Երևան
12 °C
2 տարվա դադարից հետո Լիբիայում կրկին սրվել է հակամարտությունը: Շաբաթ օրը Լիբիայի հակառակորդ քաղաքական խմբավորումները մարտեր էին վարում Տրիպոլիում, լրատվամիջոցների որակմամբ՝ դրանք ամենակատաղին էին վերջին երկու տարվա ընթացքում:
Առնվազն 23 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են մայրաքաղաքում տեղի ունեցած բախումների հետևանքով, հայտնել է Ազգային համաձայնության կառավարության (GNA) առողջապահության նախարարությունը։
BBC-ի փոխանցմամբ՝ բախումներ են ընթանում մի կողմից Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Աբդել Համիդ Դբեյբային հավատարիմ ուժերի և մյուս կողմից՝ խորհրդարանի կողմից ընտրված Լիբիայի վարչապետ Ֆաթհի Բաշագեի ուժերի միջև։
Զոհերի թվում 17 խաղաղ բնակիչ կա, հայտնում է Reuters-ը։ Մահացածների թվում է հայտնի երիտասարդ կատակերգու Մուստաֆա Բարաքան (լուսանկարում):
ՄԱԿ-ի առաքելությունը կոչ է արել անհապաղ դադարեցնել արյունալի բախումները։
Սա ամենաինտենսիվ կռիվն է վերջին երկու տարվա ընթացքում, քանի որ ամիսներ տևած քաղաքական դիմակայությունը վերածվել է դեմ առ դեմ կռվի քաղաքի ներսում, և այժմ բախումները կարող են կրկին վերաճել ավելի լայն կոնֆլիկտի, մեկնաբանում է Reuters-ը:
Լիբիան քաոսի մեջ է դեռ սկսած ապստամբությունից հետո, որը հանգեցրեց Մուամար Քադաֆիի պաշտոնանկությանը 2011 թվականին, ՆԱՏՕ-ի երկրների աջակցությամբ։
Վերջին երկու տարիներին երկրում համեմատաբար հանգիստ շրջան էր:
Ակտիվացած հակամարտություն
Շաբաթ օրը միջազգայնորեն ճանաչված կառավարության զինված ուժերը փորձել են հետ մղել Լիբիայի խորհրդարանի կողմից վարչապետ նշանակված Բաշագային հավատարիմ զինյալների շարասյունը:
Տեղեկություններ են ստացվել մայրաքաղաքի մի քանի թաղամասերում կրակոցների և պայթյունների մասին։ Քաղաքից ամենուր տեսանելի են եղել ծխի սև սյուներ։
Ռազմական գործողությունների շրջաններից մարդիկ տարհանվել են։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները հայտնել են, որ հարվածներ են հասցվել մի քանի հիվանդանոցների:
Լիբիայում ՄԱԿ-ի առաքելությունը հայտարարել է, որ արձանագրել է բնակելի թաղամասերի անկանոն գնդակոծություն և կոչ արել անհապաղ դադարեցնել կրակը:
Թուրքիան, որը ակնհայտ կամ ոչ ցայտուն կերպով ներկա է աշխարհի մի շարք հակամարտությունների առանցքում, ռազմական ներկայություն ունի Տրիպոլիում և օգնել է Ազգային համաձայնության կառավարությանը հետ մղել արևելյան հարձակումը 2020 թվականին, այժմ նույնպես կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել:
2 վարչապետ
Հարաբերական խաղաղության երկու տարին ուղեկցվել են քաղաքական գործընթացներով, որը պետք է հանգեցներ ընտրությունների, բայց, ի վերջո, ընդհանուր հայտարարի գալ չի հաջողվել:
Իսկ Դբեյբայի ազգային միասնության կառավարությունն ի վերջո բախվել է Բաշագիի գլխավորած հակառակորդ վարչակազմի հետ, որն աջակցություն էր ստանում արևելյան Լիբիայի խորհրդարանի կողմից:
Շաբաթ օրը Բաշագայի հետ կապված ուժերը փորձել են գրավել Տրիպոլին մի քանի կողմերից, սակայն հիմնական ուժերը ետ են դարձել դեպի արևելք՝ Միսրատա, նախքան մայրաքաղաք հասնելը, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով ականատեսներին։
Նրանք երեք կողմից մոտեցել են Տրիպոլիին։ Տեղի բնակիչները հայտնել են մայրաքաղաքի հյուսիս-արևմուտքում ինտենսիվ բախումների մասին: Ականատեսները պատմել են, որ դաժան հրաձգությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ սոցիալական ցանցերում հայտնվել է քաղաքի ենթադրյալ գրոհի տեսանյութը:
Ավելի քան 300 մեքենաներից բաղկացած հիմնական շարասյունը հյուսիս-արևելքից ծովի ափով շարժվել է դեպի Տրիպոլի, հայտնում է Reuters-ը։
Ականատեսների վկայությամբ՝ Բաշագան վերադարձել է Միսուրատայի իր բազան:
2 տարվա լռություն
2020 թվականին Լիբիայի ազգային բանակի հրամանատար նշանակված Խալիֆա Հաֆթարի՝ արևելքից Տրիպոլիի վրա հարձակումը ձախողվեց։ Հրադադար հայտարարվեց, և սկսվեց ՄԱԿ-ի աջակցությամբ խաղաղ գործընթացը:
Զինադադարի պայմաններով Դբեյբայի կառավարությունը պետք է կառավարեր ամբողջ Լիբիան և ապահովեր համապետական ընտրությունների անցկացումը, որոնք նախատեսված էին անցած տարվա դեկտեմբերին։ Երկրի քաղաքական ուժերը, սակայն, հրաժարվել են ընտրություններից անլուծելի հակասությունների պատճառով։
Խորհրդարանը հայտարարել է, որ կառավարության ղեկավարի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է, և Բաշագային է նշանակել նրա փոխարեն։ Դբեյբան կարծում է, որ խորհրդարանն իրավունք չուներ իրեն հեռացնել: Վերջինս հայտարարել է, որ հրաժարական կտա միայն ընտրություններից հետո։
Բաշագան դեռ մայիսին էր փորձել մտնել Տրիպոլի, ինչը հանգեցրել էր փոխհրաձգության և նրա հեռանալուն քաղաքից։
Ֆելդմարշալ Հաֆթարը սերտորեն կապված է արևելյան խորհրդարանի հետ և 2019-2020 թվականների իր հարձակումից հետո Տրիպոլիի որոշ խմբեր կտրականապես դեմ են ցանկացած կոալիցիայի, որում նա դեր է խաղում, մեկնաբանում է Reuters-ը:
Ազգային համաձայնության կառավարության հայտարարության մեջ ասվում է, որ Տրիպոլիում վերջին բախումները հրահրել են Բաշագայի հետ կապված զինյալները։
Կառավարությունը Բաշագային մեղադրել է ճգնաժամը կարգավորելու բանակցություններ վարելուց հրաժարվելու համար։ Իր հերթին, Բաշագիի վարչակազմը հայտարարության մեջ նշել է, որ նա երբեք չի հրաժարվել բանակցություններից՝ ի տարբերություն իր մրցակցի:
Մաստարայում բախվել են «Տոյոտա»-ն և «Իվեկո» բեռնատարը․ կան վիրավորներ
Հաղթանակի կամրջից նետվել փորձող երիտասարդը հայտնել է՝ ժամեր առաջ սպանել է հորը. դին հայտնաբերվել է Էջմիածնում
Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենա է հրդեհվել
Կրակոցներ Վաշինգտոնում․ սպանվել են Իսրայելի դեսպանատան դիվանագետներ
2025 թվականի առաջին եռամսյակում ՀՆԱ-ն աճել է 5.2%-ով․ ՀՀ կառավարություն
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
Նոր նշանակումներ՝ ՀՀ ՊՆ-ում
Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա Հռոմում
Արմավիրի մարզում «Հյունդայի Սոլարիս»-ը գազալցակայանից դուրս գալուց պшյթել է. կա 3 վիրшվnր
Հայաստանը պատկանում է Եվրոպային․ Անիտա Դիմիտրիու
Գասպարյանը պաշտոնապես հրաժարականի դիմում է ներկայացրել․ յոթ օրվա ընթացքում նրա լիազորությունները կդադարեցվեն
Դեսպան Լիլիթ Մակունցը սենատոր Սթիվ Դեյնսի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ հարցերը
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության իրական վտանգը պահպանվում է. Ռուբիո
Երևանի մայրամուտը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգտնվի կարճատև արձակուրդում․ հայտնի է՝ ով կփոխարինի նրան
Հայ լուսանկարիչ Արա Գյուլերի կյանքի մասին հայ-թուրքական ֆիլմ կնկարահանվի
Ինչու Սերգեյ Լավրովը եկավ Հայաստան. ինչ են հասկացել ՌԴ-ում. տեսանյութ
Էստոնիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Ժաննա Անդրեասյանը այցելել է մի շարք կրթական հաստատություններ
Իրանում զինված անձինք հոգևորականի են պատանդ վերցրել․ տեսանյութ
Վարչապետն ընդունել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում հավատարմագրված ԵՄ դեսպաններին
2-ամյա երեխայի որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն այնքան, մինչև նորություն լինի. ՆԳ նախարար
Սուպեր Սաքոյին Հայաստանի ԲԿ-ներից մեկում սրտի ստենտավորում են արել․ նրան այցելել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը
Ինչ է Քոչարյանը հասկացնում Սերժ Սարգսյանին. նա գավառական միամտությամբ խորամանկում է
Երբեք չեմ ասել. Սերժ Սարգսյանը հերքում է Ռոբերտ Քոչարյանի պնդումները
Ինչ-որ անհասկացվածության դեպքում, պետք է անկեղծ խոսակցություն լինի․ ՀՀ նախագահը ընդունել է Սերգեյ Լավրովին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Երևանում համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման ծրագրի ընթացքը
ՀՀ վարչապետն ընդունել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին
Բա որ ՌԴ քաղաքացի ես, ինչ ես եկել այստեղ ոտնատակ ընկնում․ Հակոբյան
Սերժ Սարգսյանը Քոչարյանին մեղադրել է 2008թ.-ից իրեն թիրախավորելու համար
ՊՆ պաշտոնատար անձինք խոշոր չափերով կաշառք են ստացել ՍՊԸ տնօրեններից և չարաշահել պաշտոնեական լիազորությունները
Զանգ եղել է, դրանից առաջ էլ է զանգ եղել․ Սարգսյանը հաստատել է 2018-ին Քոչարյանի կողմից զանգ ստանալու լուրը
Միջերկրական ծովում յախտա պետք է ունենայիր․ Մկրտչյանի արձագանքը՝ Սիփան Փաշինյանի ունեցվածքի մասին լուրերին
Մասրիկ գետի հատվածում հայտնաբերվել են ձկնորսական իրեր․ գետից դուրս է բերվել երկու քաղաքացու դի
Վարչապետը շեշտել է երկու երկրների իշխանությունների քաղաքական կամքը․ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նասիրզադեին
Հարությունյանն ու Դելա Կասային քննարկել են հեծանվային սպորտի զարգացմանն ուղղված քայլերը
IDBank-ը Կապանում է․ նոր մասնաճյուղի բացումը
Գրանցվեք, կխոսենք․ վարչապետը ցանկ է հրապարակել՝ ինչպես միանալ «Կրթվելը նորաձև է» շարժմանը
Սկսվել է Սերժ Սարգսյանի նոր մեղադրանքով գործի քննությունը․ մանրամասներ
ԱՄՆ-ում հանցախմբի 13 հայ անդամ է ձերբակալվել․ նրանց մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի և այլնի համար
Վերականգնվել է Ավշար բնակավայրում հողամասի և պահեստների նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը. վարչապետ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT