Անունները կախվածության մեջ են պահում ընտրողին. նոր ստեղծվող կուսակցություններն այլևս անձնանունով չեն կարող կոչվել

ՀՀ ընտրական օրենսգրքի նոր փոփոխության համաձայն՝ կուսակցությունների և դաշինքների անվանումները չեն կարող լինել անձնանուններ, դրանց հոլովաձևերը, շփոթելու աստիճան նմանություններ, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների անուններ։

Համահեղինակների կարծիքով՝ քաղաքացին պետք է ընտրի՝ ոչ թե ցուցակում անձի անունը տեսնելով, այլ քաղաքական ծրագրին ծանոթանալով։

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ընտրական օրենսգրքում փոփոխության համահեղինակ Հերիքնազ Տիգրանյանի խոսքով՝ երբ կուսակցությունը կամ դաշինքը լինում է կոնկրետ անձի անունով, ապա այս դեպքում վերանում է համամասնական ընտրակարգի բովանդակությունը։

«Հայկական ժամանակի» հետ զրույցում վերջինս շեշտում է՝ համամասնական կարգը ներդրվել է, որ կուսակցությունները և քաղաքական ուժերը ակտիվանան, սակայն անձնանուններով գործող կուսակցության կամ դաշինքի պարագայում բացակայում է քաղաքական բովանդակությունը։

«Կուսակցությունների և դաշինքների անունները, երբ լինում են գործող քաղաքապետի կամ հայտնի որևէ մեկի անունով, այս պարագայում վերանում է համամասնական կարգի էությունը։ Երբ ուժի անունը դնում են կոնկրետ անձի անուն, պայքարը անձերի միջև է ընթանում արդեն։ Այսինքն՝ մարդիկ կողմնորոշվում են անձերով, չեն ուսումնասիրում և հետաքրքրվում տվյալ ուժերի քաղաքական ծրագրերի մասին, ընտրում են այդ կուսակցությանը կամ անձին միայն անվան համար»,- ասում է նա։

Ըստ Տիգրանյանի՝ այս փոփոխությունը կնպաստի, որ թաղային հեղինակությունները, գործող քաղաքապետը և այլք իրենց անվանումները չօգտագործեն՝ քաղաքացիներին կախվածության մեջ պահելու համար։ Փոփոխությունը վերաբերելու է միայն նոր ստեղծվող կուսակցություններին, գործող կուսակցությունները կամ դաշինքները կարող են շարունակել իրենց գործունեությունը, անգամ եթե անձնանունով են կոչվում կամ տեղական ինքնակառավարման մարմնի։

«Մարդիկ պետք է քաղաքական ծրագրերը կամ կուսակցությունների գաղափարախոսությունները հասկանան։ Այս պարագայում նայում են՝ կուսակցության կամ դաշինքի առաջնորդը, անձը ով է ու դրանով էլ կողմնորոշվում»,- նկատում է նա։

Հայաստանում քանի՞ դաշինք կամ կուսակցություն կա, որոնց անունները անձնանուններով են, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների անուններ են, պատգամավորը նշել չի կարողանում, քանի որ դեռևս վերլուծություն այս մասով չեն արել։

Նրա փոխանցմամբ՝ լինում են նաև դեպքեր, երբ դաշինքի անվանումը անձնանուն է, սակայն կուսակցության մեջ այդ անունով անձ չկա։

«Օրինակ՝ «Բալասանյան» կոչվող դաշինքում Բալասանյան անվանումով անձ չկար։ Այս ընթացքում դեռ թեկնածուների գրանցման ընթացքը չի սկսվել, հարթակը դեռ բաց չէ՝ կուսակցությունների կամ դաշինքների ձևավորման համար։ Սակայն այս դրույթները նոր ձևավորվող կուսակցությունները կամ դաշինքները պետք է հաշվի առնեն»,- ընդգծում է ՔՊ պատգամավորը։

Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծի համահեղինակ, ընտրական գործընթացների փորձագետ Դանիել Իոաննիսյանն էլ մեզ հետ զրույցում շեշտում է՝ այս փոփոխության հիմնական նպատակը կուսակցությունների չանձնավորումն է։

«Մենք Հայաստանում ուզում ենք կառուցել խորհրդարանական հանրապետություն, իսկ այդ հանրապետությունը լինում է կա՛մ կուսակցությունների վրա հիմնված համամասնական, կա՛մ մեծամասնական կերպով։ Միասնական ընտրակարգը ՀՀ-ին հարմար չէ, այդ պատճառով քննարկվում է անցում կատարել համամասնական ընտրակարգին։ Նախկին ընտրություններում շատ դրսևորումներ տեսանք, երբ մարդկանց անուն-ազգանուններով կուսակցություններ էին ստեղծվում։ Սա խնդիր է։ Ընտրողի համար պետք է պարզ լինի՝ ո՞ւմ և ո՞ր ուժին է ձայն տալիս»,- նկատում է Իոաննիսյանը։

Նրա խոսքերով՝ անձանց «մեջքի հետևում» բրենդինգ անելը խանգարում է ընտրություններին՝ ընդգծելով՝ շատ դաշինքներ և կուսակցություններ կան, որոնք անձնանուններով են գործում, դրանցից մի քանիսն անգամ հաղթանակ է տարել ընտրությունների ժամանակ։

Նոր փոփոխությունը ուժի մեջ է մտնելու առաջիկա ՏԻՄ ընտրությունների ժամանակ։

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
48505 դիտում

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը

Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը

Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում

Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ

Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել

Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի

Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը

Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին

Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է

4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը

Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են

Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը

Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ

Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը

Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ

Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին

«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար