Երևան
12 °C
Հյուսիսային պողոտայի եւ Կասկադի կառուցապատման ծրագրերի իրականացման գոտում 18 պատմամշակութային հուշարձան է ոչնչացվել, որոնցից միայն 3 մասին է տեղեկատվություն հայտնի: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց դատախազ Աղավնի Մադոյանը:
Նրա փոխանցմամբ՝ Պուշկին 28, Պուշկին 11 եւ Արամի 36 հասցեներում գտնվող 3 հուշարձանի վերաբերյալ քանդման թույլտվության հետ մեկտեղ եղել է նաեւ նախագծման թույլտվություն:
«Արամի 36, Պուշկինի 28, Պուշկինի 11 հասցեների հուշարձանների ճակատային երեսաքարերը չափագրվել, համարակալվել են, կազմվել է ճակատային մասի վերականգնման նախագիծ, ինչպես նաեւ՝ կնքվել պահատվության պայմանագրեր, որոնցով սահմանվել են հուշարձանների վերականգնման նախատեսվող աշխատանքների կատարման ժամկետներ»,- նշում է դատախազը:
Սակայն, թե ինչո՞ւ դրանք 20 տարուց ավելի է՝ չեն վերականգնվել կամ արդյոք առհասարակ պիտանի կլինե՞ն մեկ այլ վայրում վերակառուցելու, Աղավնի Մադոյանի փոխանցմամբ՝ առայժմ հայտնի չէ, կպարզվի քննությամբ:

Հուշարձաններից մեկի մասին տեղեկատվություն տրամադրելիս դատախազը, որպես օրինակ, նշում է Արամի 36 հասցեի ճակատագիրը:
2008 թվականի «Սոգլասիե-Արմենիա» ՍՊ ընկերության եւ մշակույթի նախարարության լիազոր մարմնի միջեւ կնքվել է պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանի օգտագործման պահպանման պարտավորագիր, որով սահմանվել է այդ հուշարձանի վերականգնման նախատեսվող աշխատանքների կատարման ժամկետը. սկիզբը նշվել է 2009 թվականը մարտի 10-ը, ավարտը՝ 2010 թվականի մարտի 10-ը:
Մինչդեռ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալի գրությանը կից ներկայացված տեղեկանքից պարզ է դարձել, որ նշված պարտավորագրով պահպանման ենթակա՝ Երեւանի Արամի փողոցի 36 հասցեում գտնվող Գեղամ Թադեւոսյանի տունը չի պահպանվել: Ըստ հավաստի տեղեկատվության՝ այդ հասցեի հուշարձանի քարերը պահեստային տարածքներից մեկում են պահվում:
Դատախազի հաղորդմամբ՝ ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երեւանի Հյուսիսային պողոտայի եւ Կասկադի կառուցապատման ծրագրերի իրականացման գոտում ոչնչացված պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանները գտնվել են Պուշկին 25, Պուշկին 14, Պուշկին 15, Պուշկին 11, Պուշկին 28, Պուշկին 23, Պուշկին 34, Պուշկին 19, Արամի փողոցի 38, Արամի 36, Արամի 34, Աբովյան 1/4, Թումանյան փողոցի 21/4, Թումանյանի 23/1, Տերյան փողոցի 35, Տերյանի 31, Տերյանի 29, Տերյանի 27, Տերյանի 23 եւ 25, Հին Երեւանցու 37 հասցեներում:
«6 հուշարձան ՀՀ կառավարությունը 2004 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ 1616-Ն որոշմամբ ընդգրկել է հաստատված՝ Երեւանի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, մնացած 13 հուշարձան-կառույցները ընդգրկված են եղել ՀՀ կառավարությանն առընթեր՝ Հուշարձանների պահպանության գլխավոր վարչության պետի՝ 1990 թվականի հաստատած՝ Երևան քաղաքի պատմամշակութային անշարժ հուշարձանների ցուցակում»,- հայտնում է նա՝ հավելելով՝ դրանցից մասնակիորեն պահպանվել է միայն Երևանի Պուշկինի 25 հասցեում գտնվող հուշարձանը:
Դատախազը նաեւ հավելում է՝ կատարված ծավալուն ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2000-2010 թթ. ընթացքում Երեւանի քաղաքապետարանի, ինչպես նաեւ մշակույթի նախարարության համապատասխան պաշտոնատար անձինք դրսեւորել են ծառայության նկատմամբ անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունք, ինչի հետեւանքով չեն կատարվել կամ ոչ պատշաճ են կատարվել հուշարձանների պահպանման եւ հսկողության իրականացման գործառույթները:
Այդ տարիներին Երեւանը 4 քաղաքապետ է փոխել.
1999-2001 թթ. Երեւանի քաղաքապետն է եղել Ալբերտ Բազեյանը, 2001-2003 թթ.՝ Ռոբերտ Նազարյանը, 2003-2009 թթ.՝ Երվանդ Զախարյանը, իսկ 2009-2010 թթ.՝ Գագիկ Բեգլարյան:
Այդ տարիներին Հայաստանը փոխել է 5 մշակույթի նախարար.
1998-2003 թթ. ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարն է եղել Ռոլանդ Շառոյանը, 2003-2004 թթ. ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարն է եղել Թամար Պողոսյանը, 2004-2006 թթ. Հովիկ Հովեյանը, 2006 թվականի փետրվարի 2-ից մայիսի 22-ը՝ Գեւորգ Գեւորգյանը, իսկ 2006-2016 թթ.՝ Հասմիկ Պողոսյանը:
«Ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք պարունակում են ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 315 -րդ հոգվածով (գործող ՀՀ քր․ օրեսնգրքով 446-րդ հոդվածի 1-ին մաս՝ Պաշտոնեական անփութություն) եւ ՀՀ քրեկան նույն նախկին օրենսգրքի 204-րդի հոդվածով (գործող ՀՀ քր․ օրենսգրիքի 301-րդ հոդվածի 1-ին մաս՝ Պատմության կամ մշակույթի հուշարձաններ կամ առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր ոչնչացնելը կամ վնասելը) նախատեսված առերեւույթ հանցավոր արարքների հատկանիշների մասին տվյալներ: Դատախազությունը չափազանց ուշադիր է պատմամշակութային հուշարձանների, պատմական միջավայրի ճշգրիտ պահպանմանը, ցանկացած ոտնձգություն կարժանանա քրեաիրավական համապատասխան գնահատականի»,- շեշտում է դատախազը:
Մադոյանի փոխանցմամբ՝ վերոնշյալի ուսումնասիրության արդյունքները հանցագործության կատարման մասին հաղորդմամբ ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու հանձնարարությամբ:
ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ գործով արդեն նախաձեռնվել է վարույթ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT