Հիշեք, որ դուք եք լինելու ձեր կյանքի կերտողը. ՀՀ նախագահը ՀՊՏՀ-ում մասնակցել է շրջանավարտների դիպլոմների հանձնմանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մասնակցել է շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ  նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նախագահը շնորհավորել է ապագա տնտեսագետներին և հաջողություններ մաղթել:

Իր խոսքում նախագահ Խաչատուրյանը նշել է.

«Ես նայում եմ հիմա բոլոր այն մարդկանց, ովքեր համարվում են շրջանավարտ և ուզում եմ հասկանալ, թե ինչ զգացմունք կա նրանց մեջ, որովհետև ուզում եմ ինձ ձեր տեղում պատկերացնել 1980 թվականին, երբ ես շրջանավարտ էի: Ավարտում էի այն ժամանակվա Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտը, որի իրավահաջորդը համալսարանն է:

Տարբերությունը շատ մեծ է, բացի ժամանակից, բովանդակության առումով էլ: Այն ժամանակ մենք Խորհրդային միության մի մաս էինք, հիմա դուք Հայաստանի Հանրապետության, անկախ պետության Պետական տնտեսագիտական համալսարանի շրջանավարտներ եք:

Ամենակարևոր ձեռքբերումը, որ կա, որի գնահատականը դեռևս ամբողջապես չենք գիտակցել՝ դուք ազատ մարդիկ եք, ամբողջապես ազատ մարդիկ եք: Այսօր ձեր կյանքում մի շատ կարևոր իրադարձություն է կատարվում, դուք ստանում եք դիպլոմ և ձեր կյանքի մի էջը փակվում է և սկսվում մեկ այլ էջ, որը շատ ավելի հետաքրքիր է լինելու իր անակնկալներով, իր լավ ու վատ կողմերով, բայց համոզված եմ նաև՝ ձեր համար ձեռքբերումներով:

Ինչքանով ձեր հաջորդ էջը կբացվի լավ, ինչքանով դուք հաջողակ կլինեք, ինչքանով դուք իսկապես ինքներդ բավարարված կլինեք ձեր տեղով հասարակության մեջ, պետության մեջ, կախված է ձեզանից: Դուք արդեն ինքնուրույն եք:

Սա շատ կարևոր է: Հիշենք մի բան, որ դուք եք լինելու ձեր կյանքի կերտողը, մինչ հիմա է, գուցե էլի ինչ-որ ժամանակ ձեզ օգնողներ են լինելու, ձեզ ուսուցանողներ են լինելու՝ ձեր ծնողները, ձեր դպրոցի ուսուցիչները, համալսարանի դասախոսները, բայց կյանքի հետագա շրջանում դրանք ավելի քչանալու են և դուք ինքներդ եք ավելի պատասխանատու լինելու ձեր արարքների համար:

Եվ այն ազատությունը, որ դուք ստացել եք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, դա նաև պատասխանատվություն է նրա համար, թե ինչ եք ստացել այստեղ և ինչպես եք այն կիրառելու:

Դուք աշխարհի ամենաերջանիկ մարդիկ եք, ունեք ուժ, կորով, երիտասարդ եք, ունեք նախաձեռնություններ, մեծ հնարավորություններ և ամենակարևորը՝ երազանքներ և դուք այդ երազանքներն իրականացնողներն եք լինելու:

Ես էլի կրկնում եմ՝ ձեզնից է կախված այդ երազանքների իրականացումը և թե ինչ հաջողություններ կունենաք:

Ես համոզված եմ, որ այն գիտելիքները, որ դուք ստացել եք այս տարիների ընթացքում, դրանք իսկապես պետք են լինելու ձեր կյանքում և մասնագիտական առումով, և մարդկային առումով, որովհետև համոզված եմ, որ համալսարանում իսկապես արժանի մարդիկ են եղել ձեր դասախոսները:

Ես շատերին ճանաչում եմ, շատերի հետ սովորել եմ, գիտական գործունեությամբ եմ զբաղվել, և գիտեմ, որ այդ մարդիկ պատասխանատու են վերաբերվում իրենց մասնագիտությանը: Համոզված եմ, որ դուք իսկապես կդառնաք Հայաստանի Հանրապետության արժանի քաղաքացիներ, կլինեք մարդիկ, որոնք մեր երկիրը կդարձնեն ավելի լավը, մեր երկիրը կզարգացնեն, որովհետև մեր երկրի միակ կարող ուժը դուք եք և ձեր նմանները՝ այսինքն մարդիկ, ովքեր ունեն գիտելիք, ովքեր կրթված են և դրանով կարող են օգնել մեր պետությանը, մեր ժողովրդին, մեր հայրենիքին, որպեսզի մենք ապրենք ավելի անվտանգ, լինենք ավելի ուժեղ և իսկապես բոլոր փորձություններին դիմանանք:

Ես սրտանց ձեզ հաջողություններ եմ մաղթում, անձնական երջանկություն, առողջություն և բոլորիս մաղթում եմ, որ մենք իսկապես կարողանանք մեր երկիրը ծաղկեցնել մեր գիտելիքով»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1150 դիտում

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն

Մեր սերնդից հետո այլևս տղամարդ չի մնացել. Լուկաշենկո. տեսանյութ

Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան Ադրբեջանում է. նրան ընդունել է Ալիևը

Գիշերային ստուգայցեր Երևանի հեստապարային ակումբներում, հայտնաբերվել են խախտումներ. տեսանյութ

Հայաստանն աջակցում է Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղություն հաստատելու Հորդանանի ջանքերին. վարչապետ

Ռուսական ՀՕՊ-ը գիշերը խոցել է ուկրաինական 110 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը 9-րդ անգամ հայր է դարձել

Զբոսաշրջային վիզայով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում ծննդաբերելու նպատակով

Հողաշերտի փլվածքից հետո Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը մասամբ փակ է. կա կրկնակի փլուզման վտանգ

Կապան-Քաջարան ավտոճանապարհին բախվել են բեռնատարը և մարդատարը․ կա տուժած

Ջրանցքից դուրս է բերվել չպարզված քաղաքացու դի

Նոր ցիկլոն և անձրևներ. Սուրենյանը եղանակային նորություն է հայտնել

Մարդկանց սպանում էին, ունեցվածքը խլում. Քոչարյանի կառավարման շրջանում մեկ միլիոն մարդ է լքել երկիրը. տեսանյութ

Բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Միցուբիշի»-ն. վիրավորներ կան

Քաղաքացին կկարողանա տեսական և գործնական քննությունները հանձնել տարբեր Հաշվառման-քննական բաժիններում. նախարար

Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը

Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին-Չիվա ավտոճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Կաննի փառատոնի փակման օրը Ֆրանսիայի հարավը մնացել է առանց էլեկտրականության. ցուցադրումները դադարեցվել են

Վանաձորում ավտոմեքենա է այրվել

Երբ ինձ թիրախավորում էին, ես զբաղված էի գործով. չեք նկատել, որովհետև հանձնարարություն ունեք՝ չնկատել. Հակոբյան

«Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինի. ՊԵԿ

Ծաղկաձորում կվադրոցիկլի ինքնավթարի հետևանքով մահացած աղջիկները շրջանավարտներ չեն. ՆԳՆ ոստիկանություն

Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացն ակտիվացել է. 2 մլրդ դրամ արդեն վերադարձվել է. տեսանյութ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կայցելի Ռուսաստան

Հեղուկ գազ տեղափոխող կցորդիչով բեռնատարը Դիլիջան-Երևան ճանապարհին կողաշրջվել է

Կառավարությունը կսուբսիդավորի սպանդանոցային մորթի ծառայության գինը. Գևորգ Պապոյանը մանրամասնել է գործընթացը

Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» վճարի որոշման մի շարք դրույթներ. Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի

Ինչպես է հայտնաբերվել 2-ամյա Տիգրանի դին. ՆԳ նախարարն այցելել է փոքրիկի տուն

Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությունը ներկայացրել է իր ընթացիկ ծրագրերը Հայաստանում

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. անձրևներ կտեղան

14 բալիստիկ հրթիռ, 250 հարվածային ԱԹՍ. ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Ուկրաինային

Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետը

2-ամյա Տիգրանի մարմինը գետից դուրս հանելուց հետո բազմաթիվ իրավապահներ են աշխատում դեպքի վայրում. տեսանյութ

Երեխայի դին հայտնաբերվել է 10։40-ին, դուրս բերվել՝ 11։11-ին. քանի փրկարար և ոստիկան է ներգրավվել որոնմանը

Զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարան

Ծաղկաձորում կվադրոցիկլը կողաշրջվել է. զոհեր և վիրավորներ կան

Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին

Ախուրիկի մանկապարտեզի բացմանը չմասնակցելով վերահաստատում եմ՝ պետական միջոցը չպետք է անտեղի ծախսվի. Առուշանյան

2-ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չկան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

ԱՄՆ-ն սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացման գործընթացը