Երևան
12 °C
Ընդդիմությունը խաբել է իր ընտրողներին և հարկատուներին նույնպես խաբում է: Չեն գալիս աշխատանքի, ասում են՝ սեպտեմբերից էլ չենք գալու, բայց գումար են աշխատում: Չեն գալիս աշխատանքի, մանդատներից կզրկվեն, հետո ինչ ուզում են կանեն:
Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների՝ Ազգային ժողով չգնալուն և աշխատանքներին չմասնակցելուն՝ «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Դիտարկմանը՝ այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցով քննարկում եղել է, սակայն կարծիքները կիսվել են, Մեհրաբյանը նշում է՝ թող ՔՊ-ն որոշի, թե ինչ մարտավարություն է ընդունում:
«Սակայն գոյություն ունի օրենք: Մարդը, եթե աշխատանքի չի գնում, ի՞նչ է լինում. ազատում են աշխատանքից: Հիմա ինչ կապ ունի՝ այդ մարդը Իշխան Սաղաթելյա՞նն է, թե՞ Սաղաթել Իշխանյանը: Կապ չունի՝ պաշտոնյա, թե հասարակ աշխատակից: Չեմ կարող հասկանալ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելուն դեմ եղած պատգամավորների դիրքորոշումը»,- ասում է նա:
Մեհրաբյանը նկատում է՝ ընդդիմադիրները աշխատանքի չեն գնում, բայց հանրահավաքներ էլ չեն անում: Քաղաքագետը կարծում է՝ վախենում են արևահարվելուց. «Իրենք իրենց վրա գերեզմանաքար քաշեցին, տարբերություն չկա, թե էլ ինչ կանեն»:
Անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի մանդատը վայր դնելուն՝ զրուցակիցը ասում է՝ այսպես, թե այնպես Վանեցյանը ոչինչ չէր անում խորհրդարանում. նրա մանդատը վայր դնելը ոչինչ չի տալիս ոչ մեկին:
«Վանեցյանի հեռանալու շարժառիթներով չեմ հետաքրքրվել: Դա քաղաքական գործընթացների վրա ընդհանրապես չի ազդելու. ըընդամենը անձնական հարաբերություններ էին: «Հայրենիք» կուսակցության և ՀՀԿ-ի միջև ոչ մի գաղափարախոսություն չկար, կար միայն խմբային շահ: Իսկ դա հանրության հետաքրքրության շրջանակում այլևս չի տեղավորվում»,- նկատում է քաղաքագետը և հավելում՝ նույնը «Հայաստան» խմբակցությանն է վերաբերում:
Հարցադրմանը՝ նկատի ունի՝ քաղաքացիներին այլևս չե՞ն հետաքրքրվում քաղաքական անցուդարձով, վերջինս ասում է՝ ոչ թե քաղաքական անցուդարձից են հոգնել, այլ այս ընդդիմադիրների անպատասխանատու պահվածքից:
«Հասարակությունը շահագրգռված է այս անճաշակ բեմականացման վերջը տեսնել: Վերջն էլ խորհրդարանական ընդդիմության վտարումն է լինելու քաղաքական դաշտից, քանի որ մարդիկ ակնկալում են արդյունավետ աշխատանք, ինչը չեն տեսնում: Հաջորդ ընտրություններին կերևա, թե նրանց փոխարեն ովքեր կգան»,- նշում է նա:
Հարցին՝ կարծում է արտահերթ ընտրություննե՞ր են լինելու, ոչ թե հերթական, Մեհրաբյանը դրական պատասխան է տալիս. «Ակնկալում եմ հերթական ընտրությունների ժամկետին չենք հասնի: Մեզ պետք են նոր Սահմանադրություն և նոր ընտրություններ: Նոր ընտրությունների դեպքում, վստահ եմ, այսօրվա խորհրդարանական ընդդիմությունն այլևս չի լինի խորհրդարանում: Կարող են լինել նոր ուժեր, որոնք դեռ չեն ձևավորվել, սակայն կարող են միանալ արդեն գոյություն ունեցող ուժերից որոշները»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT