Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ կրկին խոսեց զենք գնելու գործընթացների մասին՝ նշելով, որ ունենք դեպքեր, երբ 100 միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից: Այս մասին նախորդ անգամ էլ ՀՀ վարչապետը խոսել էր ԱԺ ամբիոնից:
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով զենք գնելու ճանապարհին առաջացած խոտանների և մեզ այդ հարցում խանգարող դաշնակիցների հեռահար մտադրություններին, նկատում է՝ Ռուսաստանն այժմ լուրջ համագործակցում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ, նրանց շահերը համընկնում են, և Հայաստանին զենք չվաճառելը Ադրբեջանի պահանջն է ՌԴ-ին:
«ՌԴ-ի բացատրությունն էլ այն է, թե Ուկրաինայի դեմ այժմ պատերազմ են մղում, զենք ու զինամթերքի պակաս կա, այդ պատճառով վաճառք չենք իրականացնում: Սակայն պատճառը մեկն է՝ Ռուսաստանն այժմ կոշտ մեկուսացման մեջ է, նրան պետք է Թուրքիան, մասամբ էլ՝ Ադրբեջանը: Այս տարվա փետրվարին էլ Ռուսաստանը Թուրքիայի հետ լուրջ ռազմավարական թուղթ ստորագրեց, ավելի ուշ՝ հետախուզական տվյալների փոխանակմանը վերաբերող փաստաթուղթ: ՌԴ-ի և Թուրքիայի միջև այժմ լուրջ ռազմավարական դաշնակցություն է ձևավորվել: Եվ հենց Թուրքիան էլ ճնշում է Ռուսաստանին, որպեսզի նա Հայաստանին զենք չվաճառի»,- կարծում է նա:
Դիտարկմանը, որ, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, Հնդկաստանը պատրաստվում է 240 միլիոն դոլարի զենք վաճառել ՀՀ-ին, հարցադրմանը՝ կարո՞ղ ենք ասել, որ ՀՀ-ն նոր դաշնակից է գտել, քաղաքագետն ասում է՝ Հնդկաստանի վրա ազդել Ադրբեջանը կամ Թուրքիան չեն կարող:
«Գիտեմ, որ տևական ժամանակ է Հնդկաստանի հետ բանակցային այս գործընթացը ընթանում է, և, Աստված տա, այն հաջողությամբ պսակվի: Մենք չենք կարող այս ժամանակահատվածում զենք գնել փոքր խաղացողներից, քանի որ Թուրքիայի, Ադրբեջանի և Ռուսաստանի ազդեցությունից փոքր երկրները կվախենան: Հնդկաստանի մասշտաբի երկիրը ոչ ոքից չի վախենա, և զենք վաճառելու գործընթացն իր հաջողությունը կունենա»,- կարծում է նա:
Խոսելով Ֆրանսիայից Հայաստան ուղարկվող պատվիրակության մասին՝ Ստեփան Գրիգորյանն ընդգծում է՝ մեզ համար այս ժամանակահատվածում Ֆրանսիայի այս քայլը մեծ ազդեցություն կարող է ունենալ: Ըստ նրա՝ Ֆրանսիայի դեպքում պատվիրակության ուղարկումը Հայաստան չի կարող ֆորմալ բնույթ կրել, քանի որ սա մեծ և կարևոր երևույթ է:
«Մեր սահմաններում ֆրանսիացի դիտորդների հայտնվելը չի կարող իր ազդեցությունը չունենալ: Հաշվի առնելով անվտանգային հարցերը՝ նրանց մեջ կլինեն ռազմական դիտորդներ, ինչը լուրջ մեսիջ է և՛ Ադրբեջանին, և՛ Ռուսաստանին: Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է, և չեմ կարծում՝ Ադրբեջանն այդքան հեշտությամբ կհամարձակվի կրակել Ֆրանսիայի դիտորդների վրա»,- ասում է նա և հիշեցում՝ ռուսական դիտորդությունը Հայաստանում այդպես էլ չաշխատեց:
«Սյունիքում, Վայոց ձորում ռուս խաղաղապահների կետեր դրվեցին, որոնք այդպես էլ չաշխատեցին: Օրինակ՝ Ջերմուկի մոտակայքում կար այդպիսի մի կետ, սակայն ռուսներն այն լքեցին: Իրենց դիտորդական առաքելությունը չի տալիս իր արդյունքը: Իսկ ֆրանսիացիներին Ադրբեջանը չի կարողանալու կաշառել, նրանք միանշանակ մեր տարածքային ամբողջականության կողմնակից են: Իսկ եթե Ադրբեջանը համարձակվի կրակել ֆրանսիացիների վրա և սպանել նրանցից որևէ մեկին, դա շատ թանկ կնստի իր վրա»,- նշում է նա:
Նկատառմանը, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը հարցազրույցներից մեկում հայտարարել է՝ ԱՄՆ-ի՝ ՀՀ-ին զենք վաճառելու նախապայմանը մեկն է՝ դուրս գալ ՀԱՊԿ-ից, հարցադրմանը, եթե այս հայտարարությունը համապատասխանում է իրականությանը, ո՞րը կլինի ՀՀ-ի ճիշտ ռազմավարական քայլն այս դեպքում, զրուցակիցն ասում է՝ չգիտի, թե որտեղից է այդ նախապայմանը պատգամավորը վերցրել, սակայն չի կարծում, թե ԱՄՆ-ն նման բան ասած լինի. «Ես չեմ կարծում, որ ԱՄՆ-ն նման հարց դրած լինի: Հարցն այսպիսին է՝ ՀՀ-ն ՀԱՊԿ-ի անդամ է, էլ ինչպե՞ս կարող է ԱՄՆ-ն նրան զենք վաճառել: ՀԱՊԿ-ի լիդերը Ռուսաստանն է, որը Արևմուտքին սպառնում է միջուկային զենքով: Էլ ինչպե՞ս կարող է ԱՄՆ-ն զենք վաճառել մի երկրի, որը ՀԱՊԿ-ի կազմի մեջ է: Դա անհեթեթություն է»:
Ըստ քաղաքագետի՝ եթե Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գա, կբացվի ԱՄՆ-ի հետ համագործակցելու մի նոր ճանապարհ. «ԱՄՆ-ն ասում է՝ Հայաստան, դու ի՞նչ ես ուզում: Ասում է՝ ուզում ես մնալ ՀԱՊԿ-ում, շատ բարի, ուզում ես դուրս գա՞լ, շատ լավ, կարող ենք քննարկել մի շարք հարցեր: Ես նույնպես Նենսի Փելոսիի հետ հանդիպմանը ներկա եմ եղել, և ասեմ, որ նման քննարկում ՀԱՊԿ-ի մասով, թե պետք է ՀՀ-ն դուրս գա, չի եղել»:
Խոսելով ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ չգալու քննարկումների մասին՝ զրուցակիցը նշում է՝ եթե շարունակում ենք անդամակցել ՀԱՊԿ-ին, ապա մնում ենք առանց անվտանգության համակարգի, չենք կարողանալու ստանալ օգնություն Արևմուտքից, այսպես ասած՝ մնում ենք միայնակ, քանի որ ՀԱՊԿ-ի անդամ երկրները մեզ դաշնակից չեն:
«Մնալ ՀԱՊԿ-ում նշանակում է տալ այն, ինչը պահանջում է Ադրբեջանը՝ սկսած «Զանգեզուրի միջանցքից» և անկլավներից, գումարած այն փաստը, որ Արցախը կսկսի ենթարկվել Ադրբեջանին: Սա է սցենարը: ՀԱՊԿ-ից դուրս գալը հակառուսական քայլ չի լինի, քանի որ կառույցը հենց Ռուսաստանը չէ: Մենք կարող ենք շարունակել ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները, թեկուզ՝ առանց ՀԱՊԿ: Այդպիսով էլ մեր առջև բացվելու են մի շարք դռներ, հնարավորություն ենք ունենալու ռազմական նոր համագործակցություններ ձեռք բերել Ֆրանսիայի, ԱՄՆ-ի հետ, Հնդկաստանի, կառավարությանն էլ կառաջարկեմ այդ մասով դիտարկել նաև Կանադան»,- նշում է քաղաքագետը:
Նրա խոսքով՝ այն մարդիկ, որոնք պնդում են, թե ՀԱՊԿ-ից դուրս գալով՝ ՌԴ-ն մեր դեմ դուրս կգա, պետք է հասկանան, որ Ռուսաստանը հիմա էլ մեզ հետ չէ. «Մեզ վրա հարձակվում է Ադրբեջանը, բայց ամեն բան համաձայնեցնում է Ռուսաստանի հետ: Զարմանում եմ, երբ մարդիկ նման կարծիք են արտահայտում: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն չէ՞ր, որ պատերազմի ավարտին հայտարարեց, թե իրենք Թուրքիայի հետ փայլուն «օպերացիա» իրականացրին Ղարաբաղում: ՀԱՊԿ-ն այսօր լեգիտիմացնում է հայ ժողովրդի տարածքների զավթումը՝ ասելով, թե ինչ կատարվում է ՀՀ տարածքում, սահմանային վեճ է: Ստացվում է՝ ՀԱՊԿ-ն Ջերմուկը դարձնում է վիճելի տարածք: Այսքանից հետո ինչպե՞ս կարելի է այլ կարծիք ունենալ ՀԱՊԿ-ի մասին»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT