Երևան
12 °C
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում խոսել է պաշտոնավարման գրեթե 2 տարվա, իր անձի շուրջ հաճախ հնչող քննադատությունների, ընդդիմադիրներին խիստ քննադատելու, իր անվան հետ ասոցացվող կայքերի, էջերի և այլ հարցերի մասին:
Չախոյանի հետ հարցազրույցը ներկայացնում ենք՝ ստորև.
- Պարոն Չախոյան, շուտով կլրանա երկու տարին, ինչ պետական համակարգում բարձր պաշտոն եք զբաղեցնում: Գաղտնիք չէ, որ մեր երկրում դուք ամենաքննարկվող պաշտոնյաներից մեկն եք և հաճախ եք հայտնվում քննադատությունների կենտրոնում հատկապես ձեր նշանակումից հետո: Ինքներդ ինչո՞վ եք պայմանավորում այսքան շատ քննադատվելը:
- Ընդհակառակը, շատ կզարմանայի, եթե իմ հասցեին քննադատություն չլիներ։ Ընդհանրապես առողջ քննադատությանը միայն կողմ եմ, քանի որ այդ կերպ հարթակ է ստեղծվում՝ որևէ հարցի շուրջ այլ տեսակետներ և մոտեցումներ քննարկելու և դրանց շուրջ խորհելու համար։ Այն, որ Հայաստանում ամենաքննարկվող պաշտոնյաներից մեկն եմ, կարծում եմ, դրա պատճառն իմ ցուցաբերած հանրային ակտիվությունն է, քանի որ, ինչպես մինչ պաշտոն ստանձնելը, այնպես էլ դրանից հետո չեմ կարող անտարբեր ու անմասն մնալ այն ամենի հանդեպ, ինչ կապված է մեր երկրի հետ։ Հենց սրանով են պայմանավորված իմ անձի շուրջ քննադատությունները: Եվ, բնական է, որ հնչեցրածս տեսակետները ոչ բոլորի սրտով են լինելու։
- Նախկինում դուք ավելի շատ էիք ֆեյսբուքյան գրառումներ անում, հիմա դրանք էական նվազել են: Ժամանակի խնդիր ունե՞ք, թե՞ ասելիքն է պակասել:
- Որպես այդպիսին՝ ասելիքս չի պակասել և չի էլ պակասի։ Դեռևս մոտ 2 տարի առաջ՝ պաշտոնին նշանակվելուց հետո, ՀԺ-ին տված հարցազրույցի ժամանակ հայտնել էի, որ կշարունակեմ գրառումներ անել, եթե ժամանակս բավականացնի։ Ամբողջ խնդիրը ժամանակն է և ստանձնածս պաշտոնը, քանի որ հիմա, որպես պաշտոնատար անձ, չեմ կարող ինձ թույլ տալ անդրադառնալ ամեն տեսակ հարցերի։
- Ձեր գրառումներում հաճախ եք սուր քննադատության ենթարկում ընդդիմադիր գործիչներին և նրանց գործողությունները: Չե՞ք կարծում, որ երբեմն կարելի է ավելի մեղմ լինել, երկխոսության ուղիներ գտնել:
- Շատ ժամանակ ստիպված եմ լինում փաստերով հակադարձել արմատական ընդդիմության կեղծ թեզերին ու հայտարարություններին, օրինակ, երբ հայտարարում էին, որ Ֆրանսիայի հրապարակում նստացույց անելիս ԵՊՀ-ի 80 տոկոսը դասադուլ է արել, կամ երբ հայտարարում էին, թե Ֆրանսիայի հրապարակում մոտ 30,000 մարդ կա, այնինչ թռչնի թռիչքի բարձրությունից արված լուսանկարներն ի ցույց էին դնում, որ հրապարակում հավաքվածների թիվն անգամ 5000-ը չի գերազանցում։ Լուսանկարներ հրապարակելով, ընդամենը փաստերով եմ հակադարձել ընդդիմադիրներին։ Դա սուր քննադատությո՞ւն է, չեմ կարծում։ Իսկ ինչ վերաբերում է երկխոսելուն. փողոց դուրս եկած խորհրդարանական ընդդիմությունը հենց ինքն է հրաժարվել երկխոսելու հնարավորությունից, քանի որ խորհրդարանն է այն վայրը, որտեղ պետք է երկխոսեն. իսկ իրենք ընտրել են փողոցը։
- Հաճախ որոշ լրատվամիջոցներ, կամ, այսպես ասած, տարբեր իրադարձություններ, գործողություններ, հայտարարություններ վերլուծելու ռազմավարություն որդեգրած էլեկտրոնային հարթակներ ձեր հայտարարություններն են վերլուծում՝ դրանք համարելով մանիպուլյատիվ: Ինչպե՞ս եք արձագանքում դրանց: Շրջանցո՞ւմ եք, թե՞ այնուամենայնիվ, մտորելու տեղիք են տալիս:
- Ինչպես արդեն ասացի, առողջ, հիմնավորված քննադատությանը միայն կողմ եմ, բայց էժան եմ գնահատում այն որակումները, երբ առանց հիմնավորումների, միայն վերնագրերի մակարդակով հնչեցրածս տեսակետները որակում են որպես մանիպուլյատիվ։ Բնականաբար, նման դեպքերում այլ բան չի մնում, բացի շրջանցելուց։ Իսկ հիմնավորված հակադարձումներն ու քննադատությունները խորհելու տեղիք են տալիս, քանի որ հակառակ տեսակետի շուրջ միշտ էլ մտածելու կարիք կա։
- Այդ նույն վերլուծող, այսպես ասած, հարթակները հաճախ նաև ձեզ հետ շաղկապված կայքերի, էջերի մասին են խոսում: Ի վերջո, ըստ ձեզ, ինչո՞ւ եք այսքան հետաքրքրություն առաջացրել: Եվ կա՞ն արդյոք նման կայքեր, էջեր, թե՞ դրանք էլ, շատ խոսակցությունների նման, հրապարակ նետված խոսակցություններ են, որոնք պարբերաբար շրջանառվում են:
- Այն, որ սոցիալական ցանցերում արածս գրառումները դեռևս պաշտոն ստանձնելուց առաջ հրապարակվում էին բազմաթիվ լրատվական հարթակներում, շատերին, հիմնականում արմատական ընդդիմադիրներին վախ էր ներշնչում, թե կապ ունեմ այս կամ այն կայքի, լրատվամիջոցի կամ հարթակի հետ։ Ի դեպ, դա թերևս վերջիններիս անկարողությունն է բացատրել, թե ինչու և ինչպես են տարածվում գրառումներս։ Պատճառը թերևս մեկն է, եթե սխալ տեսակետ կամ կարծիք հայտնեի, դժվար թե սոցիալական ցանցերում և այլ հարթակներում այդչափ տարածվեին գրառումներս ու հայտարարություններս։ Մեղադրանքները, բնականաբար, անհիմն են և հիշեցնում են խոհանոցային բամբասանք։ Նմանատիպ խոհանոցային բամբասանք տարածողները նույնիսկ մի քանի անգամ հրապարակային հայտարարել են, թե դատական հայց են ներկայացնելու իմ դեմ, իրավական հետևանքներ են լինելու, բայց մինչ օրս գոնե մեկ դատական հայց չի ներկայացվել։ Անլուրջ են։ Նմանատիպ մեղադրանքները դիտարկում եմ որպես վախի դրսևորում, հնչեցրածս տեսակետներին հակադարձելու անկարողություն։
- Հաճախ նաև ձեզ քննադատում են, որ վարչապետի հետ կապված այս կամ այն հարցով դուք գրառումներով կամ պարզաբանումներով եք հանդես գալիս, նշում են, թե վարչապետի խոսնակի պարտականնությունների կատարման է նմանվում ձեր մոտեցումը: Ինչպե՞ս կհիմնավորեք դուք: Եվ ձեր գործառույթները ի պաշտոնե որո՞նք են:
- Ի պաշտոնե կատարում եմ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պարտականությունները։ Գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ ապատեղեկատվությունը սոցիալական ցանցերում և տարատեսակ լրատվամիջոցներում բավականին շատ է։ Որոշ հայտնի շրջանակներ, շատ հաճախ նենգափոխելով այդ թվում նաև վարչապետի ու պաշտոնական հայտարարությունները, փորձեր անում քաղաքական դիվիդենտներ շահել։ Հիշեք միայն, թե Ֆրանսիայի հրապարակում տեղավորվելուց հետո ընդդիմությունը քանի անգամ հայտարարեց, թե վարչապետ Փաշինյանը հրաժարական է տալու, պատրաստվում է հեռանալ Հայաստանից կամ Հայաստանում էլ իշխանություն չունի։ Կամ, ինչպես ասում էր Ինքնիշխան Սաղաթելյանը, «Հայաստանում երկիշխանություն է»։ Հենց սրանով է բացատրվում այն փաստը, որ երբեմն ստիպված եմ լինում գրառումներով պարզաբանումներ տալ, հայտարարություններ անել, որպեսզի ձախողվեն ապատեղեկատվությամբ հանրությանը մոլորեցնելու բոլոր փորձերը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT