Երևան
12 °C
2019-ին Գյումրիում որպես պիլոտային ներդրված ծրագիրն այսօր հաստատուն քայլերով հասել է Լոռի ու Տավուշ, հատել վերջնագիծն ու գաղափարականից անցում կատարել ձեռնարկատիրական բաղադրիչին։
Դիլիջանի կենտրոնական դպրոցում կայացավ «UPSHIFT Գավառ և Իջևան» դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագրի «UPSHIFT Իջևան»-ի ամփոփիչ միջոցառումը, որին ներկա էին ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, մարզային և տեղական իշխանությունների, տեղի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և «UPSHIFT Իջևան» ծրագրին մասնակցած թիմերի անդամները։

«UPSHIFT Գավառ և Իջևան» դեռահասների զարգացման համայնքային ներգրավվածության ծրագիրը Եվրոպական միության աջակցությամբ իրականացնում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հկ-ն՝ ՅՈՒՆԻՍԵՖԻ հայաստանյան գրասենյակի հետ համատեղ:
Օրվա մեկնարկը տրվեց «UPSHIFT Իջևան» ծրագրի ընթացքն ու արդյունքներն ամփոփող ցուցահանդեսով, որի ընթացքում ներկաները հնարավորություն ստացան ոչ-ֆորմալ միջավայրում դիտել յուրաքանչյուր թիմի անցած ուղին և վերջնարդյունքը։


Ծրագրի մեկնարկն այս տարածաշրջանում տրվել է գարնանը, գաղափարներ ներկայացրած 10 թիմերից 5-ն է ընտրվել, ստացել համապատասխան ֆինանսավորումն ու մենթորների օգնությամբ լծվել գաղափարն իրականության վերածելու գործին։
Տավուշյան ծրագրերն ավելի շատ բնապահպանական ու զբոսաշրջային ուղղվածության են եղել։ Չի շրջանցվել նաև առողջ ապրելակերպը։
«Help in Map» թիմը Իջևանի բանուկ խաչմերուկներում ուղեցույցի դեր կատարող պաստառ-քարտեզներ է տեղադրել զբոսաշրջիկներին և քաղաքի հյուրերին հնարավորինս ներկայացնելով քաղաքի տեսարժան ու կարևոր վայրերը։ Բոլոր քարտեզներն ունեն QR կոդեր, որոնք տեղեկություն են տալիս տվյալ վայրի կամ կառույցի մասին։

Թիմերից մեկը Այգեհովիտ գյուղում 13-30 տարեկան 2000 երիտասարդի առողջ ապրելակերպի գաղափարով է տոգորել։ «Ճկուն մարզիկը դիմացկուն մարտիկ է» կարգախոսով համայնքում հիմնել են առաջին թենիսի և վոլեյբոլի մարզադաշտերը։

«Youngest room»-ը Սևաքար գյուղում հիմնել է «Երիտասարդական սենյակ», որը գյուղի ու հարակից բնակավայրերի 12-18 տարեկան 210 դեռահասի և երիտասարդի համար ժամանցային-կրթական և շփմանտարածք է դարձել։
«Ijevastronomy»-ն համադրել է աստղագիտությունը և տուրիզմը մեկ ընդհանուր գաղափարում։ Ստեղծվել է շարժական շարժական տաղավար իր մեթոդական ձեռնարկներով։ Այս կերպ փորձ է արվումզբոսաշրջիկների շրջանում բարձրացնել համայնքի գրավչությունը, մեծացնել այցելությունների հոսքերը։

«Կրթությունը՝ հասանելի և հաճելի» կարգախոսով 5-րդ թիմը ստեղծել է խաղ, որի միջոցով հնարավոր է դառնում Տավուշի պատմամշակութային հարստություններին ծանոթանալ, իմանալ գտնվելու վայրերն ու պատմությունները։


Թիմերի ամփոփիչ միջոցառմանը ներկա ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը տպավորված էր։ Մասնագիտությամբ ուսուցիչ դեսպանը մեկ ճշմարտություն ընդգծեց։ Ասաց՝ գիտելիքն ու կրթությունը տեղ հասցնելու բազմաթիվ մեթոդներ կան, բայց բոլորիս իմացած նախկին տարբերակներն արդեն գործուն չեն, անպիտան են։
Դեսպանն առավել կողմ է ոչ ֆորմալ կրթությանը։ Այն օգնում է զարգացնել գաղափարներ, բացահայտել նոր հորիզոններ, ստեղծել նոր հնարավորություններ։

«Նրանց թվերով ծանրաբեռնելը, տվյալներով զինելը, ստիպել դրանք անգիր անել՝ առանց մտածողության զարգացման, այլևս ակտուալ չեն։ Նմանատիպ ծրագրերը նաև հնարավորություն են ուրախանալու, հատկապես այս բարդ ժամանակահատվածում, երբ թվում է, թե ալևս ուրախանալն ու զվարճանալ չի թույլատրվում։ Ես ուզում եմ, որ Հայաստանը դեպի ապագան շարժվի կայուն հունով և այդ գործում ձեր մասնակցությունը շատ կարևոր է։ Դուք հենց այն սերունդն եք, որը կարող է ծնողներին նոր դաս տալ։
Շատ ոգևորված եմ, մի դադարեք, շարունակեք աշխատել ու ստեղծել, համոզեք մեզ, որ դուք շատ ավելին կարող եք»,-ասաց դեսպանը։


ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդն ասաց, ուրախ է աշխատանքային շաբաթը Տավուշում ավարտելու և երիտասարդների գաղափարներին ծանոթանալու համար։
Ինչ է «UPSHIFT»-ը ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար, և ինչո՞ւ է կարևոր։
««UPSHIFT»-ը մտնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի նպատակադրվածության մեջ՝ ՀՀ-ում կրթության ոլորտում աշխատելու իմաստով։ Փորձում ենք երիտասարդների համար այլ հնարավորություններ ստեղծել, որպեսզի դպրոցից դուրս ինքնակրթվելու հնարավորություն ունենան։ Սա ««UPSHIFT»-ի գաղափարն է․ սովորել հմություններ, որոնք դպրոցից դուրս ձեզ կյանքում պետք են գալու»,-մանրամասնեց Վայգանդը։

Ծրագիրը մեծ մտավախությամբ են մեկնարկել։ ԵՆԿ հկ խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անկեղծանում է. համավարակը, դրան հաջորդած 44-օրյա պատերազմը իրենց հետքը թողել էին երիտասարդների վրա։ Շատերի մոտ հիասթափություն ու անվստահություն կար։ Նաև իրենք են թիրախավորվել այդ իրավիճակում նմանատիպ ծրագրերի իրականացման համար։

«Ասում են՝ երկիրը ելել, տեղից գնում է, դուք «UPSHIFT», երիտասարդներ կամ համայնքային կյանք, զարգացում։ Բայց մենք չենք ընկրկել և հավատում ենք, որ առավել քան հիմա, առավել քան այս օրերին պետք է համայնքներում, մարզերում իրականացվեն այսպիսի ծրագրեր։
Նախ, սա հնարավորություն է տալիս, որ երիտասարդը շեղվի և իր տարիքային առանձնահատկություններին բնորոշ գործողություններով զբաղվի, և հետո, այն մեզ համար առաջընթացի, զարգացման հիմնական հենասյուն էր։ Հատկապես, երբ ծրագրի ընթացքում հեռախոսազանգ ստացանք մասնակիցներց մեկի ծնողից, ով ասաց շնորհակալ է մեզնից, իր աղջիկը նորից սկսել է երազել, երազել իրավաբան դառնալու մասին, քանի որ վերջին իրադարձություններով պայմանավորված՝ մտածում էր, որ իր երազանքն այլևս իրականություն չի դառնա։
Նմանատիպ երազանքների և երազելու հնարավորության հիմնասյուն դառնում է UPSHIFT-ն ու UPSHIFT-ի նման ծրագրերը, որոնք մենք իրականացնում ենք մարզերում՝ տարբեր գյուղական և քաղաքային համայնքներում, որի շրջանակներում հնարավորություն են ունենում նախևառաջ ձեռք բերել 21-րդ դարի համապատասխան և այս ժամանակահատվածում անհրաժեշտ կարողություններ, և իրենց համայնքի համար թև և թիկունք դառնալ, բողոքող քաղաքացուց դառնալ նախաձեռնող, խնդիրներ բարձրացնող, բայց դրանց լուծման ուղիները ևս մատնանշող պատանիներ»,-ասաց Արթուր Նաջարյանը։

Ըստ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի, իրականացվող ծրագիրը մարզային գործընկերության հիանալի օրինակ է։
«Շատ կարևոր է, որ այս ծրագիրն իրականացվում է մարզերում: Պետական երիտասարդական քաղաքականության տեսանկյունից առաջնահերթ են հենց մարզաբնակ երիտասարդների կարողությունների զարգացումը, նրանց համար համապատասխան միջավայրի ձևավորումը: Այս ծրագրի շնորհիվ մեր դեռահասներն ու երիտասարդները լրացնում են ֆորմալ կրթության միջոցով ստացած գիտելիքների պաշարը՝ ձեռք բերելով նոր հմտություններ, որոնք, վստահ եմ, առաջիկայում կծառայեցնեն իրենց համայնքի կյանքի որակի բարելավմանը, նորարար գաղափարների գեներացմանը և կյանքի կոչմանը»,-ասաց Մարտիրոսյանը:

Ասելիք ունեն նաև համայնքապետերը։ Նրանց խոսքը բառացի Նաջարյանը փոխանցեց ԵՄ ներկայացուցիչներին և մյուս հյուրերին։
«Համայնքապետներից մեկը մեզ տեղեկացրեց, որ ցանկացած խնդիր, որ բարձրացնում են պատանիները, չենք կարող ասել «нет», բայց էդ «нет»-ը, օրինակ, ասում ենք ավագանու անդամներին։ Այսինքն, այսօրվա 12 տարեկան երիտասարդը գիտակցում է, որ իր երկրի զարգացումը կախված է հենց իրենից։ Երկրի, իր համայնքի տերը ինքն է»։


Նաև մեկ կարևոր եզրահանգում․ նախկինում շատ համայնքային, գյուղական տիրույթների սահմաններում է եղել երիտասարդների մտածողությունը, այսօր արդեն նրանք սկսել է մոլորակի չափ մտածել, մտքերն ու գաղափարները դարձել են տարածաշրջանային, ավելի աշխարհաքաղաքական, կառուցողական Սա, ըստ Արթուր Նաջարյանի, խոսում է այն մասին, որ երիտասարդները կարողանում են հաղթահարել այսօրվա մարտահրավերները։

Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
Որևէ այլ գործընկերոջ շահերը չենք արհամարհում, բայց չենք էլ կարող ավելի բարձր դասել, քան ՀՀ-ի շահերը. Փաշինյան
Անհեթեթություն է. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնի համար առաջարկ ստանալու մասին
Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Շուտով դուք կստանաք լրացուցիչ 18 միլիոն եվրոյի աջակցություն, կաջակցենք նաև առևտրին. ԵՀ հանձնակատար
Ես եկել եմ ասելու, որ դուք կարող եք մեզ վրա հույս դնել. Ֆոն դեր Լայեն
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
«Մերգելյանի» անվան ինստիտուտից տրավմաներով քաղաքացի է հոսպիտալացվել
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի . տեսանյութ
Կիևը ենթարկվել է խոշորամասշտաբ հրթիռային հարձակման, կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ. հայտարարվել է սգո օր
ԱԺ-ում կքննարկվեն կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի փոփոխությունները
Կառավարությունում հյուրընկալեցի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին. վարչապետ
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. Փաշինյան
Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանել է Երևան
Ավտովթար և ողբերգական վրաերթ Երևան-Գյումրի ճանապարհին. 22-ամյա աղջիկը տեղում մահացել է, կա տուժած
Փրկարարները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Հրդեհ է բռնկվել Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Սովորել, սովորել, սովորել. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Կադրային նոր նշանակումներ ՊՆ-ում
Վենեսուելայում ազգային սուգ է հայտարարվել․ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1943-ի
Հանդիպում ունեցա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի հետ․ Պապիկյան․ տեսանյութ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Հայաստանում ընտանեկան բռնությունն օրենքով թույլատրելի է․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ
«Դատախազության աշխատողի օր» գրությունը և դատախազության տարբերանշանը՝ հեռուստաաշտարակի էկրանին․ տեսանյութ
Պուտինը «քցեց» Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին. ուզում են Սյունիքը ծախել, հարցերը լուծել. տեսանյութ
Վթարային ջրանջատում Վայոց ձորի մարզում․ հասցեներ
Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան
Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել․ Ալիև
Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրա
Որն է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը». հաջորդիվ ՌԴ-ն սպառնալու է, որ ռազմաբազան ՀՀ-ից կհանի. տեսանյութ
Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը նաև արդարության վերականգնման գործընթաց է. Աննա Վարդապետյան
Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ և պայծառ ապագային. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Եգիպտոսի դեսպանը պատրաստակամ է մշակույթի ոլորտում համագործակցության ակտիվացման առավելագույն ջանքեր ներդնել
Պուտինի վարկանիշի անկում, տնտեսական վիճակի վատթարացում․ ինչ են փաստում Gallup-ի հարցման արդյունքները ՌԴ-ում
Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի նիստը
Ինչպես է Չինաստանը պայքարում ծայրահեղ շոգի դեմ․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT