Կոշիկ եփելը շատ էր հավանել

02/04/2011 schedule13:04

Հայաստանի նկարիչների միությունում եւ «Մոսկվա» կինոթատրոնում, օրինակ, ծաղրանկարների, ծիծաղաշարժ լուսանկարների ու քանդակների ցուցահանդես էր, իսկ դրանցում մեր կյանքն էր` իր ուրախ ու տխուր կողմերով` քաղաքական ու համարձակ թեմաներից մինչեւ սոցիալական ու անմեղ թեմաներ: Ծաղրանկարների ցուցահանդեսը «Մեր անցած քըսան տարիները» խորագիրն էր կրում, եւ ներկայացված աշխատանքներից շատերն ուղղակի ստիպում էին լսել անցնող այդ տարիների քըստքըստոցը, ինչը եւ ցանկացել էին ցուցահանդեսի մասնակից ծաղրանկարիչները: Պատերից կախված նկարները մեծ ոգեւորությամբ դիտում էր նաեւ թերեւս ամենափոքր այցելուն` 6-ամյա Նարեկը, բարձրաձայն մեկնաբանություններ անում, ծնողներին հարցեր տալիս ու խնդրում իր համար կարդալ ծաղրանկարների վրա գրվածները: Վերջում նրանից հետաքրքրվեցինք` ո՞ր նկարները հավանեց: Վազելով մեզ տարավ նախ Վլադիմիր Աբրոյանի ծաղրանկարներից մեկի մոտ: «Ճաշ չունի, կոշիկ ա տալիս: Շատ ծիծաղալու ա»,- բացատրեց տղան` ցույց տալով սկուտեղով ամուսնուն եփած կոշիկ մատուցող կնոջը: Նարեկին շատ էր դուր եկել նաեւ Հարություն Սամուելյանի «Հայելիներ» շարքը, որտեղ հայելին ոչ մի կերպ չէր արտացոլում իր մեջ նայողի դիմագծերը: «Սա ընդհանուր մի իրավիճակ է, երբ որ հակասությունները բախվելով` իրար ոչնչացնում են, եւ դա երեւի տիեզերքի, աշխարհի օրինաչափություններից է: Ցույց է տրված ինչ-որ իրավիճակ, որտեղ մարդն է մասնակցում այդ գործընթացներին»,- մեկնաբանելով նշված շարքը` բացատրեց ծաղրանկարիչը: Հումորի վարպետներից փորձեցինք նաեւ պարզել, թե ապրիլի 1-ին որեւէ չար կամ բարի կատակ, որը հիշում են մինչեւ այժմ, իրենց հետ արե՞լ են, կամ խաբվե՞լ են, արդյոք, այդ օրը: Նրանք այդպիսի հիշարժան դեպք չմտաբերեցին: Պավել Ջանգիրով-Պավլեն նկատեց, որ ինքը շատ կատակասեր եւ ուրախ մարդ է, սակայն` «ես չեմ վիրավորում մարդկանց, ինձ համար ծաղրանք հասկացությունը, որ մարդուն վերաբերի, չկա: Պետք է հումորը լինի այնպես, որ ե՛ւ իմաստ ունենա, ե՛ւ չկպչի կոնկրետ մարդկանց»,- այսպես պատասխանեց ծաղրանկարիչ Պավլեն, որը ցուցահանդեսի էր ներկայացել Սովետմիության ճարտարապետների միության անդամի կրծքանշանը կրծքին: Ծաղրանկարիչ Արզօն, որի ներկայացրած աշխատանքներն, ինչպես միշտ` համարձակության պակաս բոլորովին չէին զգում, նույնպես չհիշեց որեւէ օյին` իր կամ ուրիշի գլխին խաղացած: Ասաց նաեւ, որ այդ օրը դեռեւս իրեն չեն խաբել: «Բայց հաճախ են խաբում եւ` ոչ կատակով»,- նկատեց նա եւ իր խաբվելը պատճառաբանեց սեփական ազնվությամբ: Իսկ արդեն տոնական օրվա ավարտին տեղի ունեցավ Երեւանի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի գետնանցումի բացումը` կարմիր ժապավենով, երգ-երաժշտությամբ ու ծաղրածուով: Գետնանցումն, իհարկե, վաղուց կար, բայց այն թարմացվել, մաքրվել էր: Երեւանյան մի շարք բուհերի ուսանողներ որոշել էին նկարազարդել գարշահոտությամբ հայտնի գետնանցումի պատերը եւ պաստառներ էին փակցրել, որոնք ազդարարում էին, որ բնական կարիքները գետնանցումում հոգալ չի կարելի: Երեւանի Ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի առաջին կուրսի ուսանող Տիգրան Շաղոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գետնանցումի պատերը նկարազարդել են շուրջ 60 ուսանողներ, եւ այդ աշխատանքը գլուխ էին բերել մեկ օրում: Իհարկե, ժամանակին ավարտել չէին հասցրել եւ բացմանը եկած հյուրերին այստեղ դիմավորեցին աշխատանքների հետեւանքով գոյացած աղբը պատի տակ շարած, իսկ ավելի ուշ էլ` տոնական միջոցառման մասնակից դարձավ աղբատար ավտոմեքենան: Ինչեւէ: Երիտասարդները պատրաստակամ են նաեւ մայրաքաղաքի մյուս գետնանցումները կարգի բերել, եթե, իհարկե, դրանց համար նույնպես Երեւանի քաղաքապետարանի թույլտվությունը ստանան:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
809 դիտում

Լյուդվիգ Գյուլնազարյանն ընտրվել է Փարաքար համայնքի ժամանակավոր պաշտոնակատար

Ճապոնիայի հարավ-արևմուտքում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել. հայտարարվել է ցունամիի վտանգ

Առանձնահատուկ կարևորվել է «Խաղաղության խաչմերուկ»-ը. ՀՀ նախագահը՝ Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին

ՀՀ-ում առկա է 19 հազար բազմաբնակարան շենք, որոնց 60 տոկոսը կառուցվել է մինչև 1980 թվականը, խորհրդային նորմերով

Մխիթարյանը բուժզննման է ենթարկվել․ հայտնի են մանրամասները

Շվեյցարիայում Հայաստանը նոր դեսպան ունի

Ընթանում է Փարաքարի նախնական ընտրությունների հաշվարկը. ուղիղ

Թբիլիսիում կրկին բողոքի ակցիաներ են. Ռուսթավելի պողոտան փակ է. տեսանյութ

Քարկոփը շուտով նաև տրանսպորտային միջոցների համար նախատեսված կամուրջ կունենա. տեսանյութ

«Բռնաբարված» Էդմոն Մարուքյանը ՀՀ քաղաքացիների ականջներն է բռնաբարում, որ պետք է Սյունիքի մարզը զիջել. Մկրտչյան

Հայաստանը հարուստ օրակարգ ունի Իրանի հետ. ՏԿԵ նախարարն ընդունել է Մեջլիսի բարեկամական խմբի ղեկավարին

Բեռնախցիկներում սիգ, տարաներում էլ իշխանի ձկնկիթ է հայտնաբերվել. փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին

Կորցրեցինք հայրենասեր, սկզբունքային, նվիրյալ քաղաքացու և գործընկերոջ. ԱԺ «Հայաստան» խմբակցություն

Մեծ ցավ պատճառեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի անժամանակ մահվան լուրը. Կոնջորյան

Փարաքարում փրայմրիզի վերջին օրն է. լուսանկարներ

Հայաստանում ծննդաբերությունից մի քանի ժամ անց կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափի հասնող միոմա․ մանրամասներ

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը ձգտում են հրադադարի համաձայնագիր կնքել մինչև Թրամփի երդմնակալությունը

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն շուրջ 250 թափուր հաստիք ունի. որքան է վարորդի աշխատավարձը, ինչպես պետք է դիմել

Ցավով տեղեկացա ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան մասին. Նիկոլ Փաշինյան

Էրդողանի ղեկավարած Թուրքիայում կարգուկանոն չի մնացել. Ստամբուլի քաղաքապետը հայտարարություն է արել

Թեհրանի համար կարևոր են Հարավային Կովկասի անվտանգությունը և հայ-ադրբեջանական հարաբերությունները․ Իրանի ԱԳՆ

Վլադիմիր Վարդանյանը ցավակցություն է հայտնել պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ

Արարատ Միրզոյանը կմեկնի Վաշինգտոն. հանդիպում է ծրագրված ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ

Պատրաստակամություն կա, չկա պայմանավորվածության հստակություն. Պեսկովը՝ Պուտին-Թրամփ հանդիպման մասին

Մեկնարկել է «Երկլեզու դրամատիկական արվեստանոցի» չորրորդ փուլը․ ֆրանսիական աջակցությունը՝ նաև մշակույթում

Նոր նշանակում Արդարադատության նախարարությունում

Հայաստանի և Իտալիայի միջև առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն. ԱԳ փոխնախարարն ընդունել է դեսպանին

Մեծագույն ցավով տեղեկացա «Հայաստան» դաշինքի անդամ Մհեր Սահակյանի մահվան մասին. Ալեն Սիմոնյան

ՆԳՆ ոստիկանությունը հաստատում է պատգամավոր Մհեր Սահակյանի զոհվելու փաստը

Տիգրանաշենի ձորում հայտնաբերվել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի մեքենան և դին

26-ամյա երիտասարդը Հայաստանում հայտնի բանկերից մեկից գործարքների միջոցով խոշոր չափի՝ 753 մլն դրամ է հափշտակել

Բացվել է հիմնովին նորոգված և վերազինված արյան ծառայության Գորիսի կայանը

Աբու Դաբիում «Վրացական երազանք»-ի պատգամավորները ծեծել են իրենցից մեկին հայհոյած քաղաքացուն. տեսանյութ

Որոշ տարածաշրջաններում մառախուղ է

ՀՀ-Իրան հարաբերությունները խարսխված են բնական շահերի վրա. ԱԽ քարտուղարն ընդունել է բարեկամական խմբի ղեկավարին

Ընդմիջում ենք անում. վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

ՆԳՆ-ում օպերատիվ խորհրդակցություն է անցկացվել. ինչ է քննարկվել. տեսանյութ

Այրվում է Տուլայի զինվորական հոսպիտալի շենքը. տեսանյութ

Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 13-ին