«Մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք», կամ՝ քաղաքական դաշտը պետական շահերին միտված «երրորդ ուժի» կարիք ունի

Հայաստանի քաղաքական դաշտը առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում՝ ԱԺ ընտրություններից հետո, ապրում է երկու հիմնական քաղաքական բեւեռների կոնֆլիկտային համակեցության, քաղաքական առճակատումների պայմաններում՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» եւ խորհրդարանական ընդդիմությունը՝ համախմբված Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի շուրջ:

Քաղաքական դաշտի գործունակ, առերեւույթ ակտիվ դերակատարների ցանկն այսպիսով սահմանափակվում է։ Մնացած՝ արտախորհրդարանական քաղաքական ուժերի մի մասը կա՛մ հարում է գործող իշխանությանը՝ սատարելով Կառավարության որդեգրած քաղաքական գծին, որոշ հարցերում էլ՝ քննադատելով եւ անհամաձայնություն հայտնելով, կա՛մ էլ այս կամ այն կերպ սպասարկում է խորհրդարանական ընդդիմության քաղաքական կուրսն ու շահերը՝ դնելով մեկ օրակարգային հարց՝ օրվա իշխանության հրաժարականն ու հեռացումը՝ առանց հեռացող իշխանության վարած արտաքին եւ ներքին քաղաքականությանն այլընտրանք առաջարկելու։  

Նման ծայրահեղ բեւեռացման պայմաններում խիստ ընդգծվում է «երրորդ ուժի» դեֆիցիտը, ուժ, որը հանդես կգար որպես առանձին, այլընտրանքային, հանրային պատշաճ վստահություն վայելող բեւեռ եւ քաղաքական դաշտին նոր, թարմ «արյուն» մատակարարելուց զատ՝ իր վարքագծով եւ բացառապես ազգային-պետական շահերի սպասարկման վրա հենված քաղաքական կուրսով ու ծրագրով կհավակներ դառնալ գործող իշխանության եւ ինստիտուցիոնալ ընդդիմության ռեալ այլընտրանքը։

Այդօրինակ «երրորդ ուժի» գոյությունը ոչ միայն կշահագրգռեր իշխանությանն ու ընդդիմությանը՝ բարձրացնելու իրենց կառավարման ու լիազորությունների իրացման արդյունավետությունը, այլեւ հասարակությանը գալիք ընտրություններում մրցունակ այլընտրանքների միջեւ ընտրություն կատարելու հնարավորություն կընձեռեր՝ քաղաքական դաշտը դուրս բերելով նախկիններ-ներկաներ հակադրության շրջապտույտից եւ ընտրական սահմանափակումից։    

Այսպիսի որակյալ եւ ընդգծված այլընտրանքի բացակայությունը քաղաքական դաշտին ստիպում է առերեսվել «սուրբ տեղը դատարկ չի մնում» ասացվածքի տրամաբանության հակառակ էֆեկտին՝ առկա/առաջացած դատարկությունը լրացվում է ոչ թե նոր, բարձրորակ բովանդակությամբ, այլ նոր դատարկությամբ։ Այսինքն՝ դատարկությունը լրացվում է, սակայն՝ ինքն իրենով։ Երեւույթ, որին ականատես ենք լինում վերջին մի քանի ամիսների եւ օրերի ընթացքում, երբ իշխանության հեռացման պայման են դնում եւ այդ պայմանի բավարարման գնով երկրի կառավարումը ստանձնելու հավակնություններ են ցուցաբերում քաղաքական հին ու սպառված, իրենց «երգը ժամանակին երգած» դամքաշները եւ/կամ «անսլուխ» ուժերն ու գործիչները՝ Րաֆֆի Հովհաննիսյանից մինչեւ Էդգար Ղազարյան, երբեմն էլ՝ քաղաքական գործչի փիլոն հագած միմոսները։

Ժամանակին նկատի ունենալով կոնկրետ քաղաքական ուժի ղեկավարի քաղաքական հավակնությունները՝ Սերժ Սարգսյանը շրջանառության մեջ դրեց «մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք» արտահայտությունը եւ այս համատեքստում նշեց. «Ժամանակն է ամբարտավանին ցույց տալու իր տեղը, տգետին՝ իր տեղը, իսկ մոլորյալին՝ իրենը: Եվ ժամանակն է հստակություն մտցնելու դաշտում»:

Հետին թվով արձանագրենք, որ այս արտահայտության հեղինակը մեծ դերակատարում ունի քաղաքական դաշտը հետեւողականորեն այլասերելու գործում՝ կրկեսային ներկայացման վերածելով քաղաքական գործունեությունն ու գրեթե ամեն բան, ինչն ասոցացվում է քաղաքականության հետ։ «Դատարկ դհոլների», «կլիենտների» եւ իրեն «իդիոտ» անվանածների ծառայություններից լիուլի օգտված, նրանց ձեռքը սեղմած ու տաքուկ անկյուններում գործի նշանակած Սերժ Սարգսյանն ու նրա ղեկավարած կուսակցությունը, նրա, նրա նախորդի եւ այս երկուսի ինստրուկտաժով ասպարեզ եկող գործիչները ենթակա են սերժսարգսյանական բանաձեւով իրենց համարժեք տեղին արժանանալուն։ 

Իսկ թե թվարկված տեղերից որ մեկը կնախընտրեն՝ տգետի՞, ամբարտավանի՞, թե՞  մոլորյալի, թողնում ենք նրանց ճաշակին ու հայեցողությանը։ Հանրությունը վերջիններիս նկատմամբ իր վերաբերմունքն արտահայտել է 2021 թվականի արտահերթ ընտրությունների ժամանակ եւ այդ վերաբերմունքը վերահաստատում է «Դիմադրության» շարժման հանրահավաքներին իր մասնակցության թվաքանակով։  

Քաղաքական դաշտն այսօր, առավել, քան երբեւէ, իսկապես, կարիք ունի հստակեցման, ընդհուպ՝ մաքրազարդման եւ բյուրեղացման, եւ օրվա հրամայականն է առողջ, ազգային, պետականամետ, եթե կուզեք՝ «ստերիլ» ուժերի կոնսոլիդացիան եւ այլընտրանքային ճակատի ձեւավորումը, որը հնարավոր ֆորսմաժորային իրավիճակներում պատրաստ կլինի ստանձնել պետության կառավարման առաքելությունն ու դեմ հանդիման չի թողնի «վայրի» եւ կամ «վարժեցված» «արջի ցեղերի» քմահաճույքին։ Հայրենիքն ու կարիքի դեպքում նաեւ դրա փրկությունը, իսկապես, կրկեսի վերածելու ենթակա հասկացություններ չեն։  

Հ․Գ․ Վերջին օրերի տեղեկատվական հիթը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի քաղաքականություն վերադառնալու եւ նրա վերադարձի համար, այսպես ասած, «մասնագիտական-պրոֆեսիոնալ» հարթակի ձեւավորման մասին լուրն էր։ Նախաձեռնության հեղինակը, ըստ մամուլի, «Հայաստան» դաշինքը լքած Արթուր Ղազինյանն է։ Ընդհանրապես որեւէ տեղ վերադառնում են, եթե այնտեղից մի ժամանակ հեռացել են։ Կարեն Կարապետյանը մեկ անգամ հեռացել ու վերադարձել է քաղաքականություն 2016 թվականի սեպտեմբերի 13-ին՝ Սերժ Սարգսյանի քավորությամբ նշանակվելով ՀՀ վարչապետ, իսկ մինչ այդ հեռացել էր Երեւանի քաղաքապետի պաշտոնից։

Գործադիրում Կարեն Կարապետյանը պաշտոնավարել է մինչեւ 2018 թվականի  հեղափոխության իրավական ամրագրումը՝ ԱԺ-ի կողմից Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելն ու, այսպիսով, վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հեռացվելը։ Այնպես որ Կարեն Կարապետյանը չի հեռացել քաղաքականությունից, նրան հեռացրել է ժողովուրդը։ Կարապետյանն ընդամենը հոգացել է իր հեռացված լինելու արարողակարգային հոգսը՝ հրաժարականի դիմում ներկայացնելով:

Եվ եթե անգամ շոուն պետք է շարունակվի, ապա միմիայն բոլոր ժամանակների  համաշխարհային հիթում՝ The show must go on-ում։   

Հեղինե Մանուկյան 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3394 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել