Երևան
12 °C
Այսօր առավոտյան մամուլում լուրեր շրջանառվեցին, որոնց համաձայն՝ Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանը նախատեսվում է փակել։ Այս լուրերի տարածվելուց կարճ ժամանակ անց համալսարանի ուսանողները դուրս եկան բողոքի ակցիայի:
Ըստ ուսանողների՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ինչ-որ գաղտնի նախագծով նախատեսում է դադարեցնել բուհի գործունեությունը։ Նրանց խոսքով՝ 90-ամյա պատմություն ունեցող բուհը չի կարող այսպիսի ավարտ ունենալ, և մինչև վերջ կանգնելու են իրենց համալսարանը պաշտպանելու հարցում։ Ուսանողները հանդիպում էին պահանջում համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանի հետ։
Որոշ ժամանակ անց համալսարանի ռեկտորը հանդիպեց ուսանողների հետ և պարզաբանեց հարցը: Պարզվում է՝ ԿԳՄՍ նախագծով Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը և Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը միանալու են Հայկական պետական մանկավարժական համալսարանին։
«Պարզ չէ դեռ՝ ինչո՞ւ, ի՞նչ ժամկետներում։ Այո, երեկ մեր բուհի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ այս հարցը քննարկվել է, և տեղեկացել ենք, որ առաջնահերթ միավորման պլանում մեր համալսարանն է։ Արդեն պատրաստ է Կառավարության որոշումը, որ պետք է միանանք Մանկավարժական համալսարանին։ Պատրաստվում ենք համալսարանի անունից պաշտոնապես դիմել Կառավարություն և ԿԳՄՍ նախարարություն։ Այժմ բուհի աշխատակազմը ստորագրահավաք է իրականացնում: Դիմելու ենք նաև հոգաբարձուների խորհրդի նախագահին, որպեսզի այս հարցը քննարկվի»,- ասաց ռեկտորը:
Ըստ նրա՝ համալսարանը 90 տարվա պատմություն ունի, որի ընթացքում ձևավորել է իր ուրույն դիրքը թե՛ բարձրագույն կրթության ոլորտում, թե՛ Հայաստանում։ Նրա նկատառմամբ՝ պատրաստ չեն որևէ համալսարանի հետ միավորվելու սցենարին և պայքարելու են՝ մինչև իրենց ձայնը որևէ արդյունք կտա։
«Մինչև շաբաթվա վերջ պահանջելու ենք հանդիպում-քննարկում Կառավարության և ԿԳՄՍ նախարարության անդամների հետ։ Առաջարկում եմ ուսանողներն էլ իրենց միջից ընտրեն 50 անդամ, որոնք կմասնակցեն այդ քննարկումներին։ Հանդիպումից հետո պարզ կդառնան մեր հետագա քայլերը։ Առայժմ առաջարկում եմ դադարեցնել այս ակցիաները»,- հորդորեց նա։
Ռեկտորի խոսելուց հետո ուսանողները որոշեցին վաղը նորից սկսել բողոքի ակցիան, այս անգամ՝ ԿԳՄՍ նախարարության դիմաց։ Բուհի ուսանողական խորհրդի նախագահ Կատարինե Բազոյանի խոսքով՝ ակցիաները չեն դադարելու, եթե նախագիծը գործի։
«Սա մեզ համար շոկային էր, չէինք սպասում նման որոշման։ Եթե մենք Բրյուսովի պետական համալսարան ենք ընդունվել, ինչո՞ւ պետք է միավորվենք այլ համալսարանի։ Սա սխալ որոշում է, պետք է մեր կարծիքը հաշվի առնել։ Երկու մյուս բուհերը կապ չունեն մեր համալսարանի հետ, մենք լեզվահասարակագիտական համալսարան ենք։ Մենք չենք ուզում փոխենք մեր հասցեն»,- լրագրողների հետ զրույցում նշեց նա։
Արդյոք Հայկական պետական մանկավարժական համալսարանը նման նախագծի մասին տեղյա՞կ է, այս հարցի վերաբերյալ բուհում քննարկումներ եղե՞լ են, թե՞ ոչ, բուհի լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Դիանա Մարկոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պարզաբանեց. «Եթե լինի ինչ-որ դիրքորոշում, կարող ենք որևէ մեկնաբանություն տալ։ Այս պահի դրությամբ մեզ ոչինչ հայտնի չէ»:
«Հայկական ժամանակ»-ը հարցի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց նաև ԿԳՄՍ նախարարությունից։ Մեզ հետ զրույցում ԿԳՄՍ նախարարի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանն ասաց, որ նախարարությունը հանդես է գալու հայտարարությամբ։
Նկատենք, որ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսանողներն ու դասախոսները որևէ ակցիա չեն իրականացնում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
Արարատ ցեմենտն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
Ասում են՝ ՔՊ-ի թևերը կտրելու են. ես կարծում եմ՝ ՔՊ-ինը հաստ ա, թևերը նկատի ունեմ. Սերգեյ Դանիելյան. տեսանյութ
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «Ռազմական համագործակցության համար» մեդալ է շնորհվել փոխգնդապետ Առնո Էլլիին
Բարձր է գնահատվել Նաումանի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում․ դեսպան Ենգիբարյանն ընդունել է Դեմիրջիին
Ֆրանսիա այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների պատվիրակությունների հետ
Վայոց ձորի մարզպետը հրաժարվել է պատգամավորի մանդատից
Արդյոք Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից. ինչից է վախենում Ռուսաստանը, ինչ քայլերի սպասել. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է պաշտոնավարումը
Ստիպված եմ հրավիրել իրավապահ համակարգի ուշադրությունը․ Ազարյանը՝ Կարապետյանի գաղտնի պլանի մասին
Երևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել 19-ամյա պայմանագրային զինծառայողի դին
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել
Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Դժվար չէր կանխատեսել, որ Ծառուկյանի առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր․ Կարապետյան
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է արտադրական գործընթացը
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
Վլադիվոստոկում հղի կինը ընկել է յոթերորդ հարկի պատուհանից և ողջ մնացել
Արդյոք նախագահի պարտականությո՞ւնն էր խաղաղ ցուցարարների նկատմամբ մահաբեր ուժի կիրառումը․ Քլոյանը՝ Քոչարյանին
Քոլեջներում գերակա ճանաչված մասնագիտություններում բոլոր ուսանողները կստանան 50 հազար դրամ կրթաթոշակ. Սվաջյան
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք․ վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT