ՌԴ-ն արհամարհում է այդ զանգվածին, որին ընդդիմություն են կոչում, նրանց նպատակը Հայաստանը փլուզելն է. քաղաքագետ

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի դիտարկմամբ՝ հայաստանյան քաղաքական ընդդիմության հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության փլուզումն է, փչացնել ցանկացած բան, ինչը կարող է ապահովել երկրի անվտանգությունը կամ երկրի արտաքին քաղաքականությանը տալ նոր շունչ:

«Տարածված է այդ զանգվածին համարել ընդդիմադիր, սակայն իրենք հայանուն զանգված են, որը զբաղված է պետականաքանդ գործունեությամբ և ինչ-որ ֆունկցիա է կատարում: Այդ ֆունկցիան իշխանափոխության հասնելն է, բայց նպատակը պետության փլուզումն է, պետության կյանքը ցնցելը: ՀՀ-ն երկար ու ձիգ տարիներ արտաքին քաղաքականության մեջ եղել է միաբևեռ: Հիմա իշխանությունը պետության քաղաքականության դիվերսիֆիկացիա է անում, դա բխում է ՀՀ-ի ու հայ ժողովրդի շահերից»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասում է Սուքիասյանը:

Անդրադառնալով ընդդիմության կողմից այսօր ԵՄ դեսպանության դիմաց կազմակերպած ակցիային, որի ժամանակ ընդդիմադիր պատգամավորները ԵՄ դեսպանից պահանջում էին դատապարտել հունիսի 3-ին ընդդիմադիր ակտիվիստների և ոստիկաների միջև տեղի ունեցած բախումը, քաղաքագետը նկատում է՝ ընդդիմության այս քայլը ևս նպատակ ունի այլ երկրների հետ խաթարել Հայաստանի հարաբերությունները՝ վկայակոչելով ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանի այսօր «Ֆեյսբուք»-ում արած գրառումը, որտեղ նա ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորին բառի ուղիղ իմաստով «կզելու մեծ վարպետ է համարում» և նրա քաղաքական պահվածքը՝ որակում ցինիզմ:

Ըստ նրա՝ աշխարհի որ երկրի հետ ՀՀ-ն քաղաքականություն է վարում, ընդդիմությունը բոյկոտում է. «Նրանք մխտռում են ԵՄ-ի, ԱՄՆ-ի հետ Հայաստանի հարաբերությունները: Սակայն որևէ աղմուկ չեն բարձրացնում ՌԴ դեսպանատան, ՀԱՊԿ անդամ երկրների դեսպանատների առջև: Այսինքն՝ ցանկանում են փչացնել ցանկացած բան, ինչը ՀՀ-ին տալիս է անվտանգության երաշխիք ու արտաքին քաղաքականությանը նոր շունչ»:

Սուքիասյանի կարծիքով, սակայն, Ռուսաստանը նույնպես արհամարհում է Հայաստանի ընդդիմությանը, բայց ընդդիմությունը որոշ գործընթացներ կատարելու պատասխանատվություն ունի: Վերջինս մեջբերում է այսօր համացանցում տարածվող փաստաթուղթը, ըստ որի՝ ընդդիմադիր խորհրդարանական ուժերը Հայաստան ժամանած ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին դիմում են ներկայացրել և հանդիպում խնդրել, սակայն այն չի կայացել:

«Ընդդիմադիր ուժը ստանձնած պարտականություններ կատարելու պատասխանատվություն ունի, պարզապես ՌԴ-ն ինչպես արհամարհել, այնպես էլ շարունակում է արհամարհել այս ընդդիմությանը: Դրանից առաջ էլ նաև ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել էին, թե Նիկոլ Փաշինյանը ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովի Հայաստան այցի հետ կապված ցանկանում է հանել վրանները, սա էլ կարող ենք քծնանք համարել դեպի ՌԴ-ն»,- ասում է նա:

Հարցին՝ հունիսի 3-ին ոստիկանների և ընդդիմադիր ակտիվիստների միջև տեղի ունեցած բախումը արդյո՞ք կարելի է դիտարկել այն տեսանկյունից, որ այդ բախմամբ շարժման ղեկավարները փորձում էին հիմք ստեղծել՝ փողոցային պայքարը դադարեցնելու համար, Սուքիասյանը նկատում է՝ բախում հրահրելը հավաքը դադարեցնելու առիթ չէ, քանի որ ընդդիմությունը միշտ էլ հակված է եղել բռնություն գործադրելուն:

«Իրենք արժանապատվության հետ խնդիրներ չունեն. եթե նույնիսկ շարժումը դադարեցնեն ու վիրավորանքների արժանանան, միևնույն է, իրենց չի հետաքրքրելու դա: Ավարտից հետո հանգիստ կվերադառնան խորհրդարան: Այս հատվածը լայն աջակցություն չի կարողանում ապահովել, այդ պատճառով էլ հակված է լինում բռնություն գործադրել»,- ասում է զրուցակիցը՝ շեշտելով, որ այդ օրը ոստիկանությունը դեռ մեղմ է գործել:

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4303 դիտում

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել