Երևան
12 °C
Վալդայի համաժողովի շրջանակում ՌԴ նախագահն անդրադարձել է նաև Ղարաբաղյան հիմնախնդրին, նախկին բանակցային փաթեթներին։ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր, և Մոսկվան աջակցում է խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև սահմանների սահմանազատման և սահմանային խնդիրների ամբողջական կարգավորմանը:
Պուտինի խոսքով՝ Վաշինգտոնն առաջարկում է ճանաչել Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը։ «Եթե Հայաստանը դա ճիշտ է համարում, խնդրեմ: Եթե ՀՀ իշխանությունները գտնում են, որ Ղարաբաղն ունի որոշակի առանձնահատկություններ, որոնք պետք է հաշվի առնել և ներառել ապագա խաղաղության պայմանագրում, այդպես ևս կարելի է»,- նշել է Պուտինը՝ ընդգծելով, որ, ամեն դեպքում, պետք է համաձայնության գալ Ադրբեջանի հետ: Ըստ Պուտինի՝ դա շատ բարդ հարց է:
Սակայն Պուտինի ելույթից հետո ծագում է առնվազն 2 հարց։
1) Իսկ ի՞նչ է առաջարկում Ռուսաստանը։
Եթե Պուտինը բաց խոսում է Վաշինգտոնի առաջարկի մասին, ինչու չի ներկայացնում Ռուսաստանի առաջարկը, եթե այն իսկապես շատ ավելի հաջող է, քան ԱՄՆ-ի առաջարկը։
2) Իսկ ի՞նչ կլինի, եթե Հայաստանը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքի Ռուսաստանի առաջարկով։
44-օրյա պատերազմից հետո Հայաստանը գնաց Ռուսաստանի առաջարկած տարբերակով, արդյունքում եղավ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Բայց Ռուսաստանի առաջարկով և միջնորդությամբ եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանն այդպես էլ չհետևեց Ալիևի ու Վլադիմիր Պուտինի ստորագրած հայտարարության կետերին։
1) Ադրբեջանը մինչ օրս չի վերադարձրել հայ ռազմագերիներին։
2) Փառուխում, Խծաբերդում, Հին Թաղերում նոյեմբերի 9-ից հետո ադրբեջանական զինուժը գրոհեց հայկական դիրքերն ու առաջ տեղաշարժվեց։ Ի դեպ, այս ամենը կատարվեց ռուս խաղաղապահների հսկողության գոտում։ Այնինչ, համաձայն նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության, կողմերը պետք է կանգնեին այն դիրքերում, որտեղ այդ պահին էին։
3) Նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությունից ամիսներ անց Ադրբեջանի զինուժը Սև լճի շրջանում ներխուժեց ՀՀ սուվերեն տարածք, իսկ սույն թվականի սեպտեմբերի 13-ին ռազմական էսկալացիայի արդյունքում Ջերմուկի կողմից կրկին օկուպացրեց ՀՀ սուվերեն տարածք։
4) Ադրբեջանն անընդհատ խոսում է ինչ-որ միջանցքից, որի մասին բառ անգամ չկա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում։ Ավելին՝ «միջանցքի» մասին Ալիևի խոսույթը կրկնում է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Ի հավելումն այս ամենի, շեշտենք, որ մինչ օրս ՀԱՊԿ-ը դեռ լուծում չի առաջարկել օկուպացված ՀՀ տարածքի ազատագրման համար, իսկ Ռուսաստանը տեղի ունեցածը համարում է զուտ սահմանային խնդիր։
Արդյոք այս նույն ճակատագի՞րն է սպասվում է Հայաստանին, եթե Ռուսաստանի առաջարկով գնա Ադրբեջանի հետ խաղաղության։ Որո՞նք են այն երաշխիքները, որ ռուսական առաջարկով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուց հետո Ադրբեջանն անգամ ռուսական զորախմբի ներկայությամբ չի դիմի սադրանքների կամ էսկալացիայի։
Արարատի մարզում կրակոցներ են հնչել, զոհեր կան․ ժամանել է ոստիկանապետը
Իրանի կողմից Թրամփի դեմ մահափորձը կանխվել է. ԱՄՆ արդարադատության նախարարություն
23-ամյա վարորդը մեքենայով բախվել է հաստաբուն ընկուզենուն, ապա բնակչի տան պատին․ կան վիրավորներ
Իլոն Մասկը ներկա է գտնվել Դոնալդ Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույցին
Իսրայելն ավերել է Լիբանանի պատմական «Պալմիրա» հյուրանոցը, որի այցելուներից են եղել Էյնշտեյնը, Չերչիլը, Պիկասոն
Եվրոպա լիգայի խաղից հետո Ամստերդամում իսրայելական ֆուտբոլային թիմի երկրպագուները զանգվածային ծեծի են ենթարկվել
Կրթվենք, ապա նոր կրթենք, ճանաչենք մեզ. Աննա Հակոբյան (լուսանկարներ, տեսանյութ)
ՀՀ օրհներգի վերջին քառատողը կավարտվի այլ տողերով. ինչ է նախատեսվում փոխել և ինչի համար (տեսանյութ)
Մադրիդում կայանալիք Համահայկական բժշկական կոնգրեսի առանցքում ՀՀ առողջապահական ոլորտի ռազմավարական ծրագրերն են
ԱԽ քարտուղարն ու Լիտվայի ԱԳ նախարարը քննարկել են ավտանգային իրավիճակը և առկա մարտահրավերները
Ներքին Բազմաբերդում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
Կրակոց է հնչել ԱԺ նախկին պատգամավորին պատկանող գործարանում․ կա վիրավոր
Ապահովել ԱՌՆ ռազմավարության ապակենտրոնացում և համայնքային կողմնորոշում, սա է մեր քաղաքականությունը. Սարգսյան
Տարբեր սցենարներով կարող է իրավիճակը զարգանալ, Թրամփը կփորձի ՌԴ-Ուկրաինա պատերազմը կանգնեցնել. փորձագետ
Ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց. Իտալիայի խորհրդարանականների կոչը COP29-ին ընդառաջ
Պարտատոմսերը որպես լավագույն խնայողության միջոց
Բախվել են «Օպել»-ն ու բեռնատարը. տուժածները հոսպիտալացվել են
ՆԳ նախարարը հանդիպել է նորաստեղծ Համայնքային և Քրեական ոստիկանությունների ստորաբաժանումների անձնակազմի հետ
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Կրկնապատկել ջանքերը՝ կոռուպցիայից զերծ երկիր ունենալու համար. Հակակոռուպցիոն կոմիտեն 3 տարեկան է
Կայացել է ՀՀ-ԵՄ աշխատանքային խմբի անդրանիկ նիստը. քննարկվել են ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի նորացման հարցերը
Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ ԳԱԱ պատվիրակությունն այցելել է սահմանագոտի (լուսանկարներ)
Կապանում ՍՊԸ տնօրենին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու վարույթով նույն քաղաքի բնակիչներ են կալանավորվել
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է ներկայացրել
ՀՀ փոխվարչապետն ու ԱՄՆ դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
Հուսով ենք՝ Թրամփը կհրաժարվի նախորդ վարչակազմի սխալներից. Էրդողան
Սևանա լիճ է բաց թողնվել իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 300 հազար մանրաձուկ
Կրթվելը նորաձև է. Աննա Հակոբյանը շարունակում է քննարկումները կարծիք ձևավորող և տարածող անձանց հետ (տեսանյութ)
Վարդապետյանը տարածաշրջանային համաժողովում ներկայացրել է փողերի լվացման դեմ պայքարի ՀՀ փորձն ու մարտահրավերները
ՎՏԲ-Հայաստան բանկի աջակցությամբ Երևանում կկայանան դաշնակահար Դենիս Մացուևի համերգները
«Մազդա»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել Մաշտոցի զինկոմիսարիատի դիմաց. կա վիրավոր
Էլեկտրամոբիլների ձեռք բերման պատրվակով գումար է հափշտակվել. տուժողներին շուրջ 46 մլն դրամի վնաս է պատճառվել
Մահացել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը
Ապահովագրության համակարգը պիտի խթանի գյուղատնտեսության զարգացումը. խորհրդակցություն վարչապետի գլխավորությամբ
Կարևորում ենք ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները, որոնք շարունակում են զարգանալ. Խաչատուրյանը շնորհավորել է Թրամփին
Հայաստանում կոռուպցիան արմատախիլ անելու քաղաքական կամքի բացակայություն չկա. վարչապետ
Լավ լուր կա վարորդների համար, 9 բալի փոխարեն առաջարկվում է տրամադրել 13-ը. Ալեն Սիմոնյան
Գնում ենք արտահերթ ընտրության, պետք է հրատապ որոշում կայացնենք, որ Գյումրիում իրավիճակը փրկենք. Հարությունյան
Սանոսյանը Արմավիրի մարզում դիտարկել է պետական և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքը
ՀՀ ԱԽ քարտուղարը Վիլնյուսում մասնակցել է «Ժողովրդավարության ապագան» ֆորումին
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT