Երբ պատրաստ կլինի Երեւանի նոր բնակելի թաղամասը, ինչ առավելություններ կունենա այն. մանրամասներ (լուսանկարներ)

Վաղը՝ հոկտեմբերի 18-ին, Երեւանի ավագանու հաստատմանը կներկայացվի մայրաքաղաքում նոր բնակելի թաղամասի անվանակոչման վերաբերյալ նախագիծ: Ըստ նախագծի՝ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցի հ.320 հասցեի նոր կառուցվող թաղամասը կոչվելու է «Դեֆանս Հաուզինգ»:

«Դեֆանս Հաուզինգ»-ի կառուցապատման աշխատանքներն իրականացնող կազմակերպության մարքեթնիգի ղեկավար Մարինա Բաբախանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ նոր թաղամասի աշխատանքներն ամբողջությամբ ավարտին կհասցվեն մոտավորապես 8 տարի հետո: Թաղամասը նախատեսված կլինի շուրջ 45 հազար բնակչի համար:

Շինարարությունն իրականացվելու է փուլերով: Մարինա Բաբախանյանի խոսքով՝ առաջին փուլն արդեն մեկնարկել է: «Այս փուլով նախատեսվում է կառուցել 63 բազմահարկ բնակելի շենք՝ ընդարձակ կանաչապատ բակերով: Այդ շենքերի փոսորակներն արդեն փորված են, իրականացվում են բետոնացման աշխատանքները: 63 շենքը նախատեսվում է շահագործման հանձնել 2025 թվականին»,- մանրամասնեց նա:

Երկրորդ փուլով կառուցվելու է երկրորդ բնակելի թաղամասը, լինելու է մոտ 54 շենք, բացի այդ՝ բիզնես կենտրոն, առեւտրի կենտրոն, սպորտային համալիր (բաց եւ փակ կորտեր, վազքուղիներ, լողավազաններ, հեծանվուղիներ) եւ ժամանակակից չափանիշներին համապատասխանող, նորագույն սարքավորումներով հագեցած երկու մեծ հիվանդանոց, մեկը՝ ուռուցքաբանության ուղղվածության, մյուսը՝ դիագնոստիկ կենտրոն:

«Փարիզի համալսարանական լավագույն հիվանդանոցներից մեկի հետ կա նախնական պայմանավորվածություն՝ հիվանդանոցը ֆրանսիական բժշկության չափանիշներով կառուցելու, կահավորելու, սարքավորումներով հագեցնելու, ինչպես նաեւ բուժանձնակազմի վերապատրաստման եւ մշտական համագործակցության վերաբերյալ»,- հայտնեց մարքեթինգի ղեկավարը:

Վերջինս նաեւ նշեց՝ բազմաֆունկցիոնալ թաղամասը լինելու է Փարիզի «Դեֆանս» թաղամասի նմանությամբ, այն կրում է նոր տիպի ժամանակակից քաղաքի գաղափարը. «Ոգեշնչված լինելով Փարիզի թաղամասով՝ փորձել ենք հին պատմական քաղաքում ստեղծել նոր բան՝ չվնասելով հինը»:

Թաղամասում կկառուցվեն Ժամանակակից կրթահամալիրներ՝ 3 դպրոց, որոնցից մեկը կլինի եվրոպական դպրոցի մասնաճյուղը, եւ կգործի մի քանի մանկապարտեզ: Երրորդ փուլով կկառուցվի բիզնես կենտրոն՝ 15 բազմահարկ շենքով:

էլի շենքքքքք.jpg (399 KB)

«Անցյալ տարի ստացել ենք շինթույլտվությունը, իսկ այս տարի հստակ սկսել ենք աշխատանքներ իրականացնել: Կանաչապատ տարածքում մշտապես լինելու է մեղմ կլիմա, մաքուր օդ: Իտալիայից բերված «Չինար» եւ արծաթափայլ տեսակի 6-10 մետր բարձրություն ունեցող ծառատեսակները զարդարելու են հեծանվաուղիներն ու վազքուղիները: Շատրվաններ, ջրվեժներ եւ հեքիաթային բնություն ունեցող զբոսայգին նախատեսվում է հանձնել փուլային շահագործման 2022-2023 թվականներին»,- մանրամասնեց նա:

ջրվեեեժժժժժ.jpg (146 KB)

Ըստ նրա՝ շատ մեծ բակեր են նախատեսվում, միջբակային տարածքները լինելու են մոտ 100 մետր, այսինքն՝ մեկ շենքից մյուսը գտնվելու է այդ հեռավորության վրա, լինելու է կանաչ տարածություն առանց մեքենաների երթեւեկության, ստորգետնյա եւ վերգետնյա անցումներ. «Առեւտրի կենտրոնը, հիվանդանոցը կամ այլ վայրերը ունենալու են իրենց առանձին ավտոկայանատեղին, որպեսզի չխանգարեն բնակիչներին»:

Զրուցակցի նկատառմամբ՝ հիմնական շեշտը դրել են, որ տարածքը լինի կանաչապատ, լինեն ջրային ավազաններ, որը եւս կապահովի միկրոկլիմա: Մեծ ասֆալտապատ ճանապարհներ են լինելու, որպեսզի հնարավորինս ապահովագրված լինեն խցանումներից, կլինեն նաեւ էլեկտրական մեքենաների լիցքավորման կայաններ:

հեծոոոոո.jpg (153 KB)

«Թաղամասը գտնվում է Հյուսիս-հարավ մայրուղու անմիջական հարեւանությամբ, այժմ պետական մարմինների հետ բանակցություններ են ընթանում, որ մյուս մայրուղին էլ լինի օդանավակայան տանող արագընթաց ճանապարհ: Հարավային սահմանագծով արագընթաց ճանապարհ կլինի դեպի Էջմիածին (Արմավիր), որը պետական քաղաքաշինական ծրագրերին ընդառաջ կարող է դառնալ արագընթաց ճանապարհ դեպի օդանավակայան»,- նշեց նա՝ հավելելով՝ արվում է ամեն ինչ, որ բնակչի համար ստեղծվեն հարմարավետ պայմաններ, իսկ որ ամենակարեւորն է՝ առօրյա կարիքներից ելնելով՝ բնակիչը ստիպված չհասնի մեկ այլ թաղամաս, այսինքն՝ ամեն ինչ կենտրոնացված լինի այնտեղ, որտեղ ապրում է:

Նկատենք՝ վերջին շրջանում բազմաթիվ միգրանտների Հայաստան գալուց հետո անշարժ գույքի շուկայում ակնհայտ գների բարձրացում է նկատվում: Բաբախանյանից հետաքրքրվեցինք՝ իրենց մոտ ի՞նչ փոփոխություններ են գրանցվել:

«Մեր գնային քաղաքականությունը փոխվում է՝ շինարարական տեմպերից ելնելով: Այս պահին ամեն ինչ անում ենք, որ ավտոկայանատեղիներն ու մնացած աշխատանքներն ավարտին հասցվեն, որպեսզի եկող տարի զրոյական մակարդակից սկսենք շենքերի կառուցապատումը: Այսինքն՝ գնային փոփոխություն գուցե եւ լինի, բայց դա արդեն հաջորդ տարի: Այս պահին մեկ քառակուսի մետրի արժեքը սկսվում է 430 հազար դրամից, ըստ հարկի՝ գինը բարձրանում է. 15, 16, 25 հարկանի շենքեր են լինելու: Թաղամասում լինելու է կենտրոնացված ջեռուցում: Ընդհանուր ամեն մի բնակչին տալու ենք օդորակիչների համար տեղ, որտեղ կարող են տեղադրել, որպեսզի շենքի ընդհանուր տեսքը չփչացնեն»,- հայտնեց նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8060 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս