Մասիսի քաղաքապետի եղբայրը չի արդարացվել, քրեական հետապնդումը դադարեցվել է հոդվածի ապաքրեականացման հիմքով. դատախազություն

Օրեր առաջ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել էր, որ երկարատև քննությունից և շուրջ մեկ տարի կալանքի տակ գտնվելուց հետո Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել իր եղբոր՝ Գոռ Համբարձումյանի նկատմամբ տարվող քրեական հետապնդումը դադարեցնելու, գործի վարույթը կարճելու մասին։

Ընդ որում, Դավիթ Համբարձումյանը գրել էր, թե որոշումը դատարանը կայացրել է հանցակազմի բացակայության պատճառով. «Այլ կերպ ասած՝ եղբայրս արդարացվեց, հետևաբար նաև հաստատվեց հանրության մի ստվար զանգվածի կողմից տարածվող, մեր բարի համբավն արատավորող, մերկապարանոց խոսակցությունների ստահոդ լինելը»:

Նշենք, որ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբորը մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի երկրորդ մասով (Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը): 

ՀՀ գլխավոր դատախազությունից «Հայկական ժամանակին» հայտնեցին, որ հիշատակվող որոշումը կայացնելիս, ինչի մասին հանրայնացրել է Դավիթ Համբարձումյանը, դատարանը հիմք է ընդունել այն հանգամանքը, որ 2022թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ նոր քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն՝ փոփոխվել է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու հանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող գործողությունների շրջանակը: Դրա արդյունքում նշված անձանց մեղսագրված արարքները ապաքրեականացվել են:

«Ելնելով դրանից՝ ամբաստանյալների համաձայնությունը ստանալուց հետո Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին: Հարկ է պարզաբանել նաև, որ, ի տարբերություն նախկին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, 2022թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով արդեն իսկ անձին մեղսագրված արարքի ապաքրեականացումը նախատեսվում է որպես հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու առանձին հիմք: Ընդ որում, այդ հանգամանքը չի բացառում քրեական հետապնդումը, եթե անձն առարկում է դրա դեմ այն հիմքով, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը»,- մանրամասնեցին դատախազությունից: 
 
Այսինքն՝ Գոռ Համբարձումյանը, ըստ էության, չի արդարացվել, վերացվել է քրեական հետապնդումը, քանի որ Համբարձումյանի արարքում այն դետալները, որոնց պատճառով վերջինիս մեղադրանք էր առաջադրվել, ապաքրեականացվել են, իսկ նա չի պնդել, որ տվյալ արարքը չի գործել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1598 դիտում

Մայիսի 1-ից Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կկատարվեն

Ռուսաստանն ումի՞ց է ուղիղ բանակցությունների վերսկսման ազդանշանի սպասում՝ Վաշինգտոնից, թե՞ անմիջապես Կիևից

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Էստոնիայի նախագահի հանդիպումը. տեսանյութ

Նոր օր, նոր մշակութային բացահայտումներ մեր ծրագրի փոքրիկ ճամփորդների կողմից. «Իմ քայլը» հիմնադրամ

Կամարիս գյուղի ձվի արտադրամասի գործունեությունը կասեցվել է. ինչ խախտումներ են հայտնաբերվել

ԱԳ նախարարի տեղակալն ու Չինաստանի նորանշանակ դեսպանը տարածաշրջանային զարգացումների շուրջ մտքեր են փոխանակել

Հայաստանի առաջին հայրենական արբանյակ «Հայասաթ-1»-ը վերջին անգամ հատել է Կարմանի գիծը և ավարտել առաքելությունը

Համագյուղացու տնից 3 միլիոն դրամի ոսկեղեն գողացած տղամարդը կալանավորվել է. տեսանյութ

Հյուսիս-հարավի Աշտարակ-Թալին հատվածի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է. տեսանյութ

«Աշխարհի հայերի» միության նախաձեռնությամբ մայիսի 17-ին Վերին Արտաշատում կանցկացվի երաժշտական մրցույթ-փառատոն

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել, Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՊՆ

Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ վթարի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները կեղծ են. ՊՆ մամուլի քարտուղար

Մեկնարկել է Իմունականխարգելման եվրոպական շաբաթը

Աչաջուր-Մակարավանք ճանապարհին հայտնաբերված, ցանցում խճճված արջի քոթոթը տեղափոխվել է կենդանիների կացարան

ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Կանադայի Վանկուվեր քաղաքում փառատոնի ժամանակ զոհվածների ընտանիքներին

Արմավիր քաղաքի որոշ հասցեներում գազ չի լինի

Իրանն իր տարածքով է ճանապարհ տրամադրելու Ադրբեջանին դեպի Նախիջևան. Փեզեշքիանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին

Վիճաբանության ժամանակ կրակոցներ են հնչել. անվտանգության աշխատակիցները համատիրության տեսագրությունները ջնջել են

Եվրոն թանկացել է. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 28-ին

Ապրիլի 21-27-ը մետրոպոլիտենը սպասարկել է 466 հազար 890 ուղևորի, գիծ է դուրս բերվել 2826 շարժակազմ

Վարչապետը Էստոնիայի հայ համայնքին է ներկայացրել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը. լուսանկարներ

Հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողները

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կայցելի Ադրբեջան

Ի՞նչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, ցանկապատի երկաթե սյանը, կողաշրջվել և բռնկվել

Լավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել. առանցքում ուկրաինական հակամարտությունն է եղել

Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Վարչապետը հանդիպել է Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ. տեսանյութ

Եվս մեկ «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպում Երևանում. լուսանկարներ

Վարչապետն այցելել է Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի. լուսանկարներ, տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Էստոնիա. լուսանկարներ, տեսանյութ

Հայտնաբերվել է գետն ընկած երեխան. հոսպիտալացման ճանապարհին 4-ամյա փոքրիկը մահացել է

2 օր է՝ գտնվում եմ Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում, բնականոն կյանքը շարունակվում է. Դանիելյան. տեսանյութ

Փակում են աչքերը, կատարում հրահանգներ. ՀՀ դպրոցներում տարածված խաղը վտանգավոր հետևանքներ կարող է թողնել

Կրթվելը նորաձև է Երևանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Արմատախիլ եղած ծառը փակել է ճանապարհը

Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Պատմությունը վերաշարադրելու ձեր փորձերը դատապարտված են. ժողովուրդը հիշողություն ունի. Հասմիկ Հակոբյան

Իրանում ապրիլի 28-ն ազգային սգո օր է հայտարարվել

Աշխարհի գավաթ. մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել