Երևան
12 °C
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Գյումրիում ահաբեկչության մասին կեղծ ահազանգ հնչեցրած անձը կալանավորվել է: Դատախազության հաղորդագրությունը՝ ստորև.
«2022թ. օգոստոսի 15-ին՝ ժամը 22:26-ին, ժամը 22:42-ին և ժամը 22:55-ին, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և 911 ծառայություն զանգահարել է մի քաղաքացի և տեղեկություն փոխանցել այն մասին, որ 25 րոպեի ընթացքում պատրաստվում է պայթեցնել ՀՀ Ազգային ժողովի շենքը, կպայթեցնի ազգային տեսչությունը և հարկայինի շենքը:
Բացի այդ, 2022թ. օգոստոսի 16-ին՝ ժամը 12:06-ին և ժամը 12:08-ին, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և 911 ծառայություն նույն հեռախոսահամարից անձը կրկին տեղեկատվություն է հայտնել այն մասին, որ 5 «էկվադիտ» է տեղադրել հարկայինի մոտ, և եթե 20 րոպեում իրեն չմոտենան, իրեն շենքի հետ միասին կպայթեցնի:
Հիշյալ ահազանգերն ստուգելու նպատակով ոստիկանության կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Շիրակի վարչության աշխատակիցները տարհանվել են, ոստիկանության ու ՀՀ ԱԻՆ հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցների կողմից կատարվել են ստուգման միջոցառումներ, որի արդյունքում պարզվել է, որ հայտնված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:
Դեպքերի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնք միացվել են:
Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կեղծ տեղեկություններ հայտնող անձը Գյումրի քաղաքի բնակիչ Ջ. Ս.-ն է, որը նույն օրը՝ օգոստոսի 16-ին՝ երեկոյան, ձերբակալվել է:
Հսկող դատախազի կողմից օգոստոսի 17-ին որոշում է կայացվել Ջ. Ս-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդում հարուցելու մասին՝ այն բանի համար, որ նա հայտնել է ահաբեկչության մասին սուտ տեղեկություն, ինչի հետևանքով ստեղծվել է սարսափի մթնոլորտ, առաջացել խուճապ, որը տևական ժամանակ կազմալուծել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Շիրակի վարչության գործունեությունը:
Օգոստոսի 18-ին նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որը նույն օրը բավարարվել է:
Հաշվի առնելով վերջին շրջանում նմանատիպ բնույթի կեղծ տեղեկություններ հայտնելու դեպքերի աճը՝ ՀՀ գլխավոր դատախազությունը խստորեն զգուշացնում է զերծ մնալ հաղորդակցության ցանկացած միջոցով ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ հայտնելու փորձերից, որոնք ժամանակավորապես կազմալուծում են կոնկրետ հաստատությունների բնականոն աշխատանքը, ստեղծում հասարակական միջավայրում վախի, խուճապի տրամադրություններ, խաթարում հասարակական կյանքի կենսագործունեությունը: Բոլոր նման դրսևորումները, լինելով քրեորեն պատժելի, ենթարկվելու են մանրակրկիտ քննության: Ձեռանարկվելու են բոլոր միջոցները, այդ թվում՝ նաև անհրաժեշտության դեպքում կիրառելով քրեական վարույթներով իրավական փոխօգնության իրավական ընթացակարգերն ու միջազգային համագործակցության լծակները՝ հանցավորներին հայտնաբերելու և անխուսափելիորեն քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT