Երևան
12 °C
ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության, խաղաղ բնակչության դեմ ցուցաբերած ագրեսիային: Հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանի ԶՈՒ կողմից ՀՀ տարածքային ամբողջականության, խաղաղ բնակչության դեմ ակնհայտ ագրեսիան պլանավորվել է նախապես:
«2022 թվականի սեպտեմբերի 13-ին՝ կեսգիշերից, 2020թ. նոյեմբերին 9-ին ստորագրված հրադադարի հաստատման վերաբերյալ եռակողմ հայտարարության, ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից, այլ պետության տարածք ներխուժումից կամ հարձակումից զերծ մնալու վերաբերյալ միջազգային մի շարք պայմանագրերի կոպտագույն խախտումներով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ագրեսիա իրականացնելու փաստի առթիվ նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում տվյալներ են ձեռք բերվել ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից ագրեսիայի, միջազգային սովորույթային մարդասիրական իրավունքի մի շարք նորմերի հանցավոր խախտումների և պատերազմական հանցագործությունների կատարման վերաբերյալ:
Մասնավորապես, նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռք են բերվել տվյալներ առ այն, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրթիռա-հրետանային միջոցների, ԱԹՍ-ների, ինչպես նաև տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառությամբ, տարբեր զորամիավորումների ներգրավմամբ կանխամտածված գրոհների թիրախ են դարձել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում տեղակայված ՀՀ զինված ուժերի՝ Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերում մարտական հենակետերը, զորամասերը, զինտեխնիկան, որը հանգեցրել է մարդկային և նյութական կորուստների:
Բացի այդ, նպատակաուղղված, առանձին դեպքերում ուղիղ նշանառությամբ, մեկից ավելի անձանց կյանքից զրկելու դիտավորությամբ և ազգային ատելության շարժառիթներով հարվածներ են հասցվել թիկունքում գտնվող և մարտական գործողություններին չմասնակցող բազմաթիվ բնակավայրերի՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը, բնակելի տները, քաղաքացիական ենթակառուցվածքները: Ադրբեջանի ԶՈՒ կողմից իրականացված հրետակոծության հետևանքով մի քանի քաղաքացիական անձինք ստացել են մարմնական վնասվածքներ:
Ըստ արդեն իսկ ձեռք բերված տվյալների՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ սանձազերծված ագրեսիայի ակտը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի կողմից պատրաստվել և պլանավորվել է նախապես, այդ նպատակով տևական ժամանակահատվածում միջոցներ են ձեռնարկվել նախահարձակ ռազմական գործողությունների համար արհեստական հիմքեր ստեղծելու ուղղությամբ:
Քրեական վարույթի շրջանակներում, դատախազական հետևողական հսկողության ներքո, իրականացվում են գործողություններ ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխանության և տարածքային անձեռնմխելիության դեմ հերթական հանցավոր ոտնձգությունների, ագրեսիայի նախապես պլանավորման և իրականացման, դրանց ընթացքում գործված պատերազմական հանցագործությունների, միջազգային հումանիտար իրավունքների կոպիտ խախտումների մանրամասն փաստագրման, ապացույցների ձեռքբերման ուղղությամբ՝ տեղի ունեցածին լիարժեք քրեաիրավական գնահատականներ տալու, հանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելուն հետամուտ լինելու, ինչպես նաև միջազգային իրավական համապատասխան մեխանիզմների գործադրման նպատակով:
Ագրեսիայի ակտի հանգամանքների, այդպիսիք հիմնավորող փաստերի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազը իրազեկել է նաև գործընկեր պետությունների գլխավոր դատախազներին»,- ասվում է հայտարարության մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՏաթևում «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումն առանձնացել է մասնակիցների մեծ հետաքրքրվածությամբ
Իսրայելը զանգվածային հարձակում է սկսել Գազայում. ահագնանում են տարածաշրջանում սաստիկ սովի մասին լուրերը
Պաղպաղակ փարթի Շինուհայրում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ
Հերթական հետաքրքիր քննարկումներով լի հանդիպումը չնաշխարհիկ Տաթև համայնքում էր. Աննա Հակոբյան
Կրթվելը նորաձև է Տաթևում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Պայթյուն Այգեձորի գերեզմանատանը. մեքենան վերածվել է մոխրակույտի, վնասվել են գերեզմանաքարեր. լուսանկարներ
Եթե վիզա ստանալիս ստել եք, ժամկետից երկար մնացել, կարող եք բախվել արտաքսման. ԱՄՆ դեսպանատուն
«Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին Գրիգորյանը խոսել է ՀՀ արտաքին և անվտանգային քաղաքականության մասին
Հրդեհ Արգավանդի բենզալցակայանի մոտակա շինությունում. այրվել են բենզինով տարաները և տանիքը
Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականի հետ
Վահագն Խաչատուրյանը Սուրբ Աթոռում մասնակցել է Լևոն 14-րդ պապի գահակալության արարողությանը. լուսանկարներ
Նուբարաշենի քաղաքային տրանսպորտի կանգառում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Զելենսկին փակ հանդիպում կանցկացնի Հռոմի պապ Լեո 14-ի հետ
Երևան է ժամանել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը. լուսանկարներ
Մեքենան բախվել է բազալտե եզրաքարին և հայտնվել մայթին, հրդեհ է բռնկվել. կան տուժածներ
Հաճելի էր հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տիրանայի գագաթաժողովին. Սվետլանա Տիխանովսկայա
Երևանում 32 և 24-ամյա ամուսինների մոտ հայտնաբերվել է «կրիստալ» տեսակի թմրամիջոց
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հռոմի Պապի գահակալության արարողությանը
Վատիկանում տեղի է ունեցել Հռոմի նոր պապ Լեո 14-ի երդմնակալության արարողությունը. լուսանկարներ
Լեհաստանում նախագահական ընտրություններ են
Մարզերում և Երևանում սպասվում են կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. կտաքանա 2-3 աստիճանով
58-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած
Հայ շախմատիստները մասնակցում են ԱՄԷ-ում անցկացվող «8th Sharjah Masters 2025» միջազգային մրցաշարին
Լսել ենք «Քաղաքացիական պայմանագրի» Սպիտակի կուսակցականների դիտարկումները տարաբնույթ հարցերի շուրջ. Մանավազյան
Կրթվելը որևէ տարիքում չի կորցնում իր արդիականությունը. քաղցկեղը հաղթահարած և սիրելի զբաղմունքը գտած կինը
Տաթևիկ Գասպարյանն ու Արուսյակ Մանավազյանը եռօրյա աշխատանքային այց են կատարել Լոռու մարզ. լուսանկարներ
Ահաբեկչություն Կալիֆոռնիայում. կան տուժածներ և զոհ
Հայաստանը հետևողական քայլերով առաջ է մղում թանգարանային ոլորտի բարեփոխումները. ԿԳՄՍ նախարար
Ադրբեջանը և Իրանը համատեղ զորավարժություններ են անցկացնում ԼՂ-ում
Որոտանի կիրճում. վարչապետը Սյունիքից տեսանյութ է հրապարակել
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում բացվել է «Իսահակյանը և ժամանակը» ժամանակավոր ցուցադրությունը
Օտարերկրացի 26-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Tesla»-ով գլխիվայր հայտնվել է ջրատարում. կան տուժածներ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի հետ հետաքրքիր զրույց ունեցանք. Հարությունյան
Ճի՞շտ է, որ Քոչարյանն ուզում էր Ղարաբաղում ներդրում անել, բայց ստիպված Տանզանիայում արեց. Չախոյան
Գնում ենք Տաթև՝ «Կրթվելը նորաձև է» բանախոսության. վարչապետ
Ամեն անգամ մտածում եմ, որ անբարոյականությունն էլ պիտի սահման ունենա. Անդրեասյան
Փրկարարները Տավուշի ջրամբարն ընկած մեքենան հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել
«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են 150,000 դրամ արժողությամբ արծաթափայլ եղևնիներ
«Եվրատեսիլ 2025» մրցույթում հաղթեց Ավստրիայի պատվիրակը. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT