Երևան
12 °C
Ակադեմիական քաղաք ստեղծելուց հետո որոշ բուհերի շենքեր մնալու են անձեռնմխելի, որոշները գուցե վարձով տրվեն: Այս մասին այսօր Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։
Ըստ նախարարի՝ ակադեմիական քաղաքի վերաբերյալ քննարկումները դեռ շարունակվում են։
«Բուհերի շենքերը կշարունակեն գործել տարբեր տարբերակներով, քննարկումներն այս մասով ընթանում են։ Շատ հետաքրքիր տարբերակներ կան, օրինակ՝ բուհի շենքը դառնա հիմնադրամ և անձեռնմխելի շենք ճանաչվի այն մասով, որ այնտեղ կուտակվեն գումարներ, որոնք կծառայեն միայն կրթական ծրագրերին»,- ասաց Դումանյանը։
Նախարարի վստահեցմամբ՝ ոչ մի բուհի շենք չի վաճառվելու, գուցե վարձով տրվի․ «Չկա վաճառքի, առևտրական ցանցի, որոշ մարդկանց գիշերային երևեկայական տեքստեր, նման հարցեր չեն քննարկվում»։
Հարցին՝ արդյոք ճի՞շտ են այն տեղեկությունները, թե Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի և Ֆիզկուլտ ինստիտուտի՝ Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին միացնելու նախագծի վերաբերյալ նախարարը նկատողություն է ստացել ՀՀ վարչապետից, Դումանյանը պատասխանեց․ «Այն, թե նկատողություն եմ ստացել վարչապետից՝ նախագծի մասին բուհերի ղեկավարներին չներկայացնելու մասին, ապատեղեկատվություն է»։
Պատասխանելով հարցին, թե իշխանությունը մոռացել է իր հեղափոխական խոստումները և որևէ հարց չի քննարկում ուսանողների կամ դասախոսների հետ՝ ԿԳՄՍ նախարարը նշեց.
«Ոչ, հետ չի կանգնել, դա կլիներ այն ժամանակ, երբ ժողովրդից կտրված, չասված որոշում ընդունվեր։ Ղեկավարը նրա համար է, որ որոշում կայացնի, իսկ վտանգավոր են այն ղեկավարները, որոնք պարտավոր են որոշում կայացնել, բայց խուսափում են դրանից։ Ժողովրդի հետ կապը չի կորչում, քանի դեռ կա հաշվետվողականություն սահմանված կարգով։ Օգտագործելով ժողովուրդ բառը, ուսանողների և դասախոսների հետ քննարկելը, դրանք պետք է բովանդակություն ունենան։ Շատ կարևոր քննարկում եղավ Ազգային Ժողովում կրթական ռազմավարության վերաբերյալ, բայց ակտիվ մասնակցություն չկար»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT