Ո՛չ Ադրբեջանին, ո՛չ ՌԴ-ին, ո՛չ Թուրքիային ձեռնտու չէ ի դեմս կայացած Հայաստանի, ունենալ գլխացավանք․ Միսկարյան

Ոչ Ադրբեջանին, ոչ Ռուսաստանին, ոչ Թուրքիային ձեռնտու չէ ի դեմս կայացած Հայաստանի Հանրապետության ունենալ գլխացավանք, ու նրանց համար այսօր հարմար առիթ է «լուծել» Հայաստանի խնդիրը մեկ անգամ և ընդմիշտ։ Լուծել ու փակել Հայկական հարցն առհասարակ։

Այս մասին քաղաքական գործիչ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել․

«Հայաստանը գոյաբանական խնդրի առաջ է կանգնած։ Եթե չգիտեիք, հիմա իմացաք։ Իմացաք, ուրեմն հիմա գիտեք։

Ի՞նչ է նշանակում գոյաբանական խնդիր։

Նշանակում է, որ Հայաստանի գոյության, լինել-չլինելու հարցն է։ Ու էստեղ, գոնե էս փուլում էական չի, թե ով է մեղավոր, ով չէ, ով էր մեղավոր, ով ճիշտ։ Դա կարող է էական լինել, երբ վտանգը այլևս չլինի, և մենք փորձենք վերլուծել ու հասկանալ պատճառները, հետո կրկին չկրկնելու համար։

Բայց նախ պետք է էնպես անել, որ էդ հետո լինելու շանսը լինի, որպեսզի մենք որպես պետություն էդ «հետոյում» լինենք։

Էս վիճակից յուրաքանչյուր քաղաքացի երկու ելք ունի.

կամ թողնում և հեռանում է Հայաստանից, գլուխը ազատում պետություն ունենալու հոգսից, կամ մնում ու պայքարում է հանուն իր և իր զավակների, իր հայրենակիցների, իրենց պետության մեջ արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքի, հանուն հայի, հանուն մարդու, հանուն հայ մարդու։

Ովքեր գնում են` իրենք` իրենց խիղճը։ Բայց ովքեր մնում ենք, պիտի հասկանանք, որ մենք պետություն չենք, երեսուն տարի մենք չենք ունեցել ինքնիշխան պետություն, որտեղ պիտի կերտեինք մեր երազած միջավայրը։

Բառացիորեն զրոյից պետություն կայացնելը հեշտ գործ չի, հեշտ չի տրվելու։ Այն ամենօրյա հետեւողական, համառ աշխատանք է պահանջում։ Այն պահանջում է 8 ժամ վճարովի աշխատանքից հետո, 8 ժամ էլ հասարակական, կամավորական աշխատանք։

Այն պահանջում է կամք, կամք, կամք ու գիտելիք։ Գիտելիք է պահանջում ինքնակրթության ճանապարհով, պրպտելու ճանապարհով, փորձելու ու սխալվելու ճանապարհով։ Իմանալու ձգտում, կարողություն ու իմացածը կյանքում կիրառելու ու նաև ուրիշներին փոխանցելու պատրաստակամություն։ Սա է բանաձևը։

Ոչ Ադրբեջանին, ոչ Ռուսաստանին, ոչ Թուրքիային ձեռնտու չի ի դեմս կայացած Հայաստանի Հանրապետության ունենալ գլխացավանք, ու նրանց համար էսօր հարմար առիթ է «լուծել» Հայաստանի խնդիրը մեկ անգամ և ընդմիշտ։ Լուծել ու փակել Հայկական հարցը առհասարակ։

Դրա համար նրանք ունեն բոլոր միջոցները, բացի մի բանից... չունեն մեր «համաձայնությունը»։ Դա է պատճառը, որ հիբրիդային պատերազմի մեջ մեզ անընդհատ փորձում են ընկճել ու կոտրել, փորձում են տեղեկատվական տեռորի ու հինգերորդ շարասյան միջոցով ներշնչել, թե մենք ոչինչ ենք ու որ մենք ի վիճակի չենք պաշտպանելու մեզ, մեր հայրենիքը, որ մենք միայնակ ենք ու, որ աշխարհը մեր դեմ է։

Ոչ, աշխարհը մեր դեմ չէ։ Ավելին, բավարար ճիգ գործադրելու դեպքում, ազատության համար կանգնելու պատրաստ լինելու դեպքում, աշխարհի քաղաքակիրթ մասը մեզ հետ է ու մեզ հետ է լինելու, բայց դրա համար մեզ պետք է կամք, կամք, կամք։

Մենք պատերազմի մեջ ենք ու սեղանին դրված է մեր պետականությունը, մեր ինքնիշխանությունը, մեր գոյությունը որպես ազգ, որպես ժողովուրդ։

Ու վստահ եղեք, նվազագույն կամք ու գիտելիք ունենալու դեպքում մենք պարզապես չենք կարող էս պատերազմում հաղթող դուրս չգալ։ Սա է, որ սարսափեցնում է մեր թշնամիներին։

Կեցցե ինքնիշխան, ժողովրդվարական, մարդկենտրոն Հայաստանի Հանրապետությունը»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2350 դիտում

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել