Երևան
12 °C
Երեկ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյանը Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ Կառավարությունը կանանց հնարավորություն կտա զինվորական պատրաստություն անցնել:
«Արդեն մշակված ծրագիր ունենք, պաշտպանության նախարարությունը հանդես կգա հայտարարությամբ, որ ՀՀ քաղաքացի իգական սեռի ներկայացուցիչները կարող են հերթագրվել և համապատասխան հրաձգարաններում անցնել մարտական զենքից կրակային պատրաստություն»,- ասել է Պապիկյանը:
Նախարարի խոսքով՝ ծրագիրն ըստ ցանկության է, և մասնակցության համար անհրաժեշտ հագուստը, ժամանակը, ամեն ինչը կհստակեցվեն:
Արցախյան առաջին պատերազմի ազատամարտիկ, «Անահիտ» ջոկատի հրամանատար Անահիտ Մարտիրոսյանի կարծիքով՝ իսկապես կանայք նույնպես պետք է պատրաստված լինեն, քանի որ մենք պատերազմող պետությունում ենք ապրում:
«Շատ «լավ» հարևաններ ունենք, այդ պատճառով պետք է պատրաստված լինենք ու մեր տղաների կողքին: Առյուծը առյուծ է, լինի էգ, թե որձ: Մեր կանանց մեջ պայքարելու ցանկություն միշտ էլ եղել է, այսօր էլ է առկա: Մենք իրավունք չունենք չգնահատել այն մարդկանց, որոնք պատրաստ են իրենց կյանքը զոհել հանուն հայրենիքի: Այսօր մեր անձնվիրաբար պայքարողների թվում շատ կանայք կան»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է ազատամարտիկը:
Մարտիրոսյանի խոսքով՝ այսօրվա սերունդը ոսկի է՝ և՛ տղաները, և՛ աղջիկները, որոնք պատրաստ են կռվել հանուն հայրենիքի, ինչպես Արցախյան պատերազմի ժամանակ իրենք էին կռվում. «44-օրյա պատերազմի ժամանակ դանակով մեր թիկունքից խփեցին և ռուսի միջնորդությամբ: Մեր «գործընկերների» մատը տարբեր ժամանակահատվածներում միշտ խառն է եղել մեր անհաջողությունների մեջ: Մեր հողերի հաշվին իրենք իրենց լավություն էին անում: Նրանց միջամտությամբ Արևմտյան Հայաստանը մեզանից վերցրին, Նախիջևանը, խայտառակ պայմանագրեր են կնքվել, որոնցից մեկն էլ նոյեմբերի 9-ին կնքածն էր: Բայց ես վստահ եմ՝ մենք այնպիսի սերունդ ունենք, որ մեր հողերը մի օր վերադարձնելու են: Ես հավատում եմ, որ այդ օրը գալու է, բոլոր պատասխանատուներն էլ պատասխան են տալու իրենց արածների համար: Եթե մի երկիր «ցանում է» պատերազմ ու մահ, նա լավ բան չի կարող «հնձել»»:
«Անահիտ» ջոկատի հրամանատարը կողմ չէ պարտադիր զինվորական ծառայությանը ո՛չ աղջիկների համար, ո՛չ տղաների: Ասում է՝ եթե աղջիկը ցանկանում է ծառայել, պետք է նրան այդ հնարավորությունը տրվի, նույնն էլ՝ տղային, իսկ պարտադիր ծառայությունը լավ բան չէ, ճիշտ չի համարում:
«Այն մարդը, որը ցանկանում է ծառայել իր հայրենիքին, գալիս ու ծառայում է: Պարտադիր բերված մարդը նորմալ չի կարող ծառայել: Առաջնագծում ամենավտանգավոր մարդիկ դրանք վախկոտներն են, որոնց շատ ժամանակ պարտադրված են բերել: Մեկ վախկոտ զինվորը կարող է աղետ դառնալ մի ամբողջ վաշտի համար: Մարդը, եթե վախ չունի, գիտի՝ ինչու է եկել ծառայելու, ու ինքն ինչ է անելու, այդպիսի մարդը իսկական զինվոր է լինում, երկրի պաշտպան: Պետք է կանոնավոր բանակ ունենանք, չպետք է պարտադրել ծառայությունը: Ժամկետային զինծառայողը չպետք է ստանա այն գրոշները, որոնք այսօր է ստանում: Բացի այդ, 18-ամյաները չպետք է կանգնեն առաջնագծում, այլ պետք է կանոնավոր բանակ լինի, պատրաստված զինծառայողներ լինեն առաջնագծում»,- կարծում է Մարտիրոսյանը:
Վերջինս հիշում է՝ ժամանակին խոսում էին «Ազգ-բանակ» կոնցեպտի մասին, բայց չհաջողեցին, որովհետև շատերն իրենց տեղում չեն. «Ամեն պաշտոնյա, ամեն մասնագիտության տեր մարդ իր տեղում պետք է աշխատի: Պայմանագրային զինծառայողներին կոպեկներ են վճարում: Ինչո՞ւ պետք է զինվորականը, որ սահման է պահում, այդքան ցածր աշխատավարձ ստանա: Ինչո՞ւ պետք է ցածր վարձատրվեն բժիշկները, ուսուցիչները: Այն երկրները, որոնք հարգում են իրենց զինվորականներին, բժիշկներին ու ուսուցիչներին զարգանում ու հզորանում են»:
Ըստ նրա՝ 44-օրյա պատերազմում Հայաստանը պարտություն կրեց ոչ թե նրա համար, որ բանակը թույլ էր, զինվորը՝ վատ, այլ դիվանագիտությունը չաշխատեց. «Մենք «պոլիտիկ» ազգ չենք, մենք զինվոր ենք մարտնչող: Ես 90-ականներից մինչև վերջին պատերազմն առաջնագծում եմ եղել: Այսօր վատառողջ եմ, բուժումներ եմ ստանում, բայց էլի կլինեմ սահմանին: Կան մարդիկ, որոնք պաշտոնների են, բայց չեն տիրապետում եղելությանը: Նման մարդիկ ուղղակի պետք է հեռանան, հասկանան, որ չեն կարողանում իրենց ծառայությունը լիարժեք կատարել»:
Անահիտ Մարտիրոսյանը հիշում է Մոնթե Մելքոնյանի խոսքերը՝ «Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք Հայոց պատմության վերջին էջը»:
«Տգետներ կան, ասում են՝ Արցախը մեզ պետք չէ: Արցախը նույնիսկ Ռուսաստանին ու ամբողջ աշխարհին է պետք, որովհետև Արցախը այն դարպասն է, որը կիսում է մուսուլմանական ու քրիստոնյա աշխարհը: 44-օրյայի ժամանակ հասկացա՝ մենք միակ քրիստոնյա ազգն ենք: Եթե միայն մենք չլինեինք, մնացած քրիստոնյա ազգերը մեզ միայնակ չէին թողնի: Ուկրաինան, լինելով քրիստոնյա ազգ, Ադրբեջանին ֆոսֆորային զենք էր վաճառում, իրենք էլ դրանք օգտագործում էին մեր դեմ»,- նկատում է նա:
Մեզ ճիշտ ընտրված դաշնակիցներ են պետք, կարծում է Մարտիրոսյանը. «Ռուսներից դեռ վաղուց մենք պետք է հեռու մնայինք, հենց դեռ Լենինից հետո: Մեր հողերի հաշվին իրենք իրենց հարցերն են լուծել, հիմա էլ նույնը Կրեմլն է անում: Երկու եղբայրական երկրներով իրար դեմ են կռվում, իսկ մերն ուրիշ է, մենք մուսուլմանների դեմ ենք կռվում: Մեր հայերի սխալը եկել է Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից, երբ 1994 թվականին համաձայնել ենք զինադադարի. պետք է կապիտուլյացիա պահանջեինք Ադրբեջանից: Եթե դիվանագիտական ճիշտ քայլեր արվեին, նորմալ ղեկավարներ ունենայինք, այս ողբալի վիճակը չէր լինի, ամեն բան մեր սերունդով կավարտվեր»:
«Արկադի Տեր-Թադևոսյանը մի լավ խոսք ուներ, ասում էր՝ Անահիտ, ամոթ է աղքատ երկրում լինել հարուստ: Իսկ մեր երկրի մեծահարուստներից մեկն իր որդու հարսանիքն էր անում պատերազմից հետո, և միայն հրավառության վրա այնքան գումար էր ծախսել, որ կարող էր այդ գումարով օդը փակեր երկրի: Իրենք ենք հարուստ, իրենք են կորցնելու, մենք ի՞նչ ունենք, որ ինչ էլ կորցնենք»,-նկատում է նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT