Արարատի մարզի դատախազության կողմից հայտնաբերվել է հանցավոր ծագում ունեցող գույքի օրինականացման՝ փողերի լվացման դեպք

ՀՀ Արարատի մարզի դատախազությունում հայտնաբերվել են Մասիս քաղաքային համայնքի ղեկավարի պաշտոնն զբաղեցրած անձի կողմից  հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու մասին փաստական տվյալներ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազությունը:

Փաստական տվյալները հայտնաբերվել են Մասիսի քաղաքապետարանում առերևույթ հանցավոր չարաշահումների առթիվ 2019թ. դեկտեմբերին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հարուցված և ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության գործառույթն իրականացնելու ընթացքում:

Մասնավորապես պարզվել է, որ համայնքի նախկին ղեկավար Ս. Հ.-ն համայնքային սեփականություն հանդիսացող Մասիս քաղաքի Ազատամարտիկների 11 հասցեում գտնվող, «Սիս» ՓԲԸ-ի նախկին վարչական շենքն ու դրանով ծանրաբեռնված հողատարածքը իր և գործընկերոջ ընտանիքների սեփականությունը դարձնելու շահադիտական նպատակներով դեռևս 2007թ. դեկտեմբերի 27-ին համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացրել ընդհանուրը՝ 833.2 մ2 մակերեսով, 46.620.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով այդ շենքը նվիրատվությամբ ավագանու անդամ, «Սիս» ՓԲԸ տնօրեն Ա. Բ.-ին հատկացնելու հարցը։ Ավագանու նիստի ընթացքում համայնքի ղեկավարը Ա. Բ.-ին ներկայացրել է որպես սոցիալապես անապահովի, ինչպես նաև պատճառաբանել, թե վերջինս, որպես «Սիս» ՓԲԸ տնօրեն, քննարկվող շենքն օգտագործել է վերջին քսան տարիների ընթացքում։

Արդյունքում, նույն օրը ավագանու որոշմամբ վերը նշված վարչական շենքը նվիրատվությամբ հատկացվել է Ա. Բ.-ին: Այնուհետև, շենքը Ա. Բ.-ի անվամբ հաշվառելու համար համայնքի ղեկավարը 2008թ. փետրվարի 11-ին ավագանու քննարկմանն է ներկայացրել նույն հասցեում գտնվող 385 մ2 մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասն ուղղակի վաճառքի միջոցով Ա. Բ.-ին օտարելու հարցը, որը հաստատվել է ավագանու որոշմամբ: Արդյունքում` նշված շենքը և հողամասը գրանցվել է Ա.Բ.-ի անվամբ:

Դրանից ընդամենը 2 օր անց՝ 2008թ. փետրվարի 28-ին, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Ա.Բ.-ն համայնքի ղեկավարի պահանջով առուվաճառքի պայմանագրով նշված վարչական շենքն ու հողամասը չնչին` ընդամենը 1.000.000 ՀՀ դրամով վաճառել է վերջինիս խորհրդական Ռ. Ղ.-ին:

Ս. Հ.-ն նշված գույքը ձևականորեն թողել է Ռ.Ղ.-ի անվամբ մինչև 2017թ. նոյեմբերի 7-ը, երբ արդեն չի հանդիսացել Մասիս քաղաքային համայնքի ղեկավար։ Իսկ 2017թ նոյեմբերի 7-ին նրա հանձնարարությամբ Ռ.Ղ.-ն նշված շենքն իր հողամասով հավասարաչափ բաժիններով նվիրատվությամբ օտարել է Ս. Հ.-ի որդուն և գործընկերոջ եղբոր դստերը: Այդ կերպ, Ս․Հ․-ին մի խումբ անձանց հետ խմբի կազմում նախնական համաձայնությամբ օրինականացրել է նախկինում Մասիս քաղաքային համայնքին սեփականության իրավունքով պատկանող, սակայն ակնհայտ ապօրինի, հանցավոր եղանակով օտարված առանձնապես խոշոր չափերով հանցավոր ծագում ունեցող գույքը։

Նկատի ունենալով, որ հայտնաբերվել են մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը փոխանցման եղանակով օրինականացնելու (փողերի լվացման) առերևույթ հատկանիշների մասին փաստական տվյալներ՝ հսկող դատախազի կողմից վարույթն իրականացնող քննիչին տրված ցուցումով ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)) հարուցվել է քրեական գործ և միացվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) արդեն իսկ հարուցված և քննվող քրեական գործին:

Ի թիվս այլնի, դատախազը ցուցում է տվել նաև քննության առարկա դարձնել և քրեաիրավական գնահատականի արժանացնել Մասիս քաղաքային համայնքի ավագանու այն անդամների գործողությունները, ովքեր մասնակցել և կողմ են քվեարկել նշված անշարժ գույքը Ա. Բ.-ին օտարելու որոշումների կայացմանը։ Նախաքննությունը շարունակվում է։  

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1287 դիտում

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան

Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի

ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ

Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ