Ալիևը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ ծրագրեր կազմելով դրա իրականացման շուրջ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին խոսել է գոյություն չունեցող «Զանգեզուրի միջանցքի» մասին և հայտարարել, թե միջանցքի իրականացումը տարածաշրջանը կվերածի կարևոր տրանսպորտային և առևտրային հանգույցի։

Այս մասին վերջինս ասել է Բաքվում միջազգային շինարարական ցուցահանդեսների մասնակիցների հետ հանդիպման ժամանակ, որի ընթացքում նաև հայտնել է, թե ցուցահանդեսը կարևոր է Ղարաբաղի վերականգնման, տնտեսության արագ ինտեգրման և զարգացման, ինչպես նաև այդ ուղղությամբ գործարար կապերի հաստատման տեսանկյունից:

Հիշեցնենք՝ հայկական կողմը բազմիցս հերքել է «Զանգեզուրի միջանցքի» մասին քննարկումները, իսկ ադրբեջանական կողմը շարունակում է համառորեն հայտարարել, թե միջանցքը պետք է կյանքի կոչվի:

Այս մասին Ադրբեջանի իշխանություններն ու պաշտոնյաները հայտարարում են գրեթե բոլոր տեղերում:

Օրեր առաջ էլ Ադրբեջանի ԱԳՆ-ը, արձագանքելով ՀՀ վարչապետի՝ Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու նպատակով՝ հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետ բացելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի մասին հայտարարությանը, նշել էր, թե «Հայաստանը կեղծ պատրվակներ է հնարում» ու փորձում շրջանցել «Զանգեզուրի միջանցքով» ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհները միացնելու վերաբերյալ հիմնական պայմանավորվածությունները:

Այն, որ «արտատարածքային միջանցքի» մասին քննարկումներ չկան, ասել էր նաև ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, որը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի անդամն է:

Սեպտեմբերի սկզբին՝ ՌԴ այցի ընթացքում, ՀՀ վարչապետը, խոսելով «միջանցքային» թեմայից, նշել էր, որ ճանապարհի բացումը Սյունիքի մարզի և Հայաստանի համար ոչ մի սպառնալիք չի ստեղծում, ընդհակառակը, կբերի անվտանգության և կայունության լրացուցիչ երաշխիքների, իսկ. «Այլ հարց է, երբ խոսվում է միջանցքի մասին: Ուզում եմ հստակ լինի՝ մենք ՀՀ-ի տարածքով որևէ միջանցք որևէ մեկին չենք տալու, ուզում եմ բոլորս հստակ արձանագրենք, բայց ճանապարհ տալու ենք և պատրաստ ենք տալ ցանկացած պահի»:

Օրեր անց էլ՝ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ, ՀՀ վարչապետը վերահաստատելով այս դիրքորոշումը, նշել էր. «Մեզ մեր դիրքորոշումը պետք է հետաքրքրի, այն է՝ Հայաստանի տարածքով մենք միջանցք չենք տալու: Եվ այս առումով, որքան էլ աշխարհի ամենամեծ պետությունը չենք, ուրիշների կարծիքը մեզ երկրորդային պետք է հետաքրքրի»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1402 դիտում

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են