Երևան
13 °C
Մոսկվա-Երևան-Բաքու հարաբերություններում սեպ խրելու Փարիզի փորձերը դատապարտված են ձախողման և կհանգեցնեն տարածաշրջանում Ֆրանսիայի հեղինակության արժեզրկման։ Այս մասին հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ից։
«Էմանուել Մակրոնի այն հայտարարությունը, թե Ռուսաստանն իբր ԼՂՀ հակամարտությունն օգտագործում է Հարավային Կովկասում իրավիճակն ապակայունացնելու համար, աղաղակող և բացարձակ անընդունելի ենք համարում։ Նման պոռթկումները Արևմուտքի հակառուսական գծի և Ռուսաստանին հրեշացնելու հունի մեջ են և վկայում են այն մասին, որ փորձ է արվում Ուկրաինայից առճակատման տրամաբանությունը տեղափոխել հետխորհրդային տարածքի այլ հատվածներ, այդ թվում՝ Հարավային Կովկաս։
Ֆրանսիայի նախագահի անհեթեթ մտքերը խոսում են այն մասին, որ Փարիզը շահագրգռված չէ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու հարցում և հարցականի տակ է դնում սեփական երկրի ունակությունն այդ հարցում կառուցողական դեր խաղալու առումով»,- ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ից։
Գերատեսչությունից հիշեցրել են, որ ի տարբերություն Ֆրանսիայի, որը նույնիսկ Բաքվի և Երևանի միջև սրացման շրջանում սահմանափակվում էր խաղաղության ստանդարտ կոչերով, Ռուսաստանը գործնականում աջակցում էր հակամարտության կարգավորմանը։
«Մեր երկիրը վճռորոշ ներդրում ունեցավ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման հարցում, որը վերջ դրեց արյունահեղությանը։ Նշված պայմանավորվածության համաձայն տեղակայված խաղաղապահ զորախումբը շարունակում է անվտանգության երաշխիք մնալ տարածաշրջանում»,- հավելել է ՌԴ ԱԳՆ-ից:
Նշվում է, որ հենց Ռուսաստանն է գործարկել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների համալիր կարգավորման աշխատանքը: Մասնավորապես, քայլեր են ձեռնարկվում Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի, խաղաղության պայմանագրի կնքման, հասարակության և փորձագետների գծով երկխոսության հաստատման ուղղությամբ։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանին մեղադրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բախումները միտումնավոր հրահրելու համար՝ նշելով, որ ՌԴ քայլերը Կովկասի տարածաշրջանում և դրանից դուրս ապակայունացման ջանքերի են նման:
Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ նշելով, որ France 2 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Մակրոնն ասել է՝ Մոսկվան վերջին ամիսներին լարվածություն է բորբոքել՝ հօգուտ Ադրբեջանի:
Թույլատրվել է «Տաշիր ինվեստ գրուպ»-ի գործունեությունը
Ողբերգական դեպք Երևանում. շրջված մոպեդի ուղևորները հայտնվել են ավտոբուսի տակ, կա մահացած երեխա
Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի (լուսանկարներ)
Պայքար ծխելու դեմ՝ հասնելով վերջնագծին. THE LANCET
Վրաստանի խորհրդարանը 4 պատգամավորի զրկել է մանդատից
Մի հաջողության պատմություն. «ՍտոմԱրթ»՝ ստոմատոլոգիական կլինիկա զրոյից
Ադրբեջանի տարածած հաղորդագրություն չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ
Չմտածված սադրանքը ոչ միայն քաղաքական հետևանք է ունենալու, այլև մարզական, ի վերջո՝ նաև պատասխան խաղ է լինելու. Սաֆարյան
Չի մնացել եռակողմ հայտարարությունների մի դրույթ, որն այս պահի դրությամբ Ադրբեջանը խախտած չլինի. Արմեն Պապիկյան
Արմավիրի ջրանցքներից մեկում դի է հայտնաբերվել
Թուրքիայի ֆուտբոլի հավաքականը Երևանում է (լուսանկարներ)
Վարչապետը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ
Ռուսաստանի անհիմն պահանջներին մենք սկսել ենք ասել` կներեք, դրանք անհիմն են. Արսենյան
Պեսկովը խոսել է Հայաստանում Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքի մասին
Մինչև տուրիստական սեզոնը ՀՀ-ն ու Թուրքիան կբացեն սահմանները երրորդ երկրների քաղաքացիների համար. Արարատ Միրզոյան
Հետմահու պարգևատրվել է Երասխում հակառակորդի կրակոցից զոհված Արշակ Սարգսյանը
Պաշտոնանկություն Նիկոլ Փաշինյանի որոշմամբ
Սեպտեմբերյան ագրեսիայից տուժած Ջերմուկի ճոպանուղին վերանորոգվում է
Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ-ի ինքնիշխան տարածքի շուրջ 150 քառակուսի կմ տարածք. Միրզոյան
Խաղաղության պայմանագրի առաջին կարևորության հարցերում կողմերի դիրքորոշումները հեռու են իրարից. Միրզոյան
Ադրբեջանն անհնարին է դարձնում հայերի կյանքը ԼՂ-ում, սա հստակ էթնիկ զտում է․ Իսպանիայում ՀՀ դեսպան
Մահացել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենը
Հենրիխ Մխիթարյանի ներկայությունը կհեշտացներ մեր գործը. Վարազդատ Հարոյան
ԱՄՆ-ը կշարունակի արդյունավետ գործընկերությունն ու կաջակցի ՀՀ ներքին գործերի նախարարությանը
Որքա՞ն արժեն Երևանի կենտրոնում տնկվող նոր ծառատեսակները և ինչ են արվում հատված ծառերը
Անդրե Չալըշըրը չի մասնակցի Հայաստան-Թուրքիա խաղին. ՀՖՖ
Ինչ են արել փոխվարչապետերի գրասենյակները 2022-ին. վարչապետին է ներկայացվել կատարողականը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
Գերմանիան բարձր է գնահատում օրենքի գերակայության հաստատմանն ուղղված ՀՀ կառավարության քաղաքականությունը
Ընդդիմության կողմից կազմակերպված հավաքի մասնակիցներին թմրամիջոց իրացնելու գործի նախաքննությունն ավարտվել է
Ադրբեջանը տարբեր տեսակի և տրամաչափի զինատեսակներից կրակ է բացել Արցախի մի խումբ քաղաքացիների ուղղությամբ
Վարչապետն ու Վրաստանի դեսպանը կարևորել են առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու երկկողմ համաձայնագրի ստորագրումը
Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը․ ՍԴ որոշումը
Իրանում երկրաշարժի հետևանքով շուրջ 70 մարդ վնասվածքներ է ստացել
Գևորգ Սիմոնյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել․ փաստաբան
Վարորդական վկայականի համար կաշառք ստացած ՃՈ տեսուչն ու նրան օժանդակողը կալանավորվել են
Քարոզարշավը Անիում շարունակվում է տպավորիչ երթով. Պապոյան
Պապիկյանը տունդարձին սպասող զինծառայողներին հանձնել է վկայականները, պարգևատրել ժամացույցներով
Վրեժից դրդված արձակել էր 15 կրակոց. «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրենի դստեր սպանությունը բացահայտվել է
Բարձր ենք գնահատում Նիկոլ Փաշինյանի ուղերձը. ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ
© 2023 Հայկական ժամանակ