ՀՀ գլխավոր դատախազը խորհրդակցություն է անցկացրել Արցախի կայազորների զինվորական դատախազությունների դատախազների հետ

Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ասկերանում խորհրդակցություն է անցկացրել ՀՀ զինվորական դատախազության տեղի կայազորների զինվորական դատախազությունների դատախազների հետ:

Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:

Քննարկվել են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և ԶՈՒ-ի կողմից Արցախի դեմ 2020թ. սանձազերծված ագրեսիվ պատերազմից հետո նոր իրողությունների պայմաններում կայազորների զինվորական դատախազությունների աշխատանքի կազմակերպման խնդիրները, զինված ուժերում հանցավորության ընդհանուր վիճակն ու միտումները, ինչպես նաև շփման գծի ԶՈՒ հսկողության գոտիների անվտանգության հետ կապված հարցերը:

Գոհունակությամբ ընդգծվել է, որ 2022թ. անցած ամիսների ընթացքում զինված ուժերում արձանագրվել է առանձին հանցատեսակներով հանցագործության դեպքերի նշանակալի նվազում: Էականորեն նվազել են զինվորական ծառայության կրման, զինծառայողների ներքին փոխհարաբերությունների հետ կապված հանցագործությունները: 2022թ. ընթացքում ԱՀ զինված ուժերում ներքին հարաբերությունների հետ կապված սպանության դեպքեր և սպանության փորձեր տեղի չեն ունեցել:

Ընդհանուր առմամբ ԱՀ ԶՈՒ-ում հանցավորության վիճակի վերլուծությունը փաստում է, որ բանակում բարձրացել է կանոնադրային կանոնների պահպանման, ընդհանուր կարգապահության մակարդակը: Նշված ժամանակահատվածում արձանագրվել են հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով 3 զինծառայողի սպանության և 16 զինծառայողի սպանության փորձի դեպքեր: Այս համատեքստում խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման, զինծառայողների, բնակչության կյանքի իրավունքի պաշտպանության և անվտանգության ապահովման խնդիրներին:

Կարևորվել է առաջնագծում ԶՈՒ զինծառայողների մարտական հերթապահության պայմանների բարելավման, դիրքերի կահավորման՝ արդյունավետ շարունակվող գործընթացի նկատմամբ պատշաճ ուշադրությունը, ինչպես նաև ՌԴ խաղաղապահ զորախմբին սպասարկող ՌԴ դատախազության ներկայացուցիչների հետ օպերատիվ կապի պահպանման անհրաժեշտությունը:

Արթուր Դավթյանը կայազորների զինվորական դատախազությունների դատախազներին հանձնարարել է ԶՈՒ ստորաբաժանումներում հանցագործությունների կանխարգելման խնդրի կարևորությունից ելնելով՝ հաճախակի լինել դրանց տեղակայման վայրերում, հրամանատարական կազմի և շարքային զինծառայողների հետ տանել հանցավորության դեմ պայքարի շրջանակներում իրենց պարտականությունների վերաբերյալ իրազեկման, ինչպես նաև զինծառայողների պարագայում իրավունքների պաշտպանության մեխանիզմների մասին բացատրական աշխատանքներ:

ՀՀ գլխավոր դատախազը նաև հորդորել է ավելի մեծ նախաձեռնողականություն ցուցաբերել ԶՈՒ-երում հանցագործության դեպքերով քննվող քրեական գործերի շրջանակներում դրանց նպաստող պատճառների և պայմանների վերհանման, այդպիսիք վերացնելու նպատակով իրավասու պետական մարմիններին միջնորդագրեր ներկայացնելու իր հանձնարարության կատարման հարցում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
691 դիտում

Հանրապետականի ակտիվ մի քանի հոգի այն ժամանակները ևս իմ վրա լավ հարձակվում էին. Քոչարյան

Ես չեմ խնդրել, որ ՀՀԿ-ն մասնակցի 2021 թվականի ընտրություններին. Ռոբերտ Քոչարյան

Աշխատանքային հանդիպում Արտաքին գործերի նախարարի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Իր անձնական ամենամեծ ձեռքբերումը հայտնի երգչուհու ամուսին և մարդասպանի որդի լինելն է. Սիմոնյանը` Քոչարյանին

Դիտարկվում է Հայաստանի և Կիպրոսի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագրի կնքումը. հանդիպում ԱԺ-ում

Ինչպիսի տրագեդիա. երգչուհու միլիարդատեր ընտանիքից այլևս պահանջում են հավուր պատշաճի վճարել հարկերը․ Սաֆարյան

Մխչյան գյուղի դպրոցի սկանդալից հետո տնօրենն ազատման դիմում է ներկայացրել

Հայկական կողմը, բազմաթիվ գործընկերներ աշխատում են իրականություն դարձնել խաղաղության համաձայնագիրը. Սիմոնյան

Կողես համայնքի սեփականության իրավունքը վերականգնվել է 2,2 մլն դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ

Երևանում 36-ամյա տղամարդը դպրոցի դիմաց աշակերտուհիներին ցույց է տվել սեռական օրգանները. նա ձերբակալվել է

Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. եղանակը առաջիկա օրերին

Անընդունելի է. Անիտա Դիմիտրիուն՝ Բաքվում հայ գերիների շինծու դատավարությունների մասին

Հույս ունենք՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կստորագրվի. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Տարածաշրջանում խաղաղության հաստատումը կարևոր է ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հեռանկարի տեսանկյունից․ Դիմիտրիու

Դա աբսուրդ է. ՀՀ-ն չի քննարկում ռուսական ռազմաբազան հանելու հարց. Ալեն Սիմոնյան

Կիպրոսը Հայաստանի կողքին է Եվրոպա տանող ճանապարհին. Դիմիտրիու

Կիպրոսը և Հայաստանը կիսում են նույն արժեքները և տարիներ շարունակ պայքարում նույն իրավունքի համար. Դիմիտրիու

Մենք փորձում ենք աջակցել. Աննիտա Դիմիտրիուն՝ ԼՂ-ից տեղահանված անձանց հետ հանդիպման մասին

Շահավետ տոկոսադրույքով բիզնես վարկեր Ամիօ բանկից

Rocket Line միավորում և հետաձգում. Idram&IDBank հավելվածի նոր թարմացումը

Ապօրինի արդյունահանում Դարբնիկ գյուղի տարածքում. ձերբակալվածների թվում է ընկերության տնօրենը. տեսանյութ

Ինտելեկտուալ ղզիկներ տեսե՞լ եք. ոչ գիտեն՝ պատերազմն ինչ է, թշնամին ինչ է, «պոստն» ինչ է. Հակոբյան

Վարչապետին կոռուպցիայի մեջ մեղադրող Քոչարյանը հիշեցնում է բարոյականության դասեր տվող կուրտիզանուհու. Չախոյան

Ջո Բայդենի մոտ շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ տեսակ է ախտորոշվել

Պապիկյանն ու Արսենյուն քննարկել են Հայաստան-Հունաստան համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայաստանի ազգային պատկերասրահը վերանորոգված և վերաբացված է․ վարչապետ

«Երևանի ավտոբուս» ընկերությունը համալրվելու է հրահանգիչներով. դասընթացներ կլինեն վարորդների հետ

Խաչատուրյանը հանդիպել է Հայոց կաթողիկոս-Պատրիարք Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանի և Լևոնյան վարժարանի սաների հետ

Համալրվել է ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի կազմը

Սինգապուրում Հայաստանի պատվավոր հյուպատոսություն է բացվել

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պատճառված վնասից վերականգնվել է 140 հազար դոլար

Հիմնանորոգվում է Երևան-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

22 հազար դոլարով կեղծ փաստաթղթեր և շենգենյան վիզա. ԱԱԾ-ն բացահայտել է անօրինական միգրացիայի դեպք. տեսանյութ

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահն Արագածոտնում հանդիպել է ԼՂ-ից տեղահանված ընտանիքների հետ

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը դադարեցնում է իր լիազորությունները

Կան բաց հարցեր, որոնք համաձայնեցված չեն ՀՀ-ի հետ, բայց դե ֆակտո տարածաշրջանում խաղաղություն է. Հաջիև

Որևէ «Զանգեզուրի միջանցքի» մասին քննարկում չկա, մենք նույնիսկ նման տերմին չենք օգտագործում․ Արմեն Գրիգորյան

Տաթևում «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումն առանձնացել է մասնակիցների մեծ հետաքրքրվածությամբ

Իսրայելը զանգվածային հարձակում է սկսել Գազայում. ահագնանում են տարածաշրջանում սաստիկ սովի մասին լուրերը