Բանտային ճաշացուցակ

18/04/2010 schedule05:55

Որպես կանոն` առավոտյան արթնանում ենք բանտապահի ձայնից.

- Նախաճա՞շ...

- Չենք ուզում, շնորհակալ ենք...

Ոչ մի անգամ ՔԿՀ վարչակազմի առաջարկած նախաճաշից չենք օգտվել. չգիտենք, թե ինչ համի է այն։ Չնայած սրան, ամեն օր` ուղիղ ժամը 8.00-ին, գերմանական ճշտապահությամբ, հերթապահ բանտապահը ձայն է տալիս.

- Նախաճա՞շ...

Երբեմն ուղղակի` «Նախաճաշ պե՞տք է»։ Եթե ավելի ճշգրիտ` բանտապահները հիմնականում ռուսերեն են արտասանում այդ բառը` զավտրիկ։ Ժամը 14.00-ին առաջարկում են ճաշել` այս անգամ օգտագործելով հենց հայերեն բառը` ճաշ։ Երեկոյան կրկին անցնում ենք ռուսերենի.

- Ուժի՞ն...

Ոչ զավտրիկ, ոչ ճաշ, ոչ ուժին չենք վերցնում, բայց ամեն օր նույն ժամերին մեզ առաջարկվում է բանտային ուտելիքը։ Կարգն է այդպիսին։ Տղերքը երբեմն հորդորում են ջրիկ ճաշ վերցնել` պատճառաբանելով, թե ստամոքսին լավ է, եւ չի կարելի միայն հանձնուքով ստացած չոր խորտիկներից օգտվել։ Այդ հորդորները մեր դեպքում առայժմ արդյունք չեն տվել. բանտային կերակուր ուտելու համար երեւի ինչ-որ հոգեբանական արգելք է պետք հաղթահարել։ Կալանքիս առաջին իսկ օրից որոշել եմ հաղթահարել այդ արգելքը, բայց առայժմ չի ստացվում։ Բանտային սպասքը, որ ինձ է հանձնվել «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում հայտնվելուն պես, պարապ ընկած է նառ-մահճակալիս տակ։ Երբեմն վերցնում եմ այն եւ ուշադիր զննում-դիտարկում։ Սպասք կոչվածը չի կարող չհիշեցնել ստալինյան գուլագների մասին։ Ալյումինե մի բաժակ, որ ընթերցողին ավելի շատ հայտնի է «կռուժկա» կամ «կռուշկա» անունով, ալյումինե խորը ափսե` դեպի դուրս ծալված շրջանաձեւ պռունկով, եւ ալյումինե գդալ։ Նկատելի է, որ այս ամենը արտադրվել է նախորդ դարի 50-ականներից ոչ ուշ։ Դեֆիցիտի երկիր ԽՍՀՄ-ում թերեւս միայն բանտային սպասքի գերարտադրություն է եղել։ Պետպլանը վստահ է եղել, որ դա միակ ապրանքն է, որ ԽՍՀՄ-ում պետական կայուն պահանջարկ է ունենալու առաջիկա 100-150 տարիների ընթացքում։ Ալյումինե սպասքի ծագման մասին կռահումներս հաստատվում են գդալի պոչի դարձերեսին առկա դրոշմով. «Ըխհ Փ 16Ս»։ Գդալի պոչի մակերեսին էլ նկատելի է ստալինյան աստղը։

Ամեն ինչ ճիշտ է. մեզնից մի հարկ վերեւ գտնվող հիմնարկի աշխատասենյակների պատերին փակցված են Ֆելիքս Ձերժինսկու նկարները, երկրի ղեկին հայտնվել է Նարիմանովը, գլխավոր դատախազը առաջնորդվում է Վիշինսկու հանրահայտ սկզբունքով, ՔԿՀ-ն ղեկավարում է ԿԳԲ-ի քննիչը, իսկ ՔԿՀ խցերում իրոք հանցանք գործած ավելի քիչ մարդ կա, քան, ասենք, ԱԺ-ում, կառավարությունում, դատախազությունում, ոստիկանությունում։ Սա ընդամենը սովետական համակարգի մուտացիա է. մուտացիան, իհարկե, ձգում է վիրուսի գոյության ժամկետը, բայց նրան չի փրկում անխուսափելի վախճանից...

Նախաճաշի եւ ճաշի արանքում մեզ նաեւ հաց են առաջարկում։ Ու չնայած ենթադրվում է, որ հացն արտադրվել է ոչ նախորդ դարի կեսերին, նրա տեսքն ու համը նույնպես հիշեցնում են Սովետը։ Այս հացը թխվում է հատուկ կալանավայրերի համար, ուստի ավելի հարմար է ոչ թե ուտելու, այլ նրա գրեթե թաց միջուկով թզբեհ, արձանիկներ, այլ «զարդեր» պատրաստելու համար։ Այս հացից երբեմն վերցնում ենք` կեղեւը հարմար է ուտելու համար, եթե տնից ուղարկված հացը վերջացել է արդեն։ Նման բան, իհարկե, հաճախ չի պատահում։ Որպես կանոն, հարազատների բերած սննդամթերքի ավելցուկ է առաջանում, որից կալանավորվածների զգալի մասը ստիպված է ազատվել դրանք դեն նետելու եղանակով։ Փակ ռեժիմի այս ՔԿՀ-ում հանձնուքով ստացված սնունդը մնում է տվյալ խցի «շրջանակներում»։ Ուրիշ որեւէ մեկի, հարեւան խցերի կալանավորներին չես կարող հյուրասիրել` նե պալոժընը։ Չնայած` կողքի խցերը դժվար թե հյուրասիրություն ընդունելու հնարավորություն ունենան։

Առավոտյան աղբը խցերից դուրս է բերվում եւ շարվում միջանցքի երկայնքով։ Զբոսանքի գնալիս աչքի տակով նայում եմ տոպրակներին. շատերի մեջ սնունդ կա, տանից ուղարկված սնունդ, որ արդեն ուտելի չէ` փչացած լինելու պատճառով։ Հայաստանյան ընտանիքները, որպես կանոն, իրենց կալանավորված հարազատներին պետք եղածից անհամեմատ շատ ուտելիք են ուղարկում։ Գիտեն, որ շատ է, բայց միեւնույն է` ամեն անգամ միայն ավելացնում են չափաբաժինները։ Նման գործելակերպի պատճառը ամենեւին էլ հայկական անտնտեսվարությունը չէ։ Ամեն ընտանիք հանձնուքի հետ սեր է ուղարկում, գորովանք ու ջերմություն։

Ուտելիքը կալանավորի համար հարազատների հետ շփման միակ խողովակն է, որ չի վերահսկվում ԱԱԾ-ի կողմից։ Միայն հանձնուք ուղարկողը եւ ստացողը կարող են իմանալ, թե ինչ է նշանակում այս կամ այն ճաշատեսակը, թե ինչու է այն մի կտորը հենց այդպես կտրված, ինչու է ուղարկվել հենց այդ աղցանը, ինչի մասին է պատմում խմորեղենը։ Ամեն անգամ հանձնուքի հետ բերկրանք է մտնում խուց, եւ կալանավորվածը տոպրակների մեջ դարսված պլաստմասե տարաներին դիպչում է այնպես, ինչպես սրբության են հպվում։ Ամեն տարայի, ամեն ուտեստի հետ զրույց է տեղի ունենում, թաքուն զրույց, եւ այդ անշունչ տարաները պատմում են ամեն ինչ, բացարձակապես ամեն ինչ։ Հանձնուքը ստանալու առաջին ժամերին կալանավորը պլաստմասե տարաներից դուրս է քաշում նրանց բերած ողջ ասելիքը, զգացմունքներն ու հույզերը, եւ դրանից հետո, միայն ներսում ամբարած հոգեւորը պարպելով` ուտելիքը դառնում է ընդամենը ուտելիք եւ ձեռք բերում նաեւ փչանալու հատկություն։

Հետո սկսվում է տաժանակիր աշխատանքը։ ՔԿՀ աշխատակիցները հանձնուքը բերում են մեծ տոպրակներով եւ այն մեզ փոխանցելու համար խցի դուռը բացում են։ Սրանից հետո արդեն սննդի հետ կապված հարցերով խցի դուռը ընդունված չէ բացել, եւ մեր ճաշերը, ավելի ճիշտ` ուտեստները սառնարան ուղարկելու համար մենք դրանք պետք է այնպես փաթեթավորենք, որ փաթեթները անցնեն վալչոկով։ Վալչոկը խցի դռան վրայի դռնակն է` 30x30 սմ չափերով։ Փաթեթավորված սնունդը, ահա, վալչոկով փոխանցում ենք վերակացուներին, նրանք տոպրակները տեղափոխում են սառնարան եւ մեր նախընտրած ժամերին մեզ տալիս։ Հա, փաթեթների վրա անպայման պետք է գրել խցի համարը, թե չէ վերակացու տղերքը ո՞նց տարբերեն, թե որ տոպրակն ում է պատկանում։

Մեր խուցը օրը մի անգամ է հաց ուտում։ Առավոտյան սուրճ ենք խմում` որպես նախաճաշ, երեկոյան` կաթնամթերք։ Օրվա ընթացքում` միրգ, անուշեղեն, քաղցրեղեն, հյութեր։ Ու որքան էլ ջանում ենք խնամքով վերաբերվել մեր հարազատների չարչարանքին, գրեթե միշտ ինչ-որ մի բան հասցնում է փչանալ։ Եւ երբ ստիպված ենք լինում թափել մեր սիրելիների, հարազատների չարչարանքով պատրաստված ուտելիքը, այդ պահին միայն, միայն այդ պահին ենք մեզ մեղավոր զգում, միայն այդ պահին ենք մեզ զգում հանցագործ...

ՀԳ. Եթե «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ կշեռքը ճիշտ է, երկամսյա կալանքի ընթացքում երկու կիլոյով չաղացել եմ։ Ներկայումս աշխատում եմ գիրացման այդ պրոցեսը կանգնեցնելու ուղղությամբ։

www.nikol.am

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
929 դիտում

Իբր հակառակորդին հանձնվող տարածքների և հրապարակված քարտեզների մասին տեղեկությունները կեղծ են և մտացածին. ԱԽ

Իրանը մոտ 100 անօդաչու թռչող սարք է ուղարկել Իսրայելի ուղղությամբ, դրանք տեղ կհասնեն մի քանի ժամում. Դեֆրին

Պետք է պատրաստ լինեք երկար ժամանակ մնալ ապաստարաններում. Նեթանյահուն դիմել է իսրայելցիներին

Ձեր ամենաճղճիմ և ուժեղ զենքը ծաղրել-հայհոյել-վիրավորելն է, մեր նպատակը՝ միջավայրը գլխիվայր փոխելը. Հակոբյան

ԱՄՆ-ն նախօրոք իմացել է Իրանին հասցվող հարվածների մասին, սակայն չի մասնակցել դրանց. Թրամփ

Իրավիճակը Թեհրանում՝ Իսրայելի ռազմական գործողության մեկնարկից հետո. լուսանկարներ, տեսանյութեր

Չեղարկվել են Երևանից դեպի Իսրայել, Իրան և ԱՄԷ չվերթները

Պետք է պատրաստ լինել ցանկացած զարգացման, չպետք է վախենալ պատերազմից. Կարեն Հովհաննիսյան

Տարածաշրջանային մեծ պատերազմի մեկնարկը պայմանավորված է Իրանի պատասխանի մասշտաբներից. Պետրոսյան

Իսրայելական կողմի հարվածների հետևանքով զnhվել է Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին

Իսրայելի ռեժիմն այս հանցագործությամբ իր համար պատրաստեց դառը և ցավալի ճակատագիր. Իրանի գերագույն առաջնորդ

Իսրայելը ռազմական գործողություններ է սկսել Իրանի դեմ. սպանվել է ԻՀՊԿ հրամանատարը

Նիկոլ Փաշինյանը մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Չեխիա

Երբ խոսքը վերաբերում է լոգիստիկային, հայաստանյան լուծումն ու պատասխանը «Խաղաղության խաչմերուկ»-ն է. Միրզոյան

Ընտրապիղծը և սրբապիղծը․ ո՞վ է ավելի մեծ հանցանք գործել. Կոնջորյանի արձագանքը Լևոն Տեր-Պետրոսյանի գրառմանը

Մենք սա թույլ չենք տալու. Ռուբեն Ռուբինյան

Օրբելի եղբայրների տուն-թանգարանը կվերակազմակերպվի ՀՀ պատմության թանգարանի մասնաճյուղի. հաստիքներ չեն կրճատվի

ՀՀ-ն ուրախ է, որ Ֆրանսիան և Հնդկաստանը ռազմավարական գործընկերներ են. գոհունակությունը պատճառներ ունի. Միրզոյան

ԼՏՊ-ն ժողովրդի անունից խոսելու բարոյական իրավունք չունի, ժողովրդին Մարտի 1-ին անտեր թողեց ու փախավ. Չախոյան

Միրզոյանը Մարսելում մասնակցել է «Միջերկրական Ռաիսինա» համաժողովի պանելային քննարկմանը. լուսանկարներ, տեսանյութ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը

Արցախը շրջափակել էին, կաթողիկոսը թափով գնում էր ՌԴ դեսպանատուն՝ շքանշան ստանալու. Գագիկ Մելքոնյան. տեսանյութ

Լևոն Տեր-Պետրոսյանը երեսպաշտության մաստեր կլաս է արել, լսեք Տիրան սրբազանին և ԼՏՊ-ի էջը փակեք. Հարությունյան

Նոր նշանակում. վարչապետը որոշում է ստորագրել

Հայաստանի և Ռուսաստանի միջև կառուցողական երկխոսությունը կշարունակի զարգանալ. Մհեր Գրիգորյան

Ժողովրդի մեծ մասը Գարեգին Բ-ին չի ընդունում որպես կաթողիկոս. 70-80 տոկոսը սատարում է վարչապետին. Ղալումյան

Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքում էական առաջընթաց կա. Խուդաթյանն ընդունել է ԿԶԵՀ պատվիրակությանը

Ժնևում հանդիպել են ԱՍՀ նախարարը և Ահմադ Մեյդարին. համագործակցության ընդլայնման հնարավորություններ են դիտարկվել

Շատ մոտ են նրան, որ եկեղեցիներից մեկը վարձով տան՝ քաղաքական շտաբ դարձնելու նպատակով. Ստեփանյան. տեսանյութ

Հրապարակվել է տեսանյութ՝ Հնդկաստանում ինքնաթիռի կործանումից փրկված միակ ուղևորի մասնակացությամբ. ինչ է պատմում

Նոր չափորոշչով բնագիտական առարկաների դասավանդումն առավել հետաքրքիր դարձնելու հնարավորություն կա. Անդրեասյան

Ավելի են հիմնավորում՝ ինչու եկեղեցին պիտի գաղտնազերծվի, մաքրազերծվի, պարոն նախագահ, ինձ էլ համոզեցիք. Սաֆարյան

Լևոն Տեր-Պետրոսյանի` Լևոն Զուրաբյանի վերածվելու գործընթացը կարելի է համարել ավարտված, շատ ափսոս. Ռուբինյան

Ձերբակալվել են Արթուր Վանեցյանի թիկնապահները

Հնդկաստանում կործանված ինքնաթիռում գտնվածներից մեկը ողջ է. որտեղ է նա նստած եղել. լուսանկար

ԲԿ-ներից մեկի 5-րդ հարկի պատուհանից քաղաքացին ցած է նետվել, մահացել

Բելգիան ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցում աջակցում է ՀՀ-ին. ՆԳ նախարարը հանդիպել է Աննելին Վան Բոսսյուին

Վաղարշապատի ավագանու ընտրության հարցով արտահերթ նիստը չի կայացել

Կայացել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը. քննարկվել է վարչապետի հանձնարարականը

Խորապես վշտացած եմ Ահմեդաբադում ինքնաթիռի ողբերգական ավիավթարի լուրից. Փաշինյանը ցավակցություն է հայտնել