Երևան
12 °C
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Օհան Դուրյանի ծննդյան օրն է. լրացավ անվանի երաժիշտի և դիրիժորի 100-ամյակը։ Մաեստրոյի ծննդյան օրվա առթիվ Կոմիտասի անվան պանթեոնում հարգանքի տուրք մատուցեցին նրա հիշատակին: Դուրյանի պատվին այսօր նաեւ նախատեսվում է աննախադեպ միջոցառում-համերգ «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
Կոմիտասի անվան պանթեոնում էր նաեւ Դուրյանի կինը՝ Ալիս Շամիրյան Դուրյանը: Նա, «Հայկական ժամանակի» հետ զրույցում հիշելով ամուսնու կերպարը, ասաց՝ շատ բարի, ազնիվ, միեւնույն ժամանակ շատ խիստ մարդ էր Դուրյանը: «Խստապահանջ էր թե՛ իր անձի եւ թե՛ իր հետ աշխատող բոլոր երաժիշտների հանդեպ: Երեխաներ շատ էր սիրում, միշտ ուզում էր, որ իր համերգներին փոքր երեխաներ ներկա լինեն: Ասում էր՝ պետք է փոքրուց վարժվեն երաժշտությանը»,- վերհիշեց Ալիս Դուրյանը:
1976 թվականից մինչեւ վարպետի կյանքի վերջին օրերը տիկին Դուրյանը եղել է նրա կողքին: Ասում է՝ այդ 35 տարիները քիչ էին՝ վայելելու համար նրա թանկ ներկայությունը. «Այնքա՜ն կնամեծար էր: Ինձ հետ այնքան քնքուշ էր, խստության մասին իմ կողքին երբեւէ չէր հիշում»:
Հիշեցնենք՝ Դուրյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը նշելու նպատակով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի նախագահությամբ:
Այսօրվա միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Ազգային ժողովի պատգամավորներ եւ բազմաթիվ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ու արվեստագետներ:
Ներկաները, նախ, ծաղիկներ խոնարհեցին վարպետի կիսանդրու մոտ, ապա ողջագուրվեցին ու շփվեցին տիկին Ալիսի հետ: Բացման խոսքով հանդես եկավ հոբելյանական 100-ամյակի կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի անդամ, հասարակական գործիչ, բժիշկ Վահան Վարդապետյանը:
«Ինչպես մաեստրոն կասեր, իմ պաշտելի ժողովուրդ. մեծ բարեբախտություն եւ Աստծո պարգեւ էր ունենալ Օհան Դուրյանի նման երաժիշտ, դիրիժոր, արվեստագետ, մտավորական, քաղաքացի, բայց կան ազգեր ու ժողովուրդներ, որ պարզապես կդողային ու կփայփայեին այսպիսի մեծությանը: Իսկ մենք թեեւ մեզ համարում ենք մշակութային ազգ՝ իրավամբ ունենալով մեծ ներդրում համաշխարհային քաղաքակրթության եւ մշակույթի ասպարեզում, ունակ ենք նաեւ դատապարտել, արհամարհել եւ անգամ ոչնչացնել մշակութային արժեքներ ու անհատներ: Մենք ինչպես Օհան Դուրյան ծնող ազգ ենք, այնպես էլ՝ Դուրյանին տանջող, տառապեցնող «կառավարություն» հանդուրժող ազգ: Օհան Դուրյանի թաղման օրը մաեստրո Չեքիջյանն ինձ ասաց՝ Դուրյանի տեղը թափուր է մնալու»,- շեշտեց Վարդապետյանը:
Ելույթ ունեցավ նաեւ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, որը 1990-ականներից մինչեւ մաեստրոյի կյանքի վերջին օրերը եղել է նրա անձի եւ արվեստի ջերմ գնահատողն ու արժեւորողը:
«Ես այն բախտավորներից եմ, որը հնարավորություն է ունեցել 1993 թվականից ճանաչել ու շփվել մաեստրոյի հետ: Ես նաեւ բախտ եմ ունեցել 2007 թվականից «Համաժողովրդական շարժման» այդ ամբողջ ճանապարհն անցնել մաեստրոյի հետ: Նա կյանքում երբեւիցե չդավաճանեց այն սկզբունքներին, որոնցով ապրել էր: Այդ սկզբունքների պատճառով նա շատ տանջվել է, նախ՝ խորհրդային Հայաստանում, երբ ստիպված էր ուղղակի լքել իր հայրենիքը, հետո՝ անկախ Հայաստանը: Կարծում եմ՝ այսօր ամենակարեւորն այն է, որ մենք կարողանում ենք պետական մակարդակով նշել մաեստրոյի 100-ամյակը: Սրա մասին մենք կարող էին երազել, բայց իրականություն դարձնելը դժվար էր պատկերացնել»,- ընդգծեց ՀՀ նախագահը:
Վահագն Խաչատուրյանը նաեւ շեշտեց՝ իր բացատրությունն ունի մաեստրոյի բռնած ճանապարհը: «Շատ իշխանություններ չեն գնահատում ազատ մտածող մարդուն: Շահում է այն իշխանությունը, որը գնահատում է այդ մարդկանց: Երջանիկ է այն իշխանությունը, որն ունի իր երկրում մաեստրոյի նման մարդիկ: Օհան Դուրյանի հետ շփվելիս ես հասկացել եմ կյանքի շատ կարեւոր կետեր՝ երբեւիցե մի դավաճանիր քո սկզբունքները: Նա կեղծիքը չէր կարողանում հանդուրժել, շատ խստապահանջ մարդ էր»,- ասաց Խաչատուրյանը:
Ապա հիշելով մաեստրոյի կյանքի վերջին օրերից դրվագներ՝ նախագահը պատմեց, թե ինչպես էին Դուրյանի կինն ու Վահան Վարդապետյանը տարբեր ձեւերով նրան հանգստացնում ու ասում, որ շարժումը հաղթել է, եւ իշխանափոխություն է եղել: Խաչատուրյանը, դիմելով Ալիս Դուրյանին, ասաց. «Տիկի՛ն Ալիս, եղավ, հեղափոխություն եղավ, ինքը չտեսավ, բայց մենք բոլորս մասնակից ենք, եւ նա դա լսում ու տեսնում է: Երանի այս խոսքերն էլ ինքը լսի, որովհետեւ դրանով մեզ էլ կոգեւորի»:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն էլ նկատեց՝ հավաքվել են խոնարհումը բերելու մի անհատականության հիշատակի հանդեպ, որի անցած ուղին, ստեղծագործական տաղանդը, արտիստիզմը, քաղաքացիական նկարագիրը եւ պատասխանատվությունը սեփական միջավայրի հանդեպ շարունակում են հիացնել եւ ոգևորել մինչ օրս։ Նրա մասին խոսելիս դժվար է օգտագործել սովորական դարձած բառեր, որովհետեւ անսովոր էր ինքը՝ իր կեցվածքով, եռանդով եւ վաստակով։
«Օհան Դուրյանն արժեք էր ոչ միայն մեզանում, այլեւ միջազգային երաժշտական հանրության շրջանում։ Բավական է նշել միայն այն հանգամանքը, որ մեծանուն մաեստրոն համագործակցել է ավելի քան հարյուր նվագախմբերի հետ, որոնց թվում քիչ չեն աշխարհահռչակ համբավ ունեցող նվագախմբերը։ Նրա ղեկավարությամբ հայ կատարողական արվեստը դասական նվագացանկում հասավ մեծ բարձունքների, նվաճեց աննախադեպ որակներ։ Նա իր մասնագիտական ազդեցությունը թողեց երիտասարդ սերնդի վրա՝ ներշնչելով ոչ միայն իր խորագույն մասնագիտական գիտելիքներով ու վարպետությամբ, այլև նմանը չունեցող արտիստիզմով կամ, ինչպես ընդունված է ասել, խարիզմատիկ նկարագրով»,- ասաց նախարարը:
Դումանյանը նաեւ ընդգծեց՝ ՀՀ վարչապետի որոշմամբ ձեւավորված հոբելյանական հանձնաժողովը խիստ պատասխանատու վերաբերմունք է դրսեւորել սիրելի վարպետի հոբելյանի նշանավորման հանդեպ: Ապա ներկայացնելով սպասվելիք միջոցառումների շարքը՝ թվարկեց. «Համաշխարհային դասական երաժշտության գոհարների կատարում, կենսագրական ֆիլմի պատրաստում՝ նկարահանումների լայն աշխարհագրությամբ, արձանի տեղադրում Ազատության հրապարակում եւ այլն: Եվ թող բոլոր այս նախաձեռնությունները լինեն մեր երախտագիտության, խոնարհումի փաստումները եւ հաստատումն այն իրողության, որ մեծանուն վարպետի անունը կենդանի է ու ներկա մեր հոգևոր էության մեջ»:
Մարդկանց սպանում էին, ունեցվածքը խլում. Քոչարյանի կառավարման շրջանում մեկ միլիոն մարդ է լքել երկիրը. տեսանյութ
Բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Միցուբիշի»-ն. վիրավորներ կան
Քաղաքացին կկարողանա տեսական և գործնական քննությունները հանձնել տարբեր Հաշվառման-քննական բաժիններում. նախարար
Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը
Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին-Չիվա ավտոճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Կաննի փառատոնի փակման օրը Ֆրանսիայի հարավը մնացել է առանց էլեկտրականության. ցուցադրումները դադարեցվել են
Վանաձորում ավտոմեքենա է այրվել
Երբ ինձ թիրախավորում էին, ես զբաղված էի գործով. չեք նկատել, որովհետև հանձնարարություն ունեք՝ չնկատել. Հակոբյան
«Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինի. ՊԵԿ
Ծաղկաձորում կվադրոցիկլի ինքնավթարի հետևանքով մահացած աղջիկները շրջանավարտներ չեն. ՆԳՆ ոստիկանություն
Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացն ակտիվացել է. 2 մլրդ դրամ արդեն վերադարձվել է. տեսանյութ
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կայցելի Ռուսաստան
Հեղուկ գազ տեղափոխող կցորդիչով բեռնատարը Դիլիջան-Երևան ճանապարհին կողաշրջվել է
Կառավարությունը կսուբսիդավորի սպանդանոցային մորթի ծառայության գինը. Գևորգ Պապոյանը մանրամասնել է գործընթացը
Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» վճարի որոշման մի շարք դրույթներ. Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի
Ինչպես է հայտնաբերվել 2-ամյա Տիգրանի դին. ՆԳ նախարարն այցելել է փոքրիկի տուն
Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությունը ներկայացրել է իր ընթացիկ ծրագրերը Հայաստանում
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. անձրևներ կտեղան
14 բալիստիկ հրթիռ, 250 հարվածային ԱԹՍ. ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Ուկրաինային
Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետը
2-ամյա Տիգրանի մարմինը գետից դուրս հանելուց հետո բազմաթիվ իրավապահներ են աշխատում դեպքի վայրում. տեսանյութ
Երեխայի դին հայտնաբերվել է 10։40-ին, դուրս բերվել՝ 11։11-ին. քանի փրկարար և ոստիկան է ներգրավվել որոնմանը
Զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարան
Ծաղկաձորում կվադրոցիկլը կողաշրջվել է. զոհեր և վիրավորներ կան
Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին
Ախուրիկի մանկապարտեզի բացմանը չմասնակցելով վերահաստատում եմ՝ պետական միջոցը չպետք է անտեղի ծախսվի. Առուշանյան
2-ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չկան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
ԱՄՆ-ն սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացման գործընթացը
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 24-ին
Հայաստան կժամանի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն
Քննիչները ժամանել են այն վայր, որտեղ հայտնաբերվել է 2-ամյա Տիգրանի դին
ՔԿ շենքից գողացված 590 հազար դոլարի մեծ մասը հայտնաբերվել է. մանրամասներ
Հայտնաբերվել է մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի դին
Ֆիլիպինների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Արմեն Գրիգորյանը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը
Նապոլին՝ Իտալիայի քառակի չեմպիոն
Զանգակատուն գյուղում մեքենաներ են բախվել. «ՎԱԶ 2106»-ի վարորդը հիվանդանոցում մահացել է
Տավուշի սահմանազատված ոչ մի հատվածում սահմանային միջադեպեր չեն գրանցվել. մարզպետն ընդունել է Կանադայի դեսպանին
Տերյան-Պուշկին խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել. մեկը շրջվել է, կա տուժած
Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ստանձնել է Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT