Հայաստանում կա պարեկային ծառայություն, բայց չկա դատախազություն, որը զերծ է ԽԾԲ-ական պաշտպանությունից. Իոաննիսյան

Գիշերը պարեկները կանգնեցրել են Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Էդգար Պետրոսյանւին և պարզել, որ նա մեքենան վարել է ոչ սթափ վիճակում:

Այս մասին «Ֆեյսբուքի»-ի իր էջում գրառում է կատարել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը:

«Դատախազ Պետրոսյանը, սակայն, դիմադրություն է ցույց տվել, որի արդյունքում պարեկները ստիպված են եղել կիրառել ձեռքի արցունքաբեր գազ ու ձեռնաշղթաներ, որից հետո դատախազը ձերբակալվել է:

Այս պատմության էպիկ մասն այն է, որ մեկ այլ դատախազի որոշմամբ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրած դատախազ Էդգար Պետրոսյանը ազատ է արձակվել, իսկ նրա ձերբակալումը որակվել «ապօրինի»:

Այսպիսով, Հայաստանում կա պարեկային ծառայություն, որի համար մեկ է, թե խմած վարորդն ով է, բայց չկա դատախազություն, որը զերծ է ԽԾԲ-ական ավանդույթների պաշտպանությունից:

Հ.Գ. Էդգար Պետրոսյանը, իմիջիայլոց, ԱԺ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի եղբայրն է»,-գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի եղբայրը՝ դատախազ Էդգար Պետրոսյանը, բերման է ենթարկվել ոստիկանություն և ձերբակալվել:

 «Հայկական ժամանակի» հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը հայտնել էր, որ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազ Էդգար Պետրոսյանին պարեկները կանգնեցրել են Նոր Նորք վարչական շրջանում գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետի մոտ, սակայն վերջինս չենթարկվելով պարեկների հորդորին՝ մեքենան վարել է մինչև իր տուն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1621 դիտում

Էլմիրա Կարապետյանը, բալիկին սպասելով, հրաձգության Եվրոպայի փոխչեմպիոն դարձավ․ Անդրեասյան

Մեր մոտեցումը հստակ է․ անհետ կորածների և Ադրբեջանում պահվող հայերի հետ կապված խնդիրները պետք է լուծվեն. Հիպեր

Անանուն նամակի հիման վրա հրապարակվել է հոդված, որում ներկայացված են մի շարք սխալ ենթադրություններ․ ՊՆ

Պատիվ էր վրացի ընկերների հետ նվագել վրացի ընկերների համար․ վարչապետ․ տեսանյութ

Իսրայելի նպատակը Թեհրանում իշխանափոխությունն է. Անկարայի պահանջը անփոփոխ է՝ վերադառնալ դիվանագիտությանը․ Ֆիդան

Ձեր աշխատանքի և հարկատուների պատասխանատվության շնորհիվ արձանագրվեց 7.2% տնտեսական աճ․ Պապոյանը՝ գործարարներին

Արարատ Միրզոյանն ու Ժան-Նոել Բարոն հեռախոսազրույցում անդրադարձել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

Սամվել Հակոբյանը վայր է դնում Երևանի ավագանու անդամի մանդատը

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Քուվեյթի ԱԳ նախարարի հետ

Կալուգայի Սամոն պրորաբ է. օգտագործելու են շպրտեն. փաստաբաններն էլ կթում են, փողերը ուտում. տեսանյութ

Դեսպան Խաչատրյանը Գիյոմ Օլանյեի հետ Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել

Հրթիռակոծվել է Ղոմ քաղաքում գտնվող Առաջնորդության փորձագետների խորհրդի շենքը

Երևանում կառուցվող էլիտար նորակառույցի շինհրապարակում հայտնաբերվել է 49-ամյա ամրանագործի դին

Ոչ ֆորմալ հանդիպում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծառուկյանին ասել են տրոյական ձի, Նոյյան տապան է սարքել․ ոնց հասկանում եմ՝ դա էլ է ապօրինի գույքով անցնելու

Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը հեռախոսազրույցում անդրադարձել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

Գնդակային հրաձգության ԵԱ․ Հայաստանի տղամարդկանց ընտրանին՝ թիմային պայքարի ոսկե մեդալակիր

Նոր ազատումներ ՆԳՆ-ում. մանրամասներ

«Իմ քայլը», «Երեմյան» ընկերությունների խմբի հետ համագործակցելով, կբացի ներառական սրճատուն. տեսանյութ

Մեկնարկեց աշխատանքային այցս Վրաստան․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սրբուհի Գալյանը Իրանի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է խաղաղության հնարավորինս շուտ վերականգնումը

Ես ասացի՝ չափազանց ուշ է․ Թրամփը՝ Իրանի հետ բանակցությունների մասին

Չափագրումներ են իրականացրել Մ-4, Երևան-Սևան ճանապարհի երթևեկելի գոտիներում, ուսումնասիրվել է ծածկը

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան

Արարատ Միրզոյանը Օմանի Սուլթանության ԱԳ նախարարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

Տարածաշրջանում կա երկարատև խաղաղության իրական, տեսանելի հնարավորություն․ նախագահի հարցազրույցը «Կաթիմերինի»-ին

Ըստ պաշտոնական տվյալների՝ ունենք անհետ կորած 195 անձ, որից 175-ը՝ զինծառայող, մյուսները՝ խաղաղ բնակիչ․ Գալյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 3-ին

Ալեն Սիմոնյանն ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրենին

Համլետ Մանուկյանը ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն մարմնամարզիկ

Ենթադրում եմ, որ պետք է լինեն. Ռուբեն Ռուբինյանը՝ երկաթուղուն առնչվող քննարկումների մասին

Իսրայելը հայտնել է Իրանի կենտրոնական գրասենյակին հարվածի մասին. այնտեղ են եղել ամենաբարձրաստիճան պաշտոնյաները

Իրանը կոչ է անում եվրոպական երկրներին ձեռնպահ մնալ պատերազմին մասնակցությունից. Բեղայի

Քննարկվել են «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում առաջարկվող լրացումները. ինչ է այն ենթադրում

Բուլղարիան Հայաստանի հուսալի գործընկերն է Եվրոպական Միությունում. վարչապետ

Ես էլ եմ ծխել, հայրս էլ, բայց շատ էի նեղվել, երբ իմացա՝ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախսը մեծ է. վարչապետ

Իրանը 50 հատ Հյուսիսային Կորեա է. Նեթանյահուն՝ «միջուկային սպառնալիքի» մասին

Սերժ Սարգսյան քաղաքական գործիչ քաղաքական դաշտում գոյություն չունի. Ալեն Սիմոնյան

ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափի՝ շուրջ 3.1 կգ թաքցված ոսկու ներմուծում. շուկայական արժեքը՝ 500 հազար դոլար

Դա զավեշտալի է. Նեթանյահուն՝ Իրանի հետ կոնֆլիկտում Իսրայելի կողմից Թրամփին ներքաշելու մասին պնդումներին