Երևան
12 °C
Ձերբակալվել է ընդդիմադիր ակտիվիստ Սերգեյ Ասատուրովը: Տեղեկությունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հայտնել է Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, որը վերջինիս ընկերն է:
Սերգեյ Ասատուրովի ձերբակալման մասին առայժմ պաշտոնական տեղեկություն չի հաղորդվել:
Ըստ ընդդիմադիր վարքագիծ դրսևորող որոշ իրավապաշտպանների՝ ակտիվիստը ձերբակալվել է զանգվածային անկարգությունների մասնակցելու համար:
Նշենք, որ Սերգեյ Ասատուրովը և մի քանի այլ մարզված երիտասարդներ ընդդիմության կազմակերպած հանրահավաքների և երթերի ընթացքում մշտապես ուղեկցում են Լևոն Քոչարյանին՝ տպավորություն ստեղծելով, թե ապահովում են նրա անվտանգությունը: Իսկ ավելի վաղ Քոչարյանը հաստատել էր շրջանառվող տեղեկությունները, ըստ որոնց՝ Մոսկվայից իր ընկերները ժամանել են Երևան՝ իշխանության դեմ կազմակերպվող գործողություններին մասնակցելու:
Հիշեցնենք՝ երեկ՝ 16:00-ին, խորհրդարանական ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը տեղի չէր ունեցել: Օրակարգում ընդգրկված էր եղել «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների հեղինակած՝ «Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագիծը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել էր, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գրանցումը կշարունակվի՝ մինչեւ անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ:
Դրանից հետո ընդդիմադիր պատգամավորները Ազգային ժողովից վերադարձել էին Ֆրանսիայի հրապարակ, որտեղ նախատեսել էին կարճ հանրահավաք, այնտեղից էլ՝ իրենց համակիրների հետ երթով հասել Կառավարության շենք, այնուհետև՝ Կառավարական առանձնատուն: Մինչեւ ժամը 20:00-ն համապատասխան թվով պատգամավորներ չէին գրանցվել, ԱԺ արտահերթ նիստը չէր կայացել քվորում չապահովելու պատճառով:
Ընդդիմադիր առաջնորդները և նրանց համակիրները, Կառավարական առանձնատան շրջակայքից փորձելով ճեղքել ոստիկանական պատը, ցանկացել էին գնալ Ազգային ժողով, ինչն էլ հիմք էր դարձել ընդդիմադիր ակտիվիստների և ոստիկանության բախման գործողություններին: Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ ցուցարարները չէին ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, բռնություն էին գործադրել նրանց նկատմամբ, ինչպես նաև՝ նետել շշեր, քարեր և մետաղե առարկաներ։ Ոստիկանությունը ցուցարարների գործողությունները կանխելու համար ստիպված էր եղել հատուկ միջոցներ կիրառել:
ՀՀ առողջապահական գերատեսչության պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տարբեր բժշկական հաստատություններ էր տեղափոխվել 60 անձ, որոնցից 39-ը՝ ոստիկանության ծառայողներ: Նախարարության տրամադրած վերջին տեղեկատվության համաձայն՝ միջադեպից տուժած 4 անձ դեռ շարունակում է բուժումը ստացիոնար պայմաններում:
Նշենք նաև, որ, ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության՝ աերոնկարահանման միջոցով իրականացրած՝ հանրահավաքի մասնակիցների հաշվարկի, 16:23-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել էր շուրջ 2870 մարդ:
(Սերգեյ Ասատուրովը լուսանկարում՝ աջից՝ երկրորդը)
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT