Համերգային հրավառություն Վարդանանց հրապարակում. Գյումրու օրն ավարտվել է «Սիմֆոնիկ-Ռեինկարնացիա» մեծ համերգով

302204177_789567365567597_8585699003659089030_n.jpg (259 KB)

Ֆանտաստիկ տրամադրություն և լուսաձայնային հրավառություն Գյումրու Վարդանանց հրապարակում: «Գյումրու տոնին» մայրաքաղաքն սպասված նվեր էր բերել: «Երևանի օրերը Գյումրիում» միջոցառման շրջանակներում տոնի երեկոն ամփոփվեց «Սիմֆոնիկ-Ռեինկարնացիա» մեծ համերգով:

Օրվա առիթով, ի թիվս այլ հյուրերի, Գյումրիում էին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Կառավարության այլ անդամներ, ԱԺ պատգամավորներ:

Մինչ համերգի մեկնարկը՝ հնչեցին Գյումրու, այնուհետև՝ Երևանի օրհներգերը, ելույթներով հանդես եկան ՀՀ փոխվարչապետը, Շիրակի մարզպետը, Գյումրու և Երևանի քաղաքապետները, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը:

305132457_375950384727823_2852856813690378480_n.jpg (53 KB)

«Այս տոնի իրական հերոսները դուք եք, դուք եք ապրեցնում, նոր գույն ու շունչ հաղորդում քաղաքին, ձեր յուրահատուկ հումորով լավատեսություն ու բարձր տրամադրություն փոխանցում քաղաքի հյուրերին, ովքեր Գյումրուց հեռանում են՝ մտքում անպայման ունենալով վերադառնալու ցանկություն»,- ներկաներին դիմեց փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը:

Ըստ նրա՝ Գյումրին հպարտություն և ուժ է։ Դրա շնորհիվ է գյումրեցին կարողանում այդքան փորձությունների միջով անցնելուց հետո կրկին գրկաբաց ու ժպիտով դիմավորել ամենքին։

«Այսօր էլ՝ մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում, մենք արարում ենք, նոր քար ավելացնում ստեղծածին, կառուցում ու շենացնում ենք Հայաստանը՝ դրանով իսկ ցույց տալով մեր սերն առ հայրենիք։

Ընդամենը երկու օր առաջ մարզային այցով կրկին Շիրակում էի։ Շրջում էինք ակտիվ շինհրապարակներում՝ բարեկարգվող «Բարեկամության» այգում, նոր կառուցվող դպրոցի, մանկապարտեզի, սպորտային համալիրի, ասֆալտապատվող ճանապարհների տարածքում։ Օրս համարեցի ստացված, հատկապես մի զրույցից հետո, երբ դպրոցի նոր մասնաշենքի կառուցման աշխատանքներում ներգրավված շինարարից իմացա, որ տարիներ շարունակ այլ երկրներում աշխատելուց հետո ընկերներով որոշել են վերադառնալ հայրենիք ու Հայաստանում շարունակել իրենց աշխատանքը։

Շատ եմ ցանկանում, որ այս օրինակը լինի վարակիչ, որ Հայաստան վերադարձողների, մայր հողում իրենց ապագան տեսնող և կերտող հայրենակիցների թիվը տարեցտարի ավելանա։ Դրան կարող ենք հասնել մենք նվիրված աշխատանքի, մեր հողն ու ջուրը սիրելու, պահպանելու ու հայրենիքը շենացնելու միջոցով»,- ասաց փոխվարչապետը։

287242768_375950188061176_242292868006156191_n.jpg (64 KB)

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն էլ ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից առաջիկայում մարզում իրականացվելիք աշխատանքները:

«Առանձնակի հպարտությամբ պետք է նշեմ, որ հետհեղափոխական Գյումրին հիմա փոխվել է, Կառավարությունն իր ձեռքը և հայացքն ուղղել է դեպի հայրաքաղաք, և հատկապես վերջին տարիներին մեծածավալ աշխատանքներ են ընթանում քաղաքում։ Ընթացիկ տարում Կառավարության և համայնքի համատեղ ջանքերով Գյումրիում իրականացվելու է 3 մլրդ 400 մլն դրամի ծրագիր, ավելին՝ կապիտալ շինարարության առումով Գյումրիում 2022 թվականին նախատեսված է 7 մլրդ դրամի ծրագիր, հանրագումարում՝ ավելի քան 10 մլրդ դրամի ծրագիր մեր սիրելի քաղաքին։

Վստահ եմ, որ 2023-ին հնարավորություն ունենք այս թվերը մեծացնելու»,- ելույթի իր խոսքում տեղեկացրեց մարզպետն ու շեշտեց. «Կրկին արձանագրում և ընդգծում եմ, որ Գյումրիում ապագա կա, և այն կերտելու ենք միասին»:

3.jpg (73 KB)

Ելույթներ ունեցան նաև քաղաքապետները, ՏԿԵ նախարարը: Այնուհետև հերթը «Սիմֆոնիկ-Ռեինկարնացիայինն» էր:

Առաջին հնչյուններից սկսած՝ տոնախմբության մասնակիցները մեծ ջերմությամբ ընդունեցին հյուրերին: Համերգի միջնամասում բոլորի համար անսպասելի, տեղերում պարողներին ի հակադրություն, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը սկսեց պարել և բոլորին հրավիրել պարի:

Համերգը ձգվեց գրեթե մինչ կեսգիշեր: Երաժիշտների՝ համերգն ավարտելու փորձերը մի քանի անգամ ձախողելուց հետո Գյումրին հյուրերին ճանապարհեց մեծ ցնծությամբ՝ նոր հանդիպման ակնկալիքով:

305055396_375950514727810_7590974299327913227_n.jpg (92 KB)

Սամսոն Մատինյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2328 դիտում

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել