Մեղադրական դատավճիռ՝ Գուգարքի համայնքապատկան հողի ապօրինի վարձակալության գործով. համայնքի իրավունքները վերականգնվել են

Լոռու մարզի Գուգարքի համայնքապատկան հողամասերն օրենքի խախտմամբ և պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ վարձակալության, ապա ենթավարձակալության հանձնելու վերաբերյալ քրեական գործով կայացվել է մեղադրական դատավճիռ:

 ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ քննությամբ հիմնավորվել է՝  2005թ.-ից մինչև 2020թ. Լո­ռու մար­զի Գու­գարք հա­մայն­քի ղե­կա­վարի պաշտոնն զբաղեցրած Ա. Ա­շուղ­յա­նը, 2007թ. ի պաշ­տո­նե տե­ղե­կաց­ված է եղել հա­մայն­քա­յին սե­փա­կա­նութ­յուն հան­դի­սա­ցող ա­րո­տա­վայ­րի տա­րած­քում հե­ռա­հա­ղոր­դակ­ցութ­յան օ­պե­րա­տոր ըն­կե­րութ­յան կող­մից ա­լե­հա­վաք կա­յան տե­ղադ­րե­լու, շա­հա­գոր­ծե­լու մտադ­րութ­յան և դ­րա դի­մաց բարձր վար­ձավ­ճար վճա­րե­լու պատ­րաս­տա­կա­մութ­յան մա­սին:

Պաշ­տո­նեա­կան դիր­քը ծա­ռա­յութ­յան շա­հե­րին հա­կա­ռակ օգ­տա­գոր­ծե­լով՝ հե­տա­գա տա­րի­նե­րին հա­մայն­քա­յին սե­փա­կա­նութ­յուն հան­դի­սա­ցող հո­ղա­մա­սի օգ­տա­գործ­ման դի­մաց ակն­կալ­վող վար­ձավճար­նե­րի հաշ­վին իր ըն­տա­նի­քի հա­մար լրա­ցու­ցիչ ե­կա­մուտ­ներ ա­պա­հո­վե­լու շա­հա­դի­տա­կան դրդում­նե­րից ել­նե­լով՝ համայնքի ղեկավարը հա­մա­պա­տաս­խան մրցույ­թա­յին հանձ­նա­ժո­ղով ստեղ­ծե­լու և մր­ցույթ անց­կաց­նե­լու հիմ­քեր ստեղ­ծե­լու նպա­տա­կով պա­հան­ջել է կնո­ջը՝ Ն. Քո­չար­յա­նին, նշված հո­ղա­տա­րած­քը վար­ձա­կա­լե­լու մտադ­րութ­յան մա­սին հա­մա­պա­տաս­խան դի­մում ներ­կա­յաց­նել հա­մայն­քա­պե­տա­րան: Ապա նա ան­ձամբ նա­խա­ձեռ­նել է հո­ղա­տա­րած­քի հա­տա­կագծ­ման աշ­խա­տանք­նե­րը և ս­տեղ­ծել մրցույ­թա­յին հանձ­նա­ժո­ղով:

Գլխա­վո­րե­լով մրցույ­թա­յին հանձ­նա­ժո­ղո­վը՝ համայնքի ղեկավարը կազ­մա­կեր­պել և­ անցկաց­րել է նշված հո­ղա­մա­սը վար­ձա­կա­լութ­յան տրա­մադ­րե­լու վե­րա­բեր­յալ ձևա­կան մրցույթ, ո­րի արդ­յուն­քում հաղ­թող է ճա­նաչ­վել մրցույ­թի միակ մաս­նա­կից հան­դի­սա­ցող Ն. Քո­չար­յա­նը: Վերջինիս հետ 2007թ. հու­նի­սի 1-ին կնքել է հո­ղա­մա­սի վար­ձա­կա­լութ­յան պայ­մա­նա­գիր, ո­րով հա­մայն­քա­յին սե­փա­կա­նութ­յան 0,12 հա մա­կե­րե­սով հո­ղա­մա­սը կա­ռու­ցա­պատ­ման իրա­վուն­քով 50 տա­րի ժամ­կե­տով և տա­րե­կան ընդամենը 2.000 ՀՀ դրամ վար­ձավ­ճա­րի դի­մաց վար­ձա­կա­լութ­յան է տրա­մադ­րվել նրան:

Այ­նու­հետև վար­ձա­կա­լութ­յան պայ­մա­նա­գիր կնքե­լուց կարճ ժա­մա­նակ անց՝ 2007թ.ի հու­լի­սի 20-ին, Ա Ա­շուղ­յա­նը կնոջ մի­ջո­ցով նույն հո­ղա­մա­սի 0,02 հա մա­կե­րե­սով հատ­վա­ծը տա­րե­կան 1.020.000 ՀՀ դրամ վար­ձավ­ճա­րի դի­մաց են­թա­վար­ձա­կա­լութ­յամբ հանձ­նել է հեռահաղորդակցության ըն­կե­րութ­յա­նը: Արդ­յուն­քում մինչև 2020թ. մարտ ա­միսն ըն­կած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում կազ­մա­կեր­պութ­յու­նից, փաս­տա­ցի հա­մայն­քա­յին սե­փա­կա­նութ­յուն հան­դի­սա­ցող հո­ղա­մա­սի օգ­տա­գործ­ման դի­մաց, նրա ընտանիքը ստա­ցել է ընդ­հա­նուր 12.489.500 ՀՀ դրամ վար­ձավ­ճա­րի տես­քով շա­հույթ, ին­չի հետ­ևան­քով էա­կան վնաս է պատ­ճառ­վել Գու­գարք հա­մայն­քի ի­րա­վունք­նե­րին և­ օ­րի­նա­կան շա­հե­րին:  Հա­մայն­քը զրկվել է իր սե­փա­կա­նութ­յուն հան­դի­սա­ցող գույ­քի օգ­տա­գործ­ման դի­մաց ա­ռանձ­նա­պես խո­շոր չա­փե­րի ե­կա­մուտ ստա­նա­լու և հո­ղա­մասն իր նպա­տա­կա­յին ու գոր­ծառ­նա­կան նշա­նա­կութ­յամբ օգ­տա­գոր­ծե­լու հնա­րա­վո­րութ­յու­նից:

Վերոնշյալ ա­րար­քի հա­մար Ա­. Ա­շուղ­յա­նին մե­ղադ­րանք էր ա­ռա­ջադր­վել ՀՀ քրեա­կան նախկին օ­րենսգր­քի 308-րդ հոդ­վա­ծի 2-րդ մա­սով, և նրա նկատ­մամբ որ­պես խա­փան­ման մի­ջոց է կի­րառ­վել ստո­րագ­րութ­յու­նը չհե­ռա­նա­լու մա­սին:

Քրեական գործը 2020թ. դեկտեմբերին համայնքի ղեկավարի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Դեռևս նախաքննության ընթացքում Ա. Աշուղյանը համայնքին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնել է:

2022թ. հուլիսի 14-ին կայացված դատավճռով, համաձայնեցման վարույթի կիրառմամբ, վերջինս մեղավոր է ճանաչվել իրեն մեղսագրվող արարքների կատարման համար և դատապարվել 3 տարի ժամկետով ազատազրկման՝ տեղական ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րում և դ­րանց են­թա­կա ստո­րա­բա­ժա­նում­նե­րում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկվելով 3 տարի ժամկետով:

Սակայն նկատի ունենալով ամբաստանյալի տարիքը, առողջական խնդիրները, ինչպես նաև այն հանգամանքը, որ վերականգնել է համայնքին պատճառված վնասը, անձը զղջացել է արարքի համար և աջակցել հանցագործության բացահայտմանը՝ ՀՀ քրեա­կան նոր օ­րենսգր­քի 84-րդ ­հոդ­վա­ծի կիրառմամբ նրա նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը չի կիրառվել՝ սահ­մա­նվե­լով փոր­ձաշր­ջան:

Մարզի դատախազության կողմից մարզպետին ներկայացված միջնորդագրի արդյունքում նաև լուծվել է կքված վարձակալության պայմանագիրը և համայնքի ու հեռահաղորդակցության օպերատոր ընկերության միջև կնքվել է վարձակալության նոր պայմանագիր, ինչով վերականգնվել են համայնքի խախտված իրավունքները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1276 դիտում

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ