք: Էդմոն Մարուքյանն այսօր զբաղեցնում է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը, նշանակում է՝ մենք համարում ենք, որ արտաքին քաղաքականության մեջ ունենք անելիք և հակասություն չենք տեսնում իշխանության գործողությունների հետ»,- ընդգծում է զրուցակիցը:
Խաժակյանի խոսքով՝ ընդդիմադիրները, այսպես ասած, սրերով ընդունեցին Մարուքյանի նշանակումը, քանի որ նրանք ունեն մեկ քաղաքականություն՝ ապացուցել, որ երկրի վիճակը շատ վատ է և որքան վատանա, իրենց համար ավելի լավ:
«Հասկանում են՝ որևէ փորձառու պաշտոնյա, որը կներգրավվի այս Կառավարության մեջ, կլուծի ինչ-որ խնդիր, որոնք առաջացել են, ինչն էլ իրենց ձեռնտու չէ, քանի որ այդ պարագայում ընդդիմությունը չի կարողանա հիմնավորել, որ իրենք ամենավատ իշխանությունը չէին: 4 տարի շարունակ զբաղված են նրանով, որ ապացուցեն, թե այս իշխանություններն իրենցից վատն են, ինչն էլ, բնականաբար, չի հաջողվում»,- նշում է նա:
Երևանի ավագանու անդամի պնդմամբ՝ ժողովուրդն ունի հիշողություն և լավ է հիշում բոլոր այն պատճառները, որի արդյունքում 2018-ին տեղի ունեցավ հեղափոխությունը. «Իհարկե, 44-օրյա պատերազմից հետո իշխանության վարկանիշն անկում է ապրել, բայց միանշանակ նախկինները ներկաներին չեն կարող փոխարինել. ներկա իշխանությունը որքան վատը պետք է լինի, որ ներկաները գան իրենց փոխարեն»:
Անդրադառնալով մեկ ամսից ավելի ընդդիմության՝ Ֆրանսիայի հրապարակում նստացույց իրականացնելուն՝ Խաժակյանն ասում է՝ ընդդիմադիրները ցանկանում են, որ իշխանությունը ուժի գործադրմամբ իրենց հանի հրապարակից, սակայն իշխանությունը որդեգրել է այնպիսի քաղաքականություն, որը ընդդիմությանը մինչև վերջ խայտառակելու է:
«Այո, շատ քաղաքացիներ ցանկանում են, որ ընդդիմությունը վերջապես ավարտի իր ակցիաները, քանի որ դրանք խաթարում են մարդկանց բնականոն կյանքը: Սակայն իշխանությունը չպետք է օգնի նրանց փրկվելու և խորհրդարան վերադառնալու հարցում: Եթե իրենք որոշել են խայտառակվել մինչև վերջ, ապա պետք է թողնել, որ հանգիստ անեն դա: Մարդիկ, որոնք իրենց ընտրել են, հենց իրենք էլ որոշել են, որ տևական ժամանակով քաղաքի բանուկ փողոցները պետք է փակ լինեն: Համարենք՝ սա այն գինն է, որ 300 հազար հոգի գնաց և ընտրություններին ընտրեց այս ընդդիմությանը: Չնայած նրանք էլ չեն գնում այս ընդդիմության հետևից, քանի որ ամեն օր մի բան հայտարարում են, ու դա չի կատարվում: Որքան կարելի է ստով մարդկանց հրապարակ բերել»,- ասում է նա:
Խաժակյանի կարծիքով՝ այն, ինչ հիմա անում է ընդդիմությունը, ժամավաճառություն է:
«Իրենց ամենամեծ հանրահավաքը եղել է մայիսի 2-ին, երբ հավաքվել է 10 հազար մարդ: Ստացվում է, որ ընդդիմության ընտրողների 10 տոկոսն էլ հիմա չի գալիս կողքներին կանգնի: Սա է նրանց գնահատականը: Հիմա էլ տեսնում են՝ փողոցում ոչինչ չի հաջողվում, փորձում են խորհրդարան վերադառնալ, ինչի առաջին քայլն էլ վաղվա արտահերթ նիստն է: Դա ընդամենը պատրվակ է, որպեսզի կարողանան իրենց գործողություններին իմաստ հաղորդել: Դա էլ չի հաջողվելու»,- համոզված է ԼՀԿ անդամը:
Անյուտա Աթանեսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT