Երևան
12 °C
Օրեր առաջ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել էր ՀՀ Կառավարությանը՝ առցանց հարթակներում տեղեկատվության անվտանգության իրավական կարգավորման և վերահսկողության հարցով:
Բանն այն է, որ ՀՀ դատախազությունը վերջին շրջանում մեծաթիվ ահազանգեր է ստանում այն մասին, որ ինտերնետային կայքէջերով ու սոցիալական ցանցերով հրապարակվում են նյութեր ու գովազդներ, որոնք պարունակում են ազգային, կրոնական, սեռական կամ այլ խտրականության տարրեր, ինչպես նաև Հայաստանում շրջանառությունն արգելված նյութերի, այդ թվում թմրամիջոցների գովազդ:
Արթուր Դավթյանի խորհրդական Գոռ Աբրահամյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նշում է՝ կառույցի կողմից իրականացվել է ուսումնասիրություն ԶԼՄ-ների և սոցիալական ցանցերի շրջանում և արձանագրվել է վերոնշյալ դեպքերի հետ կապված խախտումներ:
«ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում մեծ տարածում են գտնում հանցագործության տարրեր պարունակող և հանցագործություն կատարելուն դրդելուն կամ արդարացնելու միտումներ ունեցող նյութերը կամ գովազդները: Դրանք լինում են գովազդների, լրատվական նյութերի, գրառումների տեսքով: Ինչպես նաև շատ են դեպքերը, երբ բռնության դեպքերի տեսանյութերը կամ լուսանկարները տեղադրվում են սոցիալական ցանցերում և արդեն այնտեղից էլ կայքերում: Ծեծկռտուքների տեսանյութեր՝ ուղեկցվող հայհոյանքներով, ինքնասպանության տեսանյութեր, որտեղ մարդիկ ցույց են տալիս ինչպես են վերջ տալիս իրենց կյանքին կամ հակառակը, երբ այլ մարդու կյանք են խլում: Այսպիսի կոնտենտը պետք է բացառվի ԶԼՄ-ներով»,-նշում է նա՝ արձանագրելով՝ ՀՀ-ում չկան իրավական մեխանիզմներ այս երևույթների դեմ պայքարելու համար:
Աբրահամյանի խոսքով՝ ներդրված չեն նաև վերահսկողության մեխանիզմներ և այսպիսի երևույթների ահագնացող չափերի հասնելն է դարձել պատճառ նման նախաձեռնությամբ հանդես գալու:
«Ի սկզբանե ցանկանում եմ ասել, որ մենք դեռևս վերջնական «դեղամիջոց» չենք առաջարկել, մենք ընդամենը բերել ենք օրինակներ այլ երկրներից, որոնց մոդելը կարող է գործածվել նաև մեզ մոտ: Օրինակ՝ Գերմանիայում սոցիալական ցանցերի վրա դրվել է օրենքին հակասող տեղեկատվությունը վերացնելու կամ էլ արգելափակելու պարտականություն: Ոչ իրավաչափ վարքագիծ թույլ տված ռեսուրսը ենթարկվում է վարչական պատասխանատվության՝ տուգանքի, որի չափը տատանվում է 5-50 մլն. եվրոյի սահմաններում: Նման մեծ չափի տուգանք սահմանելու նպատակը օրենքը խախտելու գիտակցված վարքագիծը կանխելն է: Իսկ ՌԴ-ում նման տեղեկատվության հայտնաբերման դեպքում, ՌԴ գլխավոր դատախազի կամ նրա տեղակալների կողմից գործադիր իշխանության դաշնային մարմնին /Роскомнадзор/ ներկայացվում է տվյալ տեղեկատվության անհապաղ հեռացման և ինտերնետ ռեսուրսների հասանելիության սահմանափակման պահանջ: Իրավասու մարմնի կողմից տեղեկատվությունը ստանալու պահից 1-օրյա ժամկետում ինտերնետ ռեսուրսի տիրոջ կողմից տեղեկատվությունը չհեռացվելու դեպքում տվյալ ինտերնետ ռեսուրսի հասանելիությունը սահմանափակվում է: Սակայն մենք սրանք որպես օրինակ ենք բերում, չենք տալիս նախապատվություն, մեր մոդելը կարող է լինել լրիվ այլ: Այս փուլում գլխավոր խնդիրը այս մասին հանրայնացնելն էր, առաջարկը ներկայացված է Կառավարությանը, այնուհետև արդեն կկատարվեն համապատասխան քննարկումներ և աշխատանքներ»,-ասում է Աբրահամյանը:
Հարցադրմանը՝ մոնիթորինգի արդյունքում պարզվե՞լ է, թե հիմնականոււմ որ հանցագործություններն են ավելի տարածված, մեր զրուցակիցն ասում է՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն ամենից ահագնացողն ու տարածվողն է:
«Սոցիալական ցանցերում անասելի չափերի են հասել թմրամիջոցների գովազդը: Հայտարարությունների միջոցով թմրամիջոցներ վաճառողները գնորդին բացատրում են տեղ, վայր և մնում անոնիմ: Այս հարցն արդեն անվտանգային խնդիր է դարձել, այդ պատճառով Գլխավոր դատախազը նաև ԱԺ-ում հատուկ կոչով է հանդես և հանրության ուշադրությունն է հրավիրել այս խնդրի վրա»:
Աբրահամյանը նկատում է՝ շատ են նաև սոցցանցերում և ԶԼՄ-ներում այնպիսի նյութերը և խաղերը, որոնք կարող են հիմք դառնալ դեռահասների ոչ ճիշտ վարքի, ընդհուպ՝ մինչև ինքնապսանություն գործելուն:
Հարցադրմանը, եթե նման գրառումը կատարում է սոցցանցերի օգտատերը, և ԶԼՄ-ներն են այն զետեղում են կայքում, այս դեպքում ո՞ւմ է բաժին հասնելու պատասխանատվությունը, դատախազի խորհրդականը նշում է՝ պատասխանատվության հիմնական կրողը այդ գրառման հեղինակն է, սակայն ԶԼՄ-ն էլ այն իր կայքում տեղադրելով դառնում է նրա «հանցակիցը»:
Գոռ Աբրահամյանի խոսքով՝ շատ են նաև սոցիալական ցանցերի միջոցով շորթման կամ անօրինական գումար աշխատելու դեպքերը, որոնք նույնպես անասելի մեծ չափերի են հասնում:
Վերջինս խոսելով ֆինանսական բուրգ ասվածի մասին, մանրմասնում է. «Օրինակ՝ ֆինանսական բուրգ ասվածը, երբ քաղաքացիները գումարներ են ներդնում, սակայն որոշ ժամանակ անց այդ կայքերն այլևս գոյություն չեն ունենում: Կայք էր ստեղծվել, որը զբաղվում էր սեռական ծառայությունների մատուցմամբ և այսպես կոչված «բիզնես գործունեությամբ»: Կայքում տեղադրված էին աղջիկների տվյալներ, արժեքներ, նկարներ: Սակայն Դատախազությունը միջոցառումներ ձեռնարկեց, որպեսզի հայաստանյան օպերատորների միջոցով տվյալ կայք մուտք գործել չհաջողվի: Հաճախ էլ «List.am» կայքի միջոցով ինչ-որ իրեր են վաճառում, գնորդը գումարը փոխանցում է, սակայն ապրանքն այդպես էլ չի ուղարկվում, իսկ տվյալ օգտահաշիվը՝ ջնջվում: Նաև այպիսի դեպքերի կանխման համար է Դատախազը դիմել է Կառավարությանը»,-ասում է Աբրահամյանը:
Նա նաև նկատեց՝ ամենից շատ տարածված մոլորություններից մեկն էլ խաղամոլության տարածումն է, որի գովազդներն ամենուր են՝ ինչպես սոցցաներում, այնպեսլ էլ կայքերում և փողոցներում:
«Շատ ուրախ եմ, որ այդ խնդրին այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ընթացքում անդրադարձավ: Քանի որ խաղամոլության գովազդը մարդուն հանցագործության մղելու մի գործընթաց է: Գովազդի տիրույթում պետք է պետությունը պայքարի: Չպետք է ատելության խոսք, սեռական, կրոնական, ազգային խտրականություն, բռնության տեսարաններ պարունակող որևէ երևույթ հայտնվի տեղեկատվական հարթակներում և ռեսուրսներում»:
Նշենք, որ այսօր Կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդիմացավ ՏԿԵ նախարարությանը, ԱԱԾ-ին և Ոստիկանությանը, նշելով, որ վիճակախաղերի գովազդն արգելող օրենք է ընդունվել, սակայն ամեն քայլափոխի այդ գովազդներն են կրկին:
Աբրահամյանից հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է Հայաստանն էլ այլ երկրների օրինակին հետևլով որոշակի սահմանափակումներ կիրառի մեր երկրում գործող սոցիալական ցանցերի գործունեության մեջ: Վերջինս բացասական պատասխան տվեց:
«Դա արդեն կլինի խոսքի ազատության սահմանափակում: Սոցիալական հարթակները հաղորդակցման միջոց են, սակայն շատերն այդ միջոցներն օգտագործում են ուղղված հանցագործությունների ծավալների մեծացման: Մենք դա պետք է կանխենք: Խոսքի ազատության դեմ որևէ քայլ չենք պատրաստվում իրականացնել, մեր նպատակը սոցիալական ցանցերում տեղեկատվության անվտանգության ապահովումն է»,-եզրափակեց նա:
Անյուտա Աթանեսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT