Երևան
12 °C
Պետությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված կամ անհետ կորած զինծառայողների ընտանիքի անդամների և նրանց հարազատների հետ կապված բազմաթիվ հարցեր: Բոլոր պետական կառույցները, գերատեսչությունները, այդ թվում՝ առողջապահական, անում են ամեն ինչ՝ առաջացած խնդիրներին լուծում տալու համար:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով մի շարք խմբեր, այդ թվում՝ զինվորական ծառայության ընթացքում զոհվածների կամ անհետ կորածների ընտանիքի անդամները, կարող են օգտվել պետության արտոնած և երաշխավորած անվճար բժշկական օգնության իրավունքից:
ՀՀ առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում շեշտում է՝ այս իրավունքը պատերազմի հետևանքով որդի կորցրած կամ իրենց որդու մասին տեղեկություն չունեցած անձինք միշտ են ունեցել, սակայն 44-օրյա պատերազմից հետո օրենքում որոշ փոփոխություններ են արվել:
«Զոհված կամ անհետ կորած զինծառայողների ընտանիքի անդամների դեպքում տարածվում է թե՛ զինվորական հոսպիտալում բուժվելու, թե՛ որևէ բուժհաստատությունում բուժում ստանալու դեպքում: Քաղաքացին կարող է ընտրել այն բուժհաստատությունը, որտեղ պետպատվերի շրջանակում կստանա համարժեք բուժօգնությունը: Պարբերաբար ծնողների հետ հանդիպումներ ենք ունենում, լսում նրանց առաջարկները, ընդլայնում սպասարկման ամբողջ համակարգը»,- ասում է փոխնախարարը:
Վերջին պատերազմից հետո օրենքում փոփոխություններ շատ են եղել: Ամենակարևոր փոփոխությունը առողջապահության գերատեսչության ներկայացուցիչը համարում է վերարտադրողական առողջությանը վերաբերող փոփոխությունը, որը հնարավորություն է տալիս որդեկորույս ծնողներին արհեստական բեղմնավորման կամ սերմնավորման միջոցով կրկին երեխա ունենալ: Ծրագրի շահառուները կարող են ստանալ նաև ձվաբջջի փոխհատուցում և օգտվել փոխնակ մոր ծառայությունից, որը նույնպես պետությունը փոխհատուցում է:
Նկատեք, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանվում է նաև պատերազմի հետևանքով անհետ կորած զինծառայողի ընտանիքի անդամների անվճար և արտոնյալ բուժհետազոտություն կամ ծառայություն ստանալու իրավունքը:
«Պատերազմից հետ կարևոր փոփոխություն ենք արել. այն անձինք, ում զավակը 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած է, նույնպես կարող է օգտվել անվճար բուժհետազոտություններից և ծառայությունից՝ մինչև նրա զավակի անհետ կորած լինելու հանգամանքը դատարանը ճանաչի: Այսինքն՝ եթե այս անձինք նախկինում ցանկանային օգտվել անվճար և արտոնյալ բուժհետազոտություններից ու ծառայություններից, պետք է սպասեին՝ մինչև դատարանը ճանաչեր իրենց որդու անհայտ բացակայող լինելու հանգամանքը»,- շեշտում է փոխնախարարը՝ հավելելով՝ անվճար հետազոտությունների և բուժման մեջ ներառվում են նորագույն և թանկարժեք տեխնոլոգիայով մատուցված բժշկական ծառայությունները: Օրինակ՝ սրտի ստենտավորումը, սրտի բաց վիրահատությունը և այլն, և այլն:
Անվճար հետազոտությունների և ծառայությունների ցանկը թվարկել անհնար է, քանի որ դրանք շատ են, ասում է փոխնախարարը: Ամենից տարածված և կարևոր հետազոտություններն են համակարգչային տոնոգրաֆիան, մագնիսառեզոնանսային շերտագրությունը: Այժմ նաև այն ծառայություններն են անվճար, որոնք նախկինում համավճարի տեսքով էին, այսինքն՝ ծառայությունների մի մասը անվճար էր, որոշ դեպքերում էլ այդ իրավունքից օգտվող քաղաքացին ինքն էր որոշակի գումար վճարում:
«Համավճարի ձևով եթե լինում էլ է, մենք ամբողջությամբ ենք իրականացում փոխհատուցումը: 44-օրյա պատերազմի զոհվածների ծնողների համար չկա որևէ սահամանփակում նաև ստոմատոլոգիական ծառայություններից օգտվելու դեպքում՝ կլինի պրոթեզավորում, թե իմպլանտի տեղադրում: Ընթացքում անընդհատ հետազոտությունների հասանելիությունը ապահովելու համար փոփոխություններ ենք անում, որոնց մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- ընդգծում է փոխնախարարը:
Նախարարությունը փորձում է պատերազմի հետևանքով որդուն կորցրած կամ որդու մասին տեղեկություն չունեցող անձանց հանրային իրազեկման աղբյուրներով հիշեցնել և տեղեկացնել իրենց առողջապահական իրավունքների մասին: Մշտական կապը ծնողների և հարազատների հետ ապահովված է, ասում է փոխնախարարը: Այս հարցում անմիջական մասնակցություն և դեր ունեն նաև ՀՀ տարբեր ԲԿ-ները, որոնք 44-օրյա պատերազմի հետևանքների տեղեկատվական ամբողջ ծավալով օգնում և աջակցում են նախարարությանը, որպեսզի զոհվածների ընտանիքները ստանան լիարժեք բուժօգնություն:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը
ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի
Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT