Լուկաշենկոն բացատրել է՝ ինչու է կտրուկ արձագանքում հայ-ադրբեջանական հարցին և ինչի վրա է հիմնված Բելառուսի դիրքորոշումը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով։

«Պետք է հանգստանալ և համաձայնության գալ»,- այսօր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպման ժամանակ ասել է նա։ Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, գրել է BelTA գործակալությունը։

Լուկաշենկոն խոստովանել է, որ մշտապես կոշտ է արձագանքում հակամարտության շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։ Նախագահը հիշեցրել է, որ ժամանակին ինքը մի քանի անգամ առաջարկել է խնդրի լուծման տարբերակներ։

«Ես գնացի Իլհամի մոտ (նկատի ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին) և նրան կատակով ասացի. «Իլհամ Հեյդարովիչ, լավ, մենք պետք է օգնենք Հայաստանին, եթե համաձայն ես»։ Խոսքը մի քանի ադրբեջանական շրջանների մասին էր՝ ադրբեջանական շրջանների, որոնք, ինչպես իրենք էին հայտարարում, վերահսկում էին հայերը։

Հայերը խոստովանեցին, որ դա իրենց հողը չէ, այն ադրբեջանական է, բացի Ղարաբաղից։ Դե, ուրեմն վերադարձրեք։ Իսկ եթե այն ժամանակ, երբ ես առաջարկեցի դա անել, այս շրջանները վերադարձվեին, պատերազմ չէր լինի։ Իլհամը այս պատերազմը սկսելու մոտիվացիա չէր ունենա։ Դե, դուք խնդրեցիք, շրջանները՝ տվեցին, մնաց Ղարաբաղի կարգավիճակը։ Լավ, հանգիստ կորոշեին, բայց միևնույն ժամանակ ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ էլ հետո Նիկոլ Փաշինյանը չհամաձայնեցին»,- ասել է Բելառուսի նախագահը։

Ըստ աղբյուրի՝ Լուկաշենկոն նաև ասել է, որ եթե խաղաղ համաձայնագրեր ձեռք բերվեն, ապա Ադրբեջանի ղեկավարությունը պատրաստ է ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսության մեջ։ Առնվազն հինգ միլիարդ դոլարի մասին է խոսքը։

«Խնդրի լուծման բացակայությունը հանգեցրել է նրան, որ «Ադրբեջանի նախագահին այլ լուծում չի մնում, քան ուժային լուծումը»,- ասել է Լուկաշենկոն։

«Դե հիմա ինչո՞ւ խաղալ, հիմա մենք վերջապես, եթե համաձայնվել ենք համակերպվել, պետք է հաշտություն կնքենք»,- հորդորել է Բելառուսի նախագահը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2200 դիտում

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են