Կարեն Գիլոյանն ընդունել է Նորվեգիայի դահուկային սպորտի ֆեդերացիայի ներկայացուցիչներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Նորվեգիայի դահուկային սպորտի ֆեդերացիայի դահուկավազքի և հավաքական թիմերի պատասխանատու Բրիտ Բալդիշոլին և ֆեդերացիայի դահուկավազքի գիտության և զարգացման պատասխանատուներից Քալֆոս Պեռ Էլիասին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը:

Նորվեգիայի դահուկային սպորտի ֆեդերացիայի ներկայացուցիչները հայկական կողմի հրավերով մարզիչների վերապատրաստման 6-օրյա դասընթացներ են իրականացրել Հայաստանում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է նորվեգացի գործընկերների հետ համագործակցությունը՝ ի նպաստ ձմեռային մարզաձևերի, մասնավորապես դահուկային սպորտի զարգացման ու հայ մասնագետների որակների բարձրացման:

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանի խոսքով՝ Նորվեգիայի ֆեդերացիայի հետ ունենք արդյունավետ փոխհամագործակցություն, իսկ մարզչական դասընթացներն անցել են շատ ուսուցողական և հետաքրքիր. «Անցկացվել են ինչպես տեսական, այնպես էլ գործնական դասընթացներ: Նորվեգացի մասնագետներն աշխատել են նաև մեր 50 երեխաների հետ: Այս համագործակցությունը շարունակական է լինելու: Հաջորդ դասընթացները նախատեսում ենք անցկացնել ձմեռային ամիսներին»:

Նորվեգիայի դահուկային սպորտի ֆեդերացիայի դահուկավազքի և հավաքական թիմերի պատասխանատու Բրիտ Բալդիշոլն ասում է՝ տպավորված է այն ամենով, ինչ տեսել է Հայաստանում. «Հիանալի պայմաններ ունեք ու նաև շատ լավ մասնագետներ: Վերապատրաստման դասընթացներ անցկացրինք 16 մարզիչների հետ, ու ինձ համար ամենակարևորն այն էր, որ նրանք բոլորն էլ ունեին սովորելու շատ մեծ ցանկություն և ձգտում: Զարգացման ամենակարևոր նախապայմաններից մեկը կրթությունն է: Վստահ եմ՝ Հայաստանն առաջիկա տարիներին կարող է թոփ-մարզիկներ ունենալ, եթե շարունակենք համակարգված աշխատել: Մեզ համար էլ է այս փորձը կարևոր: Հավատացեք՝ հայաստանյան մշակույթից, մարզիչներից ու մարզիկներից մենք էլ ենք շատ բան սովորել»:

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանի առաջատար դահուկորդներից Միքայել Միքայելյանն առաջիկայում կմիանա Նորվեգիայի թիմին, կաշխատի աշխարհի լավագույն մարզիչների ու թիմի հետ. «Միքայել Միքայելյանն օգոստոսին կմեկնի Նորվեգիա՝ կարճ ուսումնամարզական հավաքի: Սեպտեմբերին Նորվեգիայի հավաքական թիմի հետ ևս մեկ հավաքի կմեկնի, իսկ հոկտեմբերին նրանց հետ կմասնակցի աշխարհի գավաթին ու միջազգային որոշ մրցաշարերի»:

Նորվեգիայի դահուկային սպորտի ֆեդերացիայի դահուկավազքի գիտության և զարգացման պատասխանատու Քալֆոս Պեռ Էլիասն ասում է՝ Միքայելը շատ աշխատասեր մարզիկ է և մեծ պոտենցիալ ունի՝ էլ ավելի լավը դառնալու համար: Նրա խոսքով՝ Հայաստանում հանդիպել է նաև տաղանդավոր այլ մարզիկների, որոնք ունեն պոտենցիալ՝ աշխարհի լավագույն թիմերից մեկի հետ մարզվելու և հավաքներ անցկացնելու:

«Հայաստանը մեծ պոտենցիալ ունի դահուկասպորտում: Հասցրել եմ մի շարք վայրերում լինել, օրինակ, Աշոցքում, համոզվել եմ, որ առկա են բոլոր պայմանները՝ Հայաստանում դահուկասպորտն էլ ավելի զարգացնելու, այստեղ մրցաշարեր անցկացնելու համար: Իդեալական պայմաններ ունեք: Վստահ եմ՝ կարող ենք լավ մարզիկներ պատրաստել Ձեր երկրում: Մրցակցության տեսանկյունից էլ լավ կլինի, որ այս մարզաձևը հնարավորինս շատ երկրներում զարգանա, ու մենք դրա համար պատրաստ ենք մեր օգնությունը տրամադրել՝ մարզումների, մարզիչների վերապատրաստումների և այլ հարցերով»,- ասել է Պեռ Էլիասը:

Կարեն Գիլոյանը մարզաձևի նորվեգացի գործընկերներին հրավիրել է Հայաստան՝ առաջարկելով ձմռանն ուսումնամարզական հավաքներ անցկացնել Ծաղկաձորում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
722 դիտում

Ուրախ էի մասնակցել միջոցառմանը Սարդարապատում, որը ընդգծեց ուժեղ հայկական պետականության կարևորությունը. Գալագեր

Պաշտպանության փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է «IDET» 18-րդ միջազգային ցուցահանդեսին

«Հավատարիմ ստրուկները». ընդդիմությունը Ռուսաստանի «ոտքերն» է ընկել. տեսանյութ

Հանրապետության տոնի առթիվ ՆԳՆ մի շարք ծառայողներ պարգևատրվել են պետական բարձր պարգևներով

Բախվել են «Մերսեդես»-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Հայտնի են ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի օրն ու վայրը. Լավրովը հայտարարություն է արել

Ջրի կուտակման ավազանի մոտակայքում քաղաքացին ձորն է ընկել

Մոսկվան պատրաստ է խաղաղության, բայց ոչ ցանկացած գնով. Պուտինը պայմաններ է առաջադրել

Կոտայքում մեքենաներ են բախվել․ կա 7 վիրավոր, բոլորը երեխաներ են

Ժողովրդին կոչով դիմող Քոչարյանին հիշեցրեք, որ կապ չունի հայ ազգի հետ, ինքն է իրեն տարանջատել հայերից. Չախոյան

Ինչ անի վարչապետը՝ ոտքով դուռ բացի՞, ծեծի՞. Քոչարյանը չի պատկերացնում լինել ղեկավար ու մարդ չսպանել. տեսանյութ

Պտտահողմն ու կարկուտը Արթիկում ավերածությունների պատճառ են դարձել. լուսանկարներ, տեսանյութեր

Մահացել է փորձառու օդաչու Մերուժան Ծատուրյանը

Մերձմոսկվայում այրվում է «Արմենիա Մարկետ»-ը. տեսանյութ

Նախագահի նստավայրում Հանրապետության տոնի առիթով պարգևատրման հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել. տեսանյութ

Առաջին հանրապետության օրը հայ ժողովրդի ազատության ու ինքնիշխանության կամքի խորհրդանիշն է. Ավինյան

Ձագարը տեսեք. կարկուտ և տորնադո Նահապետավանում. Գագիկ Սուրենյանը նոր տեսանյութեր է հրապարակել

Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը հայերենով շնորհավորել է Առաջին հանրապետության տոնը. տեսանյութ

«Նիվա»-ից հնչած հայհոյանքի պարզաբանումը վերածվել է ծեծկռտուքի և ավարտվել դանակահարությամբ

Ստամբուլը կարող է դիտարկվել որպես ՌԴ-Ուկրաինա բանակցությունների հաջորդ փուլի հնարավոր վայր. Պեսկով

10 հազար դոլար կաշառք՝ մեղադրյալին վաղեմության հիմքով ազատելու համար. հայտնի է Արտուշ Գաբրիելյանի մեղադրանքը

Տորնադո Արթիկում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Մարինա Ծատուրյանն արժանացել է Երախտագիտության մեդալի

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել մայիսի 28-ին

Լեհաստանի Սեյմի պատվիրակությունը կժամանի Հայաստան

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հանրապետության տոնի առթիվ Ապարանի համայնքապետարանի կողմից կազմակերպված միջոցառմանը

«Գարդման, Շիրվան, Նախիջևան»-ը վերահաստատում է հայ փախստականների իրավունքների վերականգնման պայքարը. Գաբրիելյան

Միջնակարգ կրթության ավարտին սովորողը պետք է քաղաքացու դիրքից արժևորի Հայաստանը. ԿԳՄՍ նախարար

Սահմանազատմամբ մենք ամրապնդում ենք մեր ինքնիշխանությունը. Մհեր Գրիգորյան

7 տարում շուրջ 210,7 մլրդ դրամի գույք և դրամական միջոց է վերադարձվել Հայաստանին․ Սիմոնյան

Կեցցե՛ ազատ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանը. Օլիվիե Դըկոտինյի

ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը

Թզբեհ նվիրել եմ բարեկամ երկրի նախագահներից մեկին, նման ավանդույթ կա. Ալեն Սիմոնյան

ՆԳ նախարարն ու ոստիկանության պետը հարգանքի տուրք են մատուցել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին

Պապիկյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր

Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը մեր պատմության կարևորագույն էջերից են. Ավինյան

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր

Անձրև, ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայաստանի Սյունիքի մարզում լարվածությունը պահպանվում է. Բելոուսով

Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումների պատճառով 55 ինքնաթիռ ուղղորդվել է այլընտրանքային օդանավակայան