Տեղի է ունեցել «ԿԱՆԱՉ Հայաստան» համատեղ հարթակի առաջին՝ քաղաքականությունների երկխոսությունը

Հայաստանի կառավարությունը՝ Համաշխարհային բանկի, Եվրոպական միության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ այսօր մեկնարկել է «Աճ և վերականգնում` հանուն Հայաստանի հզորացման, վերազինման և բարգավաճման» հարթակն՝ ի աջակցություն Հայաստանի հեռանկարային կայուն զարգացման, կանաչ վերականգնման ու աճի:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության կայքը:

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ տեղի ունեցած քննարկմանը մասնակցել են Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի հարցերով տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսը, Հայաստանում ԵՄ գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ինչպես նաև շահագրգիռ պետական կառույցների այլ ներկայացուցիչներ։

«ԿԱՆԱՉ Հայաստան» հարթակի նպատակն է միակցել ու օպտիմալացնել քաղաքականություններն ու ներդրումային նախաձեռնությունները` հանուն Հայաստանի կանաչ տնտեսության անցման:

Այսօրվա միջոցառումը քաղաքականությունների մակարդակում շահակիրների կողմից համատեղ կազմակերպվող թեմատիկ երկխոսությունների շարքի առաջին հանդիպումն էր` նորարար գաղափարներ առաջարկելու և գլոբալ գիտելիքներին տեղեկանալու նպատակով, ինչն առանցքային է կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունություն ձևավորելու տեսանկյունից:

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը ողջունել է քննարկման մասնաիցներին և ընդգծել, որ Հայաստանի կառավարությունը չափազանց բարձր է գնահատում նման նախաձեռնությունները՝ կատարված աշխատանքն ամփոփելու, դասեր քաղելու և հետագա քայլերը նախանշելու տեսանկյունից։ «Այս գիտակցումը լավագույնս արտահայտված է Կառավարության՝ 2021-2026թթ․ ծրագրում, որով մենք նախատեսել ենք մի շարք միջոցառումներ՝ կանաչ էներգիայի տեսակարար կշռի ավելացումից մինչև այլընտրանքային տրանսպորտային միջոցների խթանման և հարակից ենթակառուցվածքների ներդրման, անտառապատման և այլ անհրաժեշտ աշխատանքների իրականացում»,- նշել է փոխվարչապետն ու հավելել, որ ցածր ածխածնային ժամանակակից տնտեսություն կառուցելու ճանապարհին ՀՀ-ն կարևորում է ներառական և մասնակցային գործընթացի ապահովումը՝ միջազգային գործընկերների, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության և ակադեմիական հանրույթի ներկայացուցիչների ակտիվ մասնակցությամբ։

ՀԲ Հարավային Կովկասի հարցերով տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի խոսքով՝ «ԿԱՆԱՉ Հայաստան» հարթակը կօգնի Հայաստանին` կայուն տնտեսության անցման ջանքերում: «Կանաչ անցումը կարող է խթան լինել Հայաստանի տնտեսության համար, սակայն անհրաժեշտ է լինելու, համագործակցելով մասնավոր հատվածի և միջազգային զարգացման գործընկերների հետ, սահմանել առաջնահերթություններ և իրականացնել քաղաքականություններ ու ծրագրեր, որոնք ցածր ածխածնային են, ռեսուրսարդյունավետ և համահունչ են շրջակա միջավայրի նպատակներին»,- նշել է ՀԲ ներկայացուցիչը։

ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի համոզմամբ, Եվրոպայի և մոլորակի վերաբերյալ ԵՄ-ի սահմանած առաջնահերթությունների շարքում առաջնային համարվող կանաչ օրակարգը ենթադրում է շատ ավելին քան արտանետումների ծավալի կրճատումն է: «Այն ենթադրում է տնտեսությունների, հասարակությունների և արդյունաբերության ճյուղերի համակարգային փոփոխություններ:

Հայաստանի պարագայում այս հնարավորությունը հստակ է. ավելի կանաչ տնտեսությունը ոչ միայն կբարելավի հայ ժողովրդի կյանքի որակը, այլ նաև կխթանի կայուն աճ և նոր աշխատատեղեր», - ընդգծել է ԵՄ դեսպանը և հույս հայտնել, որ «ԿԱՆԱՉ Հայաստան» հարթակը կծառայի ի նպաստ բաց և թափանցիկ անցման՝ դեպի կանաչ տնտեսություն։

Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի խոսքով՝ Հայաստանի տնտեսությունն ավելի կանաչ դարձնելը ճիշտ քաղաքականություն է այս դժվարին ժամանակներում, և դա կարող է ծառայել որպես ազգային ռազմավարական շրջանակ` դեպի կայուն, զրոյական արտանետումներով և կլիմայակայուն տնտեսություն արդարացի և ներառական անցում ապահովելու համար՝ միաժամանակ նվազագույնի հասցնելով հնարավոր մարտահրավերները, որոնց կարող են առերեսվել ազդակիր բնակչությունն ու համայնքները։

Նա վերահաստատել է ՄԱԶԾ-ի պատրաստակամությունը` մեկտեղելու իրենց ջանքերը ԵՄ-ի, ՀԲ-ի և այլ գործընկերների հետ` օժանդակելով ՀՀ կառավարությանը` կանաչ տնտեսության փոխակերպվելու ապացուցահենք, արդարացի և ռազմավարական գործընթացում, նպաստելով տնտեսական աճին, մարդկային զարգացմանը և երկրի եզակի բնական կապիտալին:

Քննարկումների ընթացքում Կառավարությունը ներկայացրել է Հայաստանում կանաչ տնտեսության անցման իր տեսլականն ու կլիմային և շրջակա միջավայրին վերաբերող քաղաքականությունը, որոնք կնպաստեն Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը, իսկ գիտակրթական հանրույթի, պետական հատվածի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են կանաչ և դիմակայուն տնտեսության անցման ճանապարհին առկա մարտահրավերների և հնարավորությունների վերաբերյալ իրենց փորձն ու դիրքորոշումը։

Փոխվարչապետ Մաթևոսյանը բարձր է գնահատել բոլոր գործընկերների և շահակիրների ջանքերն ու պատրաստակամությունը` մեկտեղելու իրենց գիտելիքները, փորձն ու ռեսուրսներն ի նպաստ երկրի կայուն աճի` «ԿԱՆԱՉ Հայաստան» հարթակի միջոցով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
42656 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի